ResponDrone՝ Իրավիճակի մասին իրազեկվածության համակարգ առաջին արձագանքողների համար

Ծրագրի տևողությունը

2019-2022

 

Ծրագրի նկարագրությունը

«ResponDrone»-ը միջազգային ծրագիր է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Կորեայի կառավարության կողմից, որի շրջանակներում մշակվելու է բնածին և մարդածին աղետների դեպքում առաջին արձագանքողների համար իրավիճակի մասին իրազեկվածության համակարգ և դրա ներդրման մեխանիզմ:

Եռամյա ծրագրի նպատակն է առաջին արձագանքող ուժերի համար մշակել համապարփակ լուծում, որը կօգնի հեշտությամբ զարգացնել իրավիճակի գնահատման նրանց կարողությունները և մի քանի դրոնների օգտագործման միջոցով բարձրացնել իրենց պաշտպանվածության մակարդակը: «ResponDrone»-ի առաքելությունն է առաջին արձագանքող ուժերին հնարավարություն տալ արտակարգ իրավիճակներին կամ աղետներին արձագանքել ավելի արագ և արդյունավետ կերպով: Դրոնների պարկի տրամադրած ընդլայնված կարողությունները կաջակցեն իրավիճակի գնահատման, որոնման և փրկարարական աշխատանքներին, ինչպես նաև անտառային հրդեհների դեմ պայքարին:

«ResponDrone» կոնսորցիումը ներառում է 20 գործընկեր ոլորտից, հանրային սեկտորից և գիտական ոլորտից:

Ծրագրի շրջանակներում ՀԱՀ-ը ղեկավարում է երկու գլխավոր մաս՝ հետազոտությունը և որակի ապահովումը (WP 9 and WP 15): Սա ներառում է աղետների արձագանքման ժամանակ անօդաչու թռչող սարքերի օգտագործման լավագույն փորձի վերլուծություն: Համագործակցելով Ֆրանսիայի քաղաքացիական պաշտպանության բարձրագույն կոմիտեի հետ` ՀԱՀ-ը կբացահայտի առաջին արձագանքող ուժերի պահանջները և այն կարողությունները, որոնք վերջիններս կնախընտրեն ունենալ անօդաչու թռչող սարքերի օգտագործման ընթացքում:

Սաթենիկ Մնացականյան՝ ծրագրի ղեկավար
ՀԱՀ Զավեն և Սոնիա Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետ
Էլ. հասցե՝ smnatsakanyan[at]aua.am
Հեռախոս՝ +374 60 612 643

Արթուր Խալաթյան՝ հետազոտող
ՀԱՀ Զավեն և Սոնիա Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետ
Էլ. հասցե՝ akhalatyan[at]aua.am
Հեռախոս՝ +374 60 612 645

Դավիթ Քոչարով՝ հետազոտող
ՀԱՀ Զավեն և Սոնիա Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետ

Սիրանուշ Հարությունյան՝ հետազոտող
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
Էլ. հասցե՝ siranush.harutyunyan[at]aua.am, ace[at]aua.am
Հեռախոս՝ +374 60 612 688

Շոն Ռեյնոլդս՝ հետազոտող
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
Էլ. հասցե՝ sreynolds[at]aua.am, ace[at]aua.am

Շանթալ Ատաճեան՝ հետազոտող
ՀԱՀ Զավեն և Սոնիա Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետ

Արամ Հաջյան՝ հետազոտող
ՀԱՀ Զավեն և Սոնիա Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետ
Էլ. հասցե՝ ahajian[at]aua.am
Հեռախոս՝ +374 60 612 609

Ալեն Ամիրխանյան՝ հետազոտող
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
Էլ. հասցե՝ alen[at]aua.am
Հեռախոս՝ +374 60 612 690

Ծրագիրը կազմված է 15 աշխատանքային փաթեթներից (WP)՝

● WP 1 – Էթիկայի պահանջներ

● WP 2 – Ռիսկերի գնահատում և կառավարում

● WP 3 – Բազմակի առաքելության պլանավորում և իրականացում

● WP 4 – Մի քանի դրոնների աշխատանքի օպտիմալացում

● WP 5 – Տեսագրությունների վերլուծություն

● WP 6 – Ռիկսերի վրա հիմնված որոշումներին աջակցման համար տվյալների համապարփակ մշակում

● WP 7 – Հիմնական ճարտարապետություն, ինտեգրում, վավերացում և փորձարկում

● WP 8 – RESPONDRONE-ի էթիկական և իրավական հարցերը

● WP 9 – Ինտեգրել RESPONDRONE-ը առաջին արձագանքողների գործընթացներում և գործողություններում

● WP 10 – Մեծածավալ վարժանքների ծրագրեր

● WP 11 – Մեծածավալ ցուցադրումներ (Demo)

● WP 12 – Նորարարությունների կառավարում, շահագործում և բիզնես պլանավորում

● WP 13 – Տարածում, հաղորդակցություն և տեսանելիություն

● WP 14 – Ծրագրի կառավարում

● WP 15 – Աղետներին արձագանքնման գործողությունների ուսումնասիրություն

Ծրագրի շրջանակներում ՀԱՀ-ը ղեկավարում է երկու գլխավոր մաս՝ հետազոտական և որակի ապահովման (WP 9 and WP 15): Սա ներառում է աղետների արձագանքման ժամանակ անօդաչու թռչող սարքերի օգտագործման լավագույն փորձի վերլուծություն: Համագործակցելով Ֆրանսիայի քաղաքացիական պաշտպանության բարձրագույն կոմիտեի հետ` ՀԱՀ-ը կբացահայտի առաջին արձագանքող ուժերի պահանջները և այն կարողությունները, որոնք վերջիններս կնախընտրեն ունենալ անօդաչու թռչող սարքերի օգտագործման ընթացքում:

Partners:
Ծրագիրն ընդգրկում է 20 գործընկեր, որոնց շարքում են՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոն (Հայաստան),  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (Հայաստան), Գերմանական տիեզերական գործակալությունը (German Aerospace Center (DLR), Գերմանիա), Իսրայելի պաշտպանության նախարարությունը (Իսրայել), ԱԼՖԱ անօդաչու սարքեր արտադրող կազմակերպությունը (ALPHA Unmanned Systems, Իսպանիա), Թալես ընկերությունը (Thales Six GTS, Ֆրանսիա), Կորեայի ավիացիոն տեխնոլոգիաներ կազմերպությունը (Korea Aviation Technologies, Հարավային Կորեա), Ֆրանսիայի քաղաքացիական պաշտպանության բարձրագույն կոմիտե (French High Committee for Civil Defense (HCFDC), Ֆրանսիա), «AGORA» (Իսրայել), «TIME.LEX» (Բելգիա), Այլընտրանքային էներգիայի և ատոմային էներգիայի ֆրանսիական հանձնաժողով (French Alternative Energies and Atomic Energy Commission, Ֆրանսիա), «INESC TEC – Institute for Systems and Computer Engineering, Technology and Science» (Պորտուգալիա), «Regional Administration Varna» (Բուլղարիա), «Region of Central Macedonia» (Հունաստան), «Perifereia Dytikhs Makedonias» (Հունաստան), Պետական հրշեջ-փրկարարական ծառայություն (State Fire and Rescue Service, Լատվիա), «Veiligheidsregio Haaglanden» (Հոլանդիա), «Service Départemental d’Incendie et Secours de la Haute Cors» (Ֆրանսիա):

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Հորիզոն 2020» հետազոտությունների և նորարարության ծրագրի և Կորեայի կառավարության կողմից՝ # 833717 Դրամաշնորհային համաձայնագրի ներքո: