enviroLENS

Ծրագրի տևողությունը
2018-2021
Ծրագրի նկարագրությունը
enviroLENS-ը լրացնում է Կոպեռնիկուսի կողմից տրամադրված եվրոպական արբանյակային կարողությունների օգտագործման բացը շրջակա միջավայրի պաշտպանության և հարակից միջոլորտային ոլորտների համար: Ծրագիրն արձագանքում է բնապահպանական իրավիճակների վերաբերյալ առկա և հասանելի ապացույցների և սցենարային տեղեկատվության վերաբերյալ իրավական ոլորտի պահանջներին: Ծրագրի հիմնական նպատակն է մատուցել Երկրիից կատարվող դիտարկման վրա հիմնված ծառայություններ՝ տրամադրելով տվյալներ բնապահպանական պատահարների և իրավական խախտումների վերաբերյալ՝ տվյալների հավաքագրման գործընթացին աջակցելու և տվյալների վրա հիմնված որոշումների կայացմանը նպաստելու համար:
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնն օժանդակում է ծրագրին՝ տրամադրելով տեղեկատվություն օգտատերերի կարիքների և պահանջների մասին, հարթակի գործիքների փորձարկման ու հետադարձ կապի միջոցով: Ծրագրի ավարտից հետո Կենտրոնի համար նաև հասանալի կլիմեմ համապատասխան գործիքները և ծանուցումները: