Զարգացնելով պատասխանատու սպառումը և արտադրությունը Հայաստանում

Ծրագրի տևողությունը՝
May 2021 – May 2022

Ծրագրի նկարագրությունը
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ֆինանսավորմամբ մեկնարկել է Մասնավոր հատվածի մոբիլիզացումը Հայաստանում պատասխանատու սպառումն ու արտադրությունը խթանելու նպատակով ծրագիրը: Ծրագիրը համապատասխանում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին (SDG), մասնավորապես SDG12-ին:

Ծրագրի առանցքային նպատակն է նվազեցնել բազմահարթ աղքատությունը երկրում՝ բարելավելով թափոնների կառավարման շուկայական համակարգերը, միևնույն ժամանակ նպատակ ունենալով նվազեցնել աղբավայրերում թափոնների քանակը, ավելի մեծ արժեք ստանալ թափոններից և նվազեցնել վտանգավոր թափոնների բացասական ազդեցությունը:

10 ամիս տևողությամբ ծրագրի մեկնարկային փուլը նպատակաուղղված կլինի ուսումնասիրել Հայաստանի շուկայական համակարգերը թափոնների կառավարման և Ծրագրի իրականացման փուլի նախագծային միջամտությունների համար: Ծրագրի մեկնարկային փուլը հիմնականում կկենտրոնանա՝ i) քաղաքային, ii) գյուղատնտեսական, iii) ավտոմոբիլային, iv) շինարարության և քանդման, v) էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումների և մարտկոցների, vi) արդյունաբերական (ոչ հանքարդյունաբերական) թափոնների հոսքերի վրա:

Ծրագրի շահառուները
Ծրագրի շահառուներն են բիզնեսները, քաղաքացիական հասարակությունը և պետական մարմինները: Ծրագրի ուշադրության կենտրոնում կլինեն հատկապես այն քաղաքացիները, ովքեր ամենաշատն են զգում աղքատության հետ կապված բազմաչափ զրկանքներ (աղքատամետ մոտեցում):