Փրկելով Հայկական ճայը

Ծրագրի տևողությունը

1999-X

 

Ծրագրի նկարագրությունը

Հայկական ճայը բազմանում է Սևանա և Արփի լճերում։ Հայկական ճայը բազմանում է Սևանա լճի «Ճայերի կղզիներ» կոչվող կղզում, որը լճում ջրի մակարդակի անընդհատ նվազման հետևանքով 1990-ականների վերջին միացել է ափին՝ վերածվելով թերակղզու և բաց է դարձել գիշատիչների և ընտանի անասունների համար։ Գիշատիչները, ինչպիսիք են աղվեսները և թափառող շները, մեծ վնաս են հասցրել ճայերին՝ ոչնչացնելով նրանց ձվերը և բույնը: Ինչ վերաբերում է ընտանի կենդանիներին, նրանք ոտնահարում էին ձվերը կղզում թափառող պատճառով։
Կղզիննաև բաց էր դարձել զբոսաշրջիկների համար, որոնք վախեցրել են թռչուններին և խուճապ առաջացրել նրանց շրջանում։ Բոլոր այս վտանգավոր և վնասակար պայմանները, ինչպես առաջին հայացքից կարող է թվալ, ճակատագրական հետևանքներ ունեցան թռչուների վրա. բնադրելու առաջին շրջանում ձվերը շատ էին սառչում, իսկ թերակղզի զանգվածային ներհոսքի ժամանակ վախեցած թռչունները լքում էին իրենց բները։ Թռչունները իրենց բույնի անօգուտ փնտրտուքի ժամանակ ոչնչացնում էին օտար բույները:

Հայկական ճային փրկելու միակ միջոցը նրա բնակության վայրը նորից կղզի դարձնելն էր։ Այդ նպատակով անհրաժեշտ էր վերացնել ափի հետ կապը և բաժանել այն ափից: Ցավոք սրտի, համապատասխան ստորաբաժանումները որոշակի պատճառներով ակտիվորեն մասնակցություն չունեցան այդ գործընթացին, թեև քաջ գիտակցում էին բնադրավայրի մեկուսացման հրատապ անհրաժեշտությունը։
Այսպիսով, 1999թ. մայիսի 14-ին ծրագրի աշխատակիցները, համալրվելով համապատասխան տեխնիկայով, իրականացրեցին հողօգտագործման աշխատանքներ՝ փորելով 18 մետր լայնությամբ ճեղքվածք և 0,8-2,3 մ խորությամբ նեղուց:

Նույն թվականին կազմակերպվեց «Ճայերի կղզի» Հայկական ճայի բնադրավայրի փորձնական դիտարկումը, որը վկայում էր, որ ջանքերն ապարդյուն չեն եղել։ Բները և ձևերը ապահով էին արդեն: Արդյունքում պահպանվեց Հայկական ճայ թռչնի տեսակը։

Ամեն տարի նախքան բնադրման սեզոնի սկիզբը մասնագետներն այցելում են կղզի և չափում նեղուցի խորությունն ու լայնությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում գործողությունները վերսկսվեն։