«MARUEEB»-ի մասին
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
- Ծրագրի անվանում՝ էներգաարդյունավետ շենքերի նորարար տեխնոլոգիաների մագիստրոսական ծրագիր ՌԴ և ՀՀ համալսարանների և շահագրգիռ կողմերի համար` «MARUEEB»
- Հապավում՝ MARUEEB Erasmus+ ծրագիր
- Դիմումի համար՝ 561890-EPP-1-2015-1-IT-EPPKA2-CBHE-JP
- Տևողություն՝ 2015-2018թթ
- Համակարգող՝ Ջենովայի համալսարան, Իտալիա
- Ծրագրի կայքը՝ http://marueeb.ru
ՆՊԱՏԱԿՆԵՐ
- Հիմնել և զարգացնել նոր մագիստրոսական ծրագիր՝ «Շրջակա միջավայրի պահպանություն և էներգաարդյունավետ շենքեր» ուղղվածությամբ, Ռուսաստանի և Հայաստանի երկու համալսարաններում, ինչպես նաև առնչություն ունեցող հավելյալ երկու ռուսական համալսարաններում՝ ուսանողակենտրոն և արդյունքի վրա հիմնված ուսումնառության մոտեցմամբ:
- Ամրապնդել կապերը շահագրգիռ կողմերի հետ՝ նրանց ներգրավելով թե դասընթացների մեջ և թե նրանցից ստանալով նոր ծրագրի որակավորման ընդումնան հետ կապված պահանջներ և փաստաթղթեր:
- Ուսումնական բարեփոխումը համապատասխանեցնել Բոլոնյայի գործընթացի վերջին տարրերին (թափանցիկություն, համեմատելիություն, ուսումնական ծրագրերի ազգային և միջազգային հավաստագրում):
- Կենտրոնացնել դասավանդումը նոր մեթոդների վրա, ինչպես, օրինակ, դասախոսությունների և սեմինարների միջդիսցիպլինար և շփումների ձևերի վրա:
- Ապահովել համագործակցային ուսուցում, շարժունակություն և գիտական հետազոտություններ՝ ներգրավելով կոնսորցիումի անդամներին:
ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Գործընկեր երկրների համալսարաններ՝
- Ուրալի դաշնային համալսարան
- Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարան
- Տամբովի պետական տեխնիկական համալսարան
- Վորոնեժի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան
- Հարավային Ուրալի պետական համալսարան
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
- Հայաստանի ամերիկյան համալսարան
Եվրամիության կոնսորցիումի անդամներ՝
- Ջենովայի համալսարան (դրամաշնորհառու), Իտալիա
- Յասիի տեխնիկական համալսարան, Ռումինիա
- Սլովակիայի տեխնոլոգիական համալսարան Բրատիսլավայում, Սլովակիա
- Նեապոլի երկրորդ համալսարան, Իտալիա
- Կաունասի տեխնոլոգիական համալսարան, Լիտվա
Շահագրգիռ կողմեր՝
- Հայաստանի ճարտարագիտական ակադեմիա ՀԿ
- ՀՀ կրթության և գիտության նախարարություն
- «TICASS» կոնսորցիում, Իտալիա
- «ԷՅԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ», Հայաստան
- Եվրոպական քաղաքաշինության կրթության և ուսուցման ասոցիացիա, Բրյուսել
- «Ատոմստրոյկոմպլեքս», Ռուսաստան
- Հետազոտության և զարգացման ինստիտուտ «Շինարարական փորձաքննության կենտրոն», Ռուսաստան
- «Ուրալպրոյեկտդուբրավա», Ռուսաստան
Ծրագրի գործընկերների մասին լրացուցիչ մանրամասներ իմանալու համար այցելեք նախագծի կայքը:
«MARUEEB»-ը և ՀԱՀ-ը
ԵՄ-ի համակարգող գործընկերոջ հետ պայմանավորվածության համաձայն, ՀԱՀ-ը բարեփոխեց Արդյունաբերական ճարտարագիտության և համակարգերի կառավարման (ԱՃՀԿ) մագիստրատուրայի ծրագրը՝ նոր ուսումնական ծրագիր ստեղծելու փոխարեն: «MARUEEB»-ի միջոցով, ԱՃՀԿ-ն մշակել է «Կայուն գործառնություններ և ռեսուրսների կառավարում» (ԿԳՌԿ) մասնագիտացում, որը կարող է կազմել ուսանողների մագիստրական ծրագրի մի մաս: Բացի այդ, ԿԳՌԿ-ը հասանելի կլինի մասնագիտական որակավորման ծրագրի ձևով՝ նախատեսված համապատասխան որակավորում ունեցող շրջանավարտների և մասնագետների համար:
«Կայուն գործառնություններ և ռեսուրսների կառավարում» (ԿԳՌԿ)՝ մագիստրոսական աստիճանի մասնագիտացում և մասնագիտական վկայագիր Հայաստանի ամերիկյան համալսարանում
«Կայուն գործառնություններ և ռեսուրսների կառավարում» (ԿԳՌԿ) ծրագիրը, որը մեկնարկել է 2017թ.-ի աշնանը, առաջարկում է մագիստրոսական աստիճան և մասնագիտական վկայագիր, որն ուսանողներին կօժտի խելացի, կայուն և ռեսուրսների օգտագործման տեսանկյունից արդյունավետ համակարգեր և գործառնություններ մշակելու և կառավարելու համար անհրաժեշտ տեսական և կիրառական գործիքներով։ Այն իրականացվում է ՀԱՀ-ի Արդյունաբերական ճարտարագիտության և համակարգերի կառավարման (ԱՃՀԿ) մագիստրատուրայի ծրագրի շրջանակներում:
Ծրագրի պահանջներին բավարարող ՀԱՀ-ի մագիստրատուրայի ուսանողները ԿԳՌԿ մասնագիտացումը ձեռք կբերեն 30 ECTS միավոր (ամերիկյան համակարգում՝ կիսամյակային 15 միավոր) ունենալու դեպքում: Ծրագրի պահանջներին բավարարող ՀԱՀ շրջանավարտներն, ինչպես նաև այլ հաստատությունների շրջանավարտներն ու մասնագետները կարող են նաև ձեռք բերել ԿԳՌԿ մասնագիտական վկայագիր:
Առաջարկվող առարկաների թվում, ի թիվս այլոց, կլինեն «Կայուն, խելացի և ռեսուրսների օգտագործման տեսանկյունից արդյունավետ համակարգեր I և II», «Այլընտրանքային էներգիա․ տեխնոլոգիա, շրջակա միջավայր և էկոնոմիկա», «Տվյալների պեղում և կանխատեսային վերլուծաբանություն», «Համակարգերի և գործառնությունների մոդելավորում», «Նորարարություն»։ Առարկաներից շատերը կկենտրոնանան շենքերում և գործառնությունների ընթացքում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի վրա:
Մասնագիտացումը ձեռք բերելուց հետո շրջանավարտը կունենա համակարգերում և գործառնություններում կայունության և ռեսուրսների արդյունավետության բարձրացման նպատակով դիագնոստիկ և վերլուծական գործիքների կիրառման կարողություն, նորարարությունն ու փոփոխությունը խթանելու և կառավարելու, ինչպես նաև տվյալները վերլուծելու, պատկերելու և արդյունավետ կերպով հաղորդելու կարողություն:
Առաջարկվող դասընթացների և ավարտական պահանջների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՀ-ի ԱՃՀԿ (IESM) կայք:
Ընդունելության պայմանների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար սեղմեք այստեղ:
Ծրագրի գործունեությունը
- Եվրոպական կրթական համակարգի վերաբերյալ աշխատաժողովներ
- Բոլոնիայի գործընթացի և նախագծերի վրա հիմնված ուսուցում (Երևան)
- Ծրագրի ձեռնարկի պատրաստում (Կաունաս և Յասի)
- ՀԱՀ-ի երիտասարդ դասախոսական անձնակազմի վերապատրաստում (Ջենովա, Բրատիսլավա և Կաունաս)
- Դասախոսների միջհամալսարանական այցելություններ
- Շահառուների հանդիպումներ
- Շահագրգիռ կողմերի հարցում
- Համակարգման հանդիպումներ
- Ծրագրի տեսանելիություն՝ հայտարարություններ, բրոշյուրներ, կայքեր
«MARUEEB»-ի միջոցառումների մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար սեղմեք այստեղ:
Տեսադարան
«MARUEEB»-ի միջոցառումների լուսանկարները դիտելու համար սեղմեք այստեղ:
Հետադարձ կապ
ՀԱՀ-ում ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Նորայր Բենօհանյանին:
Էլ. հասցե` [email protected]
Հեռ.՝ +374 60 61-26-92