Կովկասում հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական և սոցիալական հաշվետվողականության խթանում

Կովկասում հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական և սոցիալական հաշվետվողականության խթանում
2014 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) և Կովկասի բնապահպանական ՀԿ ցանցի (CENN) միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր՝ Կովկասում հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական և սոցիալական հաշվետվողականությունը խթանելու նպատակով:

Համաձայնագրի շրջանակներում պետք է իրականացվեն հետևյալ աշխատանքները.

– Տեղական ներուժի ավելացում ազդեցություն կրած համայնքներին և հաստատություններին՝ օգնելու և արդյունավետորեն մասնակցելու հանքարդյունաբերության և գյուղական համայնքների զարգացմանն առնչվող որոշումների կայացման գործընթացներում:

– Խնդիրների վրա հիմնված կոալիցիաների, պետական և ոչ պետական գործընկերությունների և կառուցվածքային քաղաքականության երկխոսության ձևավորում՝ բնապահպանական և սոցիալական հաշվետվողական հանքարդյունաբերության ոլորտի խթանման համար:

– Լոբբինգի համաձայնեցված ուղեցույցներ և քաղաքականության առաջարկություններ՝ Հարավային Կովկասի երկրներում հանքարդյունաբերության ոլորտը կարգավորող պետական քաղաքականության փաստաթղթերում բնապահպանական և սոցիալական պաշտպանության հարցերին առաջնահերթություն տալու նպատակով: