Խայտաբղետ արծիվների տարածումը, քանակը և բնակության նախապատվությունները Հայաստանում

Ծրագրի տևողությունը

 

Ծրագրի նկարագրությունը

Խայտաբղետ արծիվը (Aquila pomarina) բնակվում է Հայաստանի սաղարթավոր անտառային գրեթե բոլոր շրջաններում։ Տեսակի տարածման և քանակի վերաբերյալ որոշ հատվածային տվյալներ են հավաքվել տարբեր ժամանակաշրջաններում (Leister and Sosnin 1942, Dal 1954, Adamian and Klem 1999), իսկ բուծման կենսաբանությունը ուսումնասիրվել է «Խոսրովի» արգելոցում (Geylikman, Hunanyan 1975): Տնտեսական և էներգետիկ ճգնաժամի և Հայաստանի տնտեսական աճի հետևանքով 1990-ական թվականներից մինչև այժմ Հայաստանում հողօգտագործման կառուցվածքը և անտառների կառավարումը կտրուկ փոխվել են: Նշված գործոնները կարող են բացասական ազդեցություն ունենալ խոշոր անտառային գիշատիչ տեսակների վրա, քանի որ դրանք ավելի խոցելի են և զգայուն իրենց կենսամիջավայրի փոփոխությունների նկատմամբ: Հատուկ ուսումնասիրության համար ընտրվել են հետևյալ նպատակները՝ (1) որոշակիացնել Հայաստանում խայտաբղետ արծվի տարածման և քանակի մասին տեղեկատվությունը, (2) ուսումնասիրել տեսակների բնակության վայրի նախապատվությունները, (3) բացահայտել այս տեսակի համար արդեն առկա և հնարավոր սպառնալիքները: