Շրջակա միջավայրը և ես

ԱվԾրագրի տևողությունը

2012-2015

 

Ծրագրի նկարագրությունը

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը ավելի քան երեք տարի Երևանի դպրոցների հետ համատեղ աշխատել է «Շրջակա միջավայրը և ես» ծրագրի մշակման վրա:

2015թ.-ի հունիսին ծրագրի շրջանակներում Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի և Երևանի քաղաքապետարանի միջև մեկամյա համագործակցությունը ավարտվեց Երևանի կենդանաբանական այգում ամփոփիչ արարողությամբ:

Ծրագրի շրջանակում Երևանի վեց միջին և ավագ դպրոցների ավելի քան 120 աշակերտ մասնակցեց ինտերակտիվ դասերին և տարբեր բնապահպանական թեմաների շուրջ քննարկումներին, այդ թվում՝ գյուղատնտեսության միջոցով մարդու ազդեցությունը երկրագնդի վրա, ջրի և չվերականգնվող ռեսուրսների օգտագործումը, պինդ թափոնների արտադրություն, և այլն:

Ծրագրի նպատակն է քաջալերել աշակերտներին ճանաչելու տեղական, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության բնապահպանական խնդրիների լայն շրջանակին: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել աշակերտների կարողությունները այս խնդիրներից բխող որոշ մարտահրավերներին որպես անհատ կամ խումբ արձագանքելու նպատակով:

Մասնակցությունը ծրագրին կամավոր հիմունքներով էր. քաղաքապետարանի կողմից ընտրված վեց դպրոցներ էին մասնակցում: Մասնակցում էին թիվ 56, 137, 155, 31, 173 և 87 դպրոցները:

To be added

Երևանի քաղաքապետարան

Ֆինանսավորվել է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից: