OTTERS – Քաղաքացիների Գիտելիքների Ընդլայնման Միջոցով Ջրային Տնտեսության Սոցիալական Վերափոխում
Ծրագրի անվանում՝ Ջրային տնտեսության սոցիալական վերափոխում՝ քաղաքացիների գիտելիքների ընդլայնման միջոցով
Ծրագրի հապավում՝ OTTERS
Համար՝ HORIZON-MISS-2021-OCEAN-05
Թեմա՝ HORIZON-MISS-2021-OCEAN-05-03
Գրանտ տրամադրող մարմին՝ Եվրոպական կլիմայի, ենթակառուցվածքների և շրջակա միջավայրի գործադիր գործակալություն
Ֆինանսավորում՝ Այս ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական հանձնաժողովի «Հորիզոն Եվրոպա» համակարգման և աջակցության գործողությունների ծրագրի կողմից՝ թիվ 101094041 դրամաշնորհային համաձայնագրի ներքո:
Ծրագրի սկիզբ՝ 1 հունվար, 2023
Ծրագրի ավարտ՝ 30 հունիս 2025
Ծրագրի տևողություն՝ 30 ամիս
Ծրագրի մասին՝
OTTERS նախագծի նպատակն է խթանել ծովային և քաղցրահամ ջրերի կառավարման համար հասարակական վերափոխման գործընթաց՝ քաղաքացիների գիտելիքների ընդլայնման միջոցով: OTTERS-ը կաջակցի ԵՄ քաղաքացիական գիտություն նախաձեռնությունների համակարգմանը, որոնք կենտրոնացած են ծովային և քաղցրահամ ջրերի վրա և նպատակ ունեն՝
- Խթանել քաղաքացիական գիտության արձանագրությունների և մեթոդների տեխնիկական, իրավական և էթիկական չափանիշների ստեղծումը և ադապտացումը,
- Ուսումնասիրել քաղաքացիական գիտության արդյունավետությունը հասարակական՝ դեպի կայուն ջրային էկոհամակարգի կառավարման վերափոխման հարցում,
- Փորձնական միջհամայնքային, ջրբաժանի վրա հիմնված «Գարուն-ծով» տնտեսական արշավներ:
Ծրագրի կայքէջը ներկա պահին պատրաստման փուլում է։
Հավելյալ ինֆորմացիայի համար դիմե՛ք հետևյալ էլ․հասցեով՝ ace [@] aua.am.
ԱՓ1 Ջրային ռեսուրսների մասին քաղաքացիների կրթական ծրագրերի մեթոդների և արձանագրությունների ստանդարտացում
Նպատակներ՝ Թույլատրել և նպաստել քաղաքացիների կրթության արձանագրությունների և մեթոդների ստանդարտների համատեղ ստեղծմանը, հատկապես ծովային և քաղցրահամ ջրային ռեսուրսների հարցում, որոնք կկապվեն Եվրոպական ծովային դիտարկման և տվյալների ցանցին և օվկիանոսների թվային երկվորյակներին: Այն կներառի տվյալների ստանդարտացման և WFD և MSFD մոնիտորինգի պահանջներին համապատասխանել ուղեցույցներ, ինչպես նաև ստանդարտացման քննարկում իրավական համատեքստերում:
Քննարկումները կկենտրոնանան ոչ միայն տվյալների հավաքագրման, այլ նաև քաղաքացիների՝ հետազոտության և քաղաքականության մշակման բոլոր փուլերին մասնակցելու աճող պահանջարկի վրա (ներառյալ տվյալների վերլուծությունը, առաջարկությունների ձևավորումը և կայունության մարտահրավերներին արձագանքելու գործողությունները):
ԱՓ2 Քաղաքացիական գիտական արշավների արդյունավետության խորացումը ծովային և քաղցրահամ ջրային ռեսուրսների ոլորտում։
Նպատակներ՝ Նպաստել ծովային և քաղցրահամ ջրային ռեսուրսների ոլորտում քաղաքացիների կրթության ընդլայնման և կիրառման բարելավման վերաբերյալ քննարկումներին` անցկացնելով ուսումնասիրություններ, գնահատումներ և քննարկումներ քաղաքացիների կրթության արդյունավետության վերաբերյալ հետազոտությունների և նորարարությունների, ինչպես նաև քաղաքացիների իրազեկման, ջրային ռեսուրսների գրագիտության և ծովային ու քաղցրահամ ջրերի քաղաքացիների վարքագծի մասին: ԱՓ-ն նաև կուսումնասիրի մասնագիտացված շահագրգիռ կողմերի փորձն ու պրակտիկան, ինչպիսիք են ձկնորսական համայնքները, նավաստիները, սուզորդները, լաստանավի և նավի անձնակազմը, հոբբիստները, դպրոցի աշակերտները, տեղական ասոցիացիաների անդամները կամ կամավորները (մշակութային, բնապահպանական և հանգստի) և այլն:
Բոլոր գնահատումները և քննարկումները կարտացոլվեն գենդերային և ներառական տեսանկյուններից։
ԱՓ3 Վերափոխելով սիրտն ու միտքը – Համատեղ նախագիծ՝ ուղղված տրանսֆորմացիոն և քաղաքացիական գիտական արշավների, Spring-to-Sea Stewardship-ի, գոյություն ունեցող CS նախաձեռնությունների խմբավորմանը՝ համապատասխան քարոզարշավի շրջանակներում:
Նպատակներ՝ Քաղաքացիական գիտությունն ընդլայնելու և ջրային ռեսուրսների տնտեսությունը խթանելու համար նախատեսված համատեղ արշավներ: Համատեղ նախագծված արշավները կառաջարկեն պատմություններ, որոնք կներգրավեն քաղաքացիներին, երիտասարդ և ավագ սերունդներին քայլեր ձեռնարկելու հնարավորություն կտան, կխթանեն սոցիալական նորարարության պրակտիկան, ինչպես նաև օվկիանոսի և ջրի քաղաքացիական և տեղական տնտեսության պրակտիկան և կխթանի հասարակական վերափոխումները: Արշավները կներառեն քաղաքացիական գիտության գործիքների օգտագործում, որոնք տվյալներ են հավաքագրում WFD և MSFD մոնիտորինգի պահանջներին համապատասխան: Արշավները նաև կուսումնասիրեն քաղաքացիների գիտության տվյալները ԵՄ գոյություն ունեցող նախաձեռնությունների և տվյալների ենթակառուցվածքի հետ կապելու հնարավորությունները, որոնք կլինեն առաջարկվող արձանագրություններին և մեթոդներին համապատասխան:
ԱՓ-ը նաև կիրականացնի Spring-to-Sea Stewardship CS փորձնական արշավներ 6 ջրբաժաններում: Վերջապես, ԱՓ1, ԱՓ2 և T3.1-T3.3 արդյունքների հիման վրա ԱՓ-ը կմշակի ուղեցույց և գործիքակազմ՝ տարբեր տարածաշրջաններում նմանատիպ արշավներ մշակելու և իրականացնելու համար:
ԱՓ4 Կրթության և կարողությունների զարգացում
Զարգացման հիմնական նպատակն է ունենալ անհրաժեշտ ուսուցիչներ, ինստիտուցիոնալ կարողություններ, և փորձագետներ, որը թույլ կտա հղորացնել քաղաքացիներին՝ կրթության և ավելի լայն համագործակցության միջոցով։ Սա իր հերթին թույլ կտա գործողություններ ձեռնարկել օվկիանոսի և ջրային ռեսուրսների առողջության մոնիտորինգը բարելավելու և աղտոտվածության դեմ պայքարելու և օվկիանոսի կառավարումը խթանելու համար: Կարողությունների կառավարումը կենտրոնացված կլինի ուսուցիչներին և փորձագետներին գործիքների և մեթոդների տրամադրման վրա, որը կխրախուսի երիտասարդ քաղաքացիներին գիտակցել իրենց դերը ջրային ռեսուրսների բնապահպանության, և դառնալ որոշումների կայացման մի մասը։ Այն կիրականացվի դպրոցների՝ որպես իրենց համայնքների կենտրոնների, մանկավարժների՝ որպես փոփոխությունների խթանողների և ուսանողների՝ որպես իրենց համայնքների համահեղինակներ և փոփոխություններ կատարողների ներգրավման միջոցով: Այն նաև կտրամադրի տեղական այլ մարմիններին, ինչպիսիք են ջրային շահերի պաշտպանության խմբերը, համայնքային զարգացման կազմակերպությունները և տեղական ինքնակառավարման մարմինները, հմտություններով և օժանդակ ռեսուրսների ազատ հասանելիությամբ՝ արշավներ կազմակերպելու համար, որոնք նպատակ ունեն արդյունավետ օգտագործել քաղաքացիական գիտությունը:
ԱՓ5 Հաղորդակցություն և Տարածում
ԱՓ-ն կնպաստի OTTERS-ի արդյունքների արդյունավետ տեսանելիությանը և հաղորդմանը, ինչպես նաև ԵՄ-ի հետ կապված նախաձեռնություններին, որպեսզի բարձրացնի առկա գործիքների և ռեսուրսների մասին իրազեկությունը քաղաքացիական գիտելիքների արդյունավետ օգտագործման համար, ինչպես նաև իրազեկվածությունը ջրային էկոհամակարգերի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ ուժեղացնելով ԵՄ աշխատանքը օվկիանոսային գրագիտության վերաբերյալ և ներգրավել երիտասարդ քաղաքացի գիտնականներին ջրի տնօրինության և որոշումների կայացման գործընթացում:
ԱՓ6 Ծրագրի կառավարում
Տրամադրել բարձր մակարդակի կառավարում, որը կերաշխավորի, որպեսզի ծրագրի նպատակներն իրականացվեն արդյունավետ, ժամանակին, բյուջեով նախատեսված ռեսուրսներով: Այն, ծրագրի շրջանակներում և ԵՄ կոմիտեի նկատմամբ կապահովի արդյունավետ հաշվետվություն և հաղորդակցություն: Այն կերաշխավորի ապրանքների որակի հսկողություն, աշխատանքի վերաճշգրտում և անհրաժեշտության դեպքում ուղղումներ կատարող միջոցառումներ:
ԱՓ7 Էթիկայի պահանջներ
Նպատակն է ապահովել այս աշխատանքային փաթեթով սահմանված «էթիկայի պահանջների» համապատասխանությունը:
Համատեղ նախագծով ստեղծված քաղաքացիական գիտության հավաստի տվյալների ստեղծման և հավաքագրման համար խմբավորել նախաձեռնություններ և ընդունել նոր չափորոշիչներ։
WFD-ի և MSFD-ի պահանջների մոնիտորինգին աջակցելու համար գործիքակազմերի և թվային հավելվածների ստեղծում և խթանում։
Ներկայիս ձայնագրությունների հավաքագրում, որոնք կտեղադրվեն ILIAD, EMODnet, BioFresh, MAES, WISE Freshwater, Marinomica and GLEON հարթակներում և կհրապարակվեն։
Փորձնական ծրագրի մասնակիցների աղցրահամ ջրերի և ծովային էկոհամակարգերի մասին գիտելիքների և ուշադրության աճ։ Այն կիրականացվի արձանագրությունների միջոցով, որոնք քանակապես չափվում են հաճախումների և մասնակցության, ինչպես նաև որակապես՝ հարցաթերթիկների միջոցով:
Մասնակցային հետազոտությունների, նորարարության և կրթության ոլորտում քաղաքացիական գիտության և ջրի օգտագործման վարքագծի արդյունավետության փոխըբռնման մեծացում։
ԵՄ քաղաքականության և ծրագրերի միջոցով ծովային և քաղցրահամ ջրերի կառավարման արշավների ուղեցույցների ինտեգրում և օգտագործում` ներառյալ ծրագրի գնահատումներից ստացված տվյալները:
Ընդլայնել գիտություն-քաղաքականություն երկխոսությունը հիմնվելով քաղաքացիների ներդրման և ներգրավվածության վրա։
OTTERS-ի կոնսորցիումը բաղկացած է Հայստանի, Գերմանիայի, Հունաստանի, Իսրայելի, Իտալիայի, Նիդերլանդների, Պորտուգալիայի, Միացյալ Թագավորության և Ուկրաինայի համալսարանների, գիտական կենտրոնների, ՀԿ-ների և քաղաքացիական կազմակերպությունների 12 գործընկերներից։
Հայաստանի Ամերիկյան համալսարան (ՀԱՀ), Հայաստան (Համակարգող)
Հայաստանի Ամերիկյան համալսարանը բարձրագույն կրթական և հետազոտական հաստատություն է Հայաստանում։ ՀԱՀ-ը տրամադրում է փորձի փոխանակում տնտեսության արագ աճող ոլորտներում շահագրգիռ կողմերի համար բարձրորակ խորհրդատվության և կայուն լուծումների մշակման և առաջարկման հարցերում։ Այն նաև ամուր գործընկերական կապեր է հաստատել համապատասխան քաղաքականություն մշակողների, օրենսդրական մարմինների և քաղաքացիական հասարակության հետ:
21c Խորհրդատվական կազմակերպություն, Միացյալ Թագավորություն
21c Consultancy-ն Միացյալ Թագավորությունում հիմնված թվային ՓՄՁ է, որն աշխատում է օգտատերերի և տեխնոլոգիաների հետ՝ մատուցելով և խթանելով ՏՀՏ հաջողված հետազոտությունների և նորարարական նախաձեռնությունների աճը, որոնք նպաստում են բազմաթիվ շահագրգիռ կողմերի ներգրավվածությանը (բիզնես, հանրային հատված, քաղաքացիական հասարակություն և ակադեմիա) տարբեր հաղորդակցման կապերի միջոցով:
Agora Partners (AP), Իսրայել
Agora Partners-ը տրամադրում է տեխնիկական, գիտական և արդյունաբերական որակավորումների, կառավարման պրոֆեսիոնսլ հմտությունների, միջազգային գործընկերությունների և եվրոպական ծրագրերի խորը իմացություն, և որն ամենակարևորն է, մրցակցային միջավայրում գաղափարների ու հետաքրքրությունների հաղորդակցման հմտություններ: Մինչ օրս ընկերությունն իր գործընկերների համար իրականացրել է շուրջ 150 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ 25 ծրագիր:
Թրակիայի Դեմոկրատական համալսարան, Հունաստան
Թրակիայի Դեմոկրատական համալսարանը առաջին տարածաշրջանային բազմաթիվ բաժիններ առաջարկող համալսարանն է Հունաստանուն, որը կրթական նպատակներին ծառայելուց զատ իրականացրել է ավելի ծավալուն գործունեություն: Համալսարանն իր ակտիվ ուսանողների թվով ընդգրկված է հունական ամենամեծ համալսարանների շարքում։ Աշխարհագրորեն տարածված լինելով ամբողջ Թրակիայում, համալսարանն իր 8 դպրոցներով, 20 ֆակուլտետներով և հետբուհական ծրագրերով, ուսանողական բնակչությամբ, որը հասնում է մոտավորապես 29,000-ի (բակալավրիատի, մագիստրոսների և ասպիրանտների թեկնածուների), հետազոտական և դասախոսական կազմով, որը գերազանցում է 700 հոգին, դեռևս միակ ակադեմիական հաստատությունն է Արևելյան Մակեդոնիայի և Թրակիայի վարչական շրջանում:
Քաղացիական գիտությունների ասոցիացիա Եվրոպոայում, Գերմանիա
Եվրոպայի քաղացիական գիտությունների ասոցիացիան անդամակցության վրա հիմնված ասոցիացիա է, որի անդամակցության ցանցը ներկայացնում է ավելի քան 30 երկիր և հասարակության տարբեր հատվածներ: Այն ներառում է հետազոտական կենտրոններ, հասարակական կազմակերպություններ, համալսարաններ, թանգարաններ, պետական մարմիններ, ասոցիացիաներ, ՓՄՁ-ներ և դպրոցներ:
ԵՔԳԱ-ն միավորում է բազմաթիվ շահագրգիռ կողմերի, ովքեր ցանկանում են նպաստել գիտելիքի տարածման ժողովրդավարացմանը: Մենք բաց ենք ինչպես անհատ, այնպես էլ կազմակերպչական անդամների համար։ Ներկայումս մենք ունենք հարյուրավոր անդամներ Եվրոպական Միության և միության սահմաններից դուրս գտնվող երկրներից:
Հունա-գերմանական դպրոց, Հունաստան
Հունա-գերմանական դպրոցը Եվրոպայի նորարարական դպրոցներից մեկն է, որն ունի հետազոտական և զարգացման ծրագրերի հարուստ գործունեություն գիտական կրթության, ծրագրային ուսուցման և ԳՏՃՄ կրթության ոլորտներում՝ թվային, առցանց կրթական միջավայրերի և մեխանիզմների հետ համատեղ, որոնք օգտագործում են վիրտուալ իրականություն, լրացված իրականություն և փորձի վրա հիմնված կրթություն:
Աստղագիտության և կրթության ոլորտում նորարարությունների ինտերակտիվ կենտրոն, Պորտուգալիա
Աստղագիտության և կրթության ոլորտում նորարարությունների ինտերակտիվ կենտրոնը շահույթ չհետապնդող ասոցիացիա և զարգացման հասարակական կազմակերպություն է, որը շահագրգռում է մանկավարժներին օգտագործել նորարարական փորձի ինտեգրումը, որը կարող է հեշտացնել ուսանողների ուսումնառությունը և հիմնական հմտությունների զարգացումը։
Կենտրոնի կատարած աշխատանքը ներառում է ակտիվ հետազոտությունների խթանում՝ որպես STEAM ուսուցման և բնապահպանության իրազեկման մեխանիզմ, միջառարկայական և հետազոտական ուսուցման մոտեցումների ընդունում, դիզայներական մտածողության մեթոդի համապատասխանեցումը դպրոցական միջավայրին, ուսանողների գնահատման նորարական միջոցների և ուսուցման համընդհանուր սկզբունքների իրականացում։ Աստղագիտության և կրթության ոլորտում նորարարությունների ինտերակտիվ կենտրոնը Պորտուգալիայի կրթության նախարարության կողմից ճանաչված պաշտոնական ուսումնական կենտրոն է:
EcoOcean (Eco), Իսրայել
EcoOcean-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է Իսրայելում, որը հիմնադրվել է 2002 թվականին: Կազմակերպության առաքելությունն է շահագրգռել մարդկանց, որպեսզի նրանք ևս հոգ տանեն Իսրայելի և տարածաշրջանի ծովային և ափամերձ միջավայրի մասին: Մենք այն իրականացնում ենք՝ աջակցելով հետազոտական, կրթական և համայնքի իրազեկմանը:
Մեր հիմնական ռեսուրսները ներառում են R/V Միջերկրական հետազոտական, ROV և օվկիանոսների գիտական հետազոտությունների օբյեկտները, ինչպես նաև կրթական կենտրոնը և անձնակազմը, կամավորների թիմը և տեղական քաղաքապետարանների ծրագրերը, ինչպիսիք են «Blue Flag» ծրագիրը: Մենք ունենք լայնածավալ և երկարաժամկետ հետազոտություններ և գիտական փորձ, ինչպես նաև կարող ենք բարձրացնել իրազեկվածությունը և շահագրգռել համայնքներին, տեղական քաղաքապետարաններին և շահագրգիռ կողմերին:
ՌԱՄԱՆԻ, Նիդերլանդներ
ՌԱՄԱՆԻ-ն ՓՄՁ է, որը հիմնադրվել է որպես Տվենտեի համալսարանի առանձին կազմակերպություն, որի առաքելությունն է խթանել Copernicus ծրագրի տվյալների հավաքագրումը հասարակության օգնությամբ: Այն գործիքակազմ է մշակել ծրագրավորողների համար, որպեսզի նրանք կարողանան արագ արդյունքներ գրանցել՝ մշակելով մի շարք API-ներ, որոնք բջջային հավելվածներին տրամադրում են առաջադեմ գործառույթներ, ինչպիսիք են ԱԲ-ն (արհեստական բանականություն), Crowdsourcing-ը, օֆլայն քարտեզները, երթուղիները և այլն: Ujuizi Լաբորատորիաները օգտագործել է ՌԱՄԱՆԻ API-ները իրենց մրցանակակիր ծրագրի համար, որը կոչվում է CHEETAH և որի նպատակն է պայքարել Արևմտյան Աֆրիկայում սննդային պաշարների կորստի դեմ։
Հայֆայի համալսարան, Իսրայել
Հայֆայի համալսարանը զարգացող և դինամիկ հաստատություն է, որն իր հետազոտություններով հայտնի է ամբողջ աշխարհում։ Այն Իսրայելի առաջատար համալսարաններից է հումանիտար, սոցիալական գիտությունների, իրավունքի, առողջապահության, բնական գիտությունների, կրթության և կառավարման ոլորտներում: Համալսարանն ընտրվել է Բարձրագույն կրթության խորհրդի կողմից, որպեսզի ղեկավարի հետազոտությունները ծովային ոլորտում, ինչպես նաև ցանցային հասարակության կրթությունը: