Անտառային հրդեհների կանխարգելում և համայնքերի մասնակցություն անտառային հրդեհների կառավարմանը թեմայով բազմաշահառու սեմինար

Աշխատաժողովի մասին

«Անտառային հրդեհների կանխարգելում և համայնքերի մասնակցություն անտառային հրդեհների կառավարմանը» թեմայով բազմաշահառու սեմինարը կազմակերպվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի և ԱՄՆ Անտառային ծառայության կողմից 2019թ.-ի հոկտեմբերի 28-ին ՀԱՀ Ագեան արվեստասրահում:

Սեմինարը հնարավորություն կտա քննարկել հետևյալ հարցերը․

-Անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ ուժերի համակարգման և համագործակցության հնարավորությունները կառավարության, համայնքների և հասարակության միջև,

-Անտառային հրդեհների կանխարգելման կրթական, ինժեներական և իրականացման հարցերը,

-Անտառային հրդեհների կանխարգելման թիրախավորված պլանավորում՝ հրդեհների պատճառների վերաբերյալ տվյալների օգտագործմամբ։

 

Օրակարգ

15:00 – 15:15 Գրանցում, սուրճ

15:15 – 15:30 Բացման խոսք, սեմինարի նպատակների և մասնակիցների ներկայացում

Ալեքսանդր Առաքելյան, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
Բելլա Գորդոն, ԱՄՆ Անտառային ծառայություն

15:30 – 16:00 Ներկայացում՝ «Անտառային հրդեհների կանխարգելում․հիմունքները, կանխարգելման ռազմավարության օրինակ («Խորոված/ջերմացնող կրակ»), Սմոքի արջի պատմությունը և անտառային հրդեհների կանխարգելման հինգ օրենքները»

Դեննիս Ֆիորե, ԱՄՆ Անտառային ծառայություն, հրդեհների կանխարգելման աշխատանքների համակարգող (ներբեռնել այստեղ)

16:00 – 16:10 Ընդմիջում, աշխատանքային խմբերի կազմում

16:00 – 16:50 Խմբային աշխատանք և քննարկում (թեմաները ներկայացված են թղթի հակառակ կողմում)

16:50 – 17:00 Փակման խոսք