Հանքարդյունաբերական համայնքների շրջակա միջավայրի մշտադիտարկում

ՀԱՀ-ի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնն իր «Հանքարդյունաբերական համայնքների շրջակա միջավայրի անկախ մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում փորձարկել է հողի և խմելու ջրի նմուշներ Հայաստանի 10 հանքարդյունաբերական կամ օգտակար հանածոների վերամշակման համայնքների 27 դպրոցներից և 25 մանկապարտեզներից:

Հողի հետազոտությունները, որոնք հնարավոր դարձան Ուան Արմենիայի (ONEArmenia) կազմակերպած Եկեք պահպանենք Հայաստանը թունավոր աղտոտումից հանգանակության շնորհիվ, ցույց կտան հողի՝ ծանր մետաղներով աղտոտվածության մակարդակը:

Հետազոտական աշխատանքի մեկնարկը տրվեց դեռևս 2015թ.-ին, երբ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը՝ կատարելով Ուան Արմենիային (ONEArmenia) տրված իր խոստումը, ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնին նվիրաբերեց շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակի ստուգման շարժական սարքավորումներ և պարագաներ: Սարքավորումների նվիրատվությունները և ֆինանսական աջակցությունը տրամադրվել են նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Մեծ Բրիտանիայի դեսպանատան և մի քանի մասնավոր դոնորների կողմից: ԱՄՆ դեսպանատունը նույնպես վճռորոշ դեր է խաղացել ֆոնդհայթայթման արշավի մեկնարկի և դոնորների մոբիլիզացման գործում:

Հողի և խմելու ջրի հետազոտություն
Հանքարդյունաբերական համայնքների տվյալներ և քարտեզներ
Տեխնիկական խորհրդատվական հանձնաժողով
Տեղական ինքնակառավարման մարմինների թույլտվություններ
Նմուշառման և հետազոտության վերաբերյալ պրոտոկոլներ
Լաբորատորիայի վկայականներ
Հանքարդյունաբերական համայնքների շրջակա միջավայրի մշտադիտարկում ծրագրի ներկայացում և քննարկում
Հանքարդյունաբերական համայնքների շրջակա միջավայրի մշտադիտարկում ծրագրի լրատվական անդրադարձ