Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն

Շվեդիայի կողմից ֆինանսավորվող 4-ամյա ծրագիրը նպատակ ունի բարելավել Հայաստանի թափոնների կառավարման ոլորտը՝ բարձրացնելով թափոնների էկոլոգիապես համահունչ կառավարման կարողությունները հետևյալ 3 բաղադրիչների միջոցով.

1. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրում (աջակցություն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը իրականացնել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պահանջը)

2. Սևան քաղաքում և այլ համայնքներում սկզբնաղբյուրում թափոնների տեսակավորման համակարգի ներդրում (աջակցություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը)

3. Ոլորտում կարողությունների զարգացում՝ իրականացնելու Բաղադրիչ 1-ը և Բաղադրիչ 2-ը, ինչպես նաև տարածելու ստացված վերջնարդյունքները։

 

ԱԸՊ վերաբերյալ հաճախ տրվող հարցեր Ներբեռնեք «Հայաստանում ԱԸՊ ներդրման մոտեցումները» փաստաթուղթը Ներկայացրեք Ձեր հարցերը, առաջարկները կամ բողոքները ծրագրի վերաբերյալ

 

Հիմնական շահակիրներ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Սևանի համայնքապետարան

Այլ շահակիրներ
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ Վիճակագրության կոմիտե
Սևան համայնքում մասնավոր հատված
Գործարար համայնք (արտադրողներ, թափոնների կառավարողներ, պոտենցիալ ԱՊԸ)
Գեղարքունիքի մարզում աղբավայրի և աղբահանության օպերատորներ
Վերամշակողներ
Ոլորտի ՀԿ-ներ
Կրթական հաստատություններ
ԶԼՄ ներկայացուցիչներ

Վերջնարդյունք 1.1 – ԱԸՊ մոդելի սահմանում որոշ թափոնների հոսքերի համար (որպես օրենսդրական փաթեթի ձևավորման հիմք)
Վերջնարդյունք 1.2 – ԱԸՊ օրենսդրության առաջին նախագծի մշակում
Վերջնարդյունք 1.3 – ԱԸՊ համակարգի պահանջների համաձայն թափոնների տվյալների կառավարման համակարգի տեխնիկական առաջադրանքի մշակում
Վերջնարդյունք 1.4 – Թափոնների տվյալների կառավարման համակարգի համար անհրաժեշտ սարքավորումների գնում
Վերջնարդյունք 1.5 – ԱԸՊ համակարգի մշտադիտարկման և հաշվետվության մեխանիզմների մշակում (ԱԸՊ օրենսդրության և միջազգային լավագույն փորձի համապատասխան)
Վերջնարդյունք 1.6 – ԱԸՊ համակարգի ներդրման ճանապարհային քարտեզի մշակում

Վերջնարդյունք 2.1 – Սկզբնաղբյուրում թափոնների տեսակավորման ազգային մոդելի (Ուղեցույց) մշակում
Վերջնարդյունք 2.2 – Սևան համայնքում մոդելի իրականացման տեղական գործառնական պլանի մշակում
Վերջնարդյունք 2.3 – Գնումների կառավարման և տեխնիկական փաստաթղթերի մշակում
Վերջնարդյունք 2.4 – Սևան համայնքում սկզբնաղբյուրում թափոնների տեսակավորման համակարգի համար անհրաժեշտ սարքավորումների գնում և տեղադրում
Վերջնարդյունք 2.5 – Սկզբնաղբյուրում թափոնների տեսակավորման նոր համակարգի գործարկման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ միավորի ստեղծում
Վերջնարդյունք 2.6 – Թափոնների տեսակավորված հավաքման մշտադիտարկման և հաշվետվության համակարգի մշակում

Վերջնարդյունք 3.1 – Ելակետային գնահատումներ՝ թափոնների ոլորտում իրազեկության և կարողությունների բացերը հայտնաբերելու նպատակով (ներբեռնել)
Վերջնարդյունք 3.2 – ՀԱՀ անձնակազմի, ծրագրի գործընկերների և ոլորտի այլ շահակիր կողմերի համար կարողությունների զարգացում՝ գենդերային հավասարության և մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցմամբ
Վերջնարդյունք 3․3 – ԱԸՊ համակարգի ներդրմանն օժանդակող կարողությունների զարգացում ոլորտի շահակիր կողմերի համար՝ ներառյալ դասընթացների, տեխնիկական փաստաթղթերի և ուղեցույցների մշակում
Վերջնարդյունք 3․4 – ՏԻՄ կարողությունների զարգացում՝ թափոնների տեղական կառավարման ավելի մասնակցային (օր. մարդու իրավունքների և գենդերային առումով զգայուն) և կայուն պլանավորման նպատակով
Վերջնարդյունք 3.5 – ՀԿ-ների, այդ թվում՝ կանանց կազմակերպությունների համար կարողությունների զարգացում՝ ծրագրի վերջնարդյունքները մշտադիտարկելու նպատակով
Վերջնարդյունք 3.6 – Թափոնների գործածման և օգտահանման ձեռնարկությունների համար կարողությունների զարգացում՝ թափոնների կառավարմանն ուղղված էկոլոգիապես և սոցիալապես համահունչ (օր. մարդու իրավունքների և գենդերային առումով զգայուն) գործողություններ իրականացնելու համար
Վերջնարդյունք 3.7 – Հանրային իրազեկման բարձրացում՝ 1-ին և 2-րդ բաղադրիչներով իրականացվող աշխատանքներին աջակցելու և ծրագրի նպատակներն իրականացնելու նպատակով
Վերջնարդյունք 3.8 – Քաղաքական երկխոսության խթանում` 1-ին և 2-րդ բաղադրիչների գործողություններին աջակցելու և ծրագրի նպատակներն իրականացնելու նպատակով
Վերջնարդյունք 3.9 – Երկրում թափոնների ներդրումային պլանավորման մեջ 1-ին բաղադրիչի շրջանակներում մշակված տեխնիկական լուծումները կիրառելու նպատակով առաջարկների մշակում
Վերջնարդյունք 3.10 – Երկրում թափոնների ներդրումային պլանավորման մեջ 2-րդ բաղադրիչի շրջանակներում մշակված տեխնիկական լուծումները կիրառելու նպատակով առաջարկների մշակում

Ղեկավար թիմ
Հարություն Ալպետյան, Ծրագրի ղեկավար
Վարդուհի Եսայան, Ծրագրի համակարգող
Ցոլեր Բեզջյան, Ֆինանսների մասնագետ

Փորձագիտական թիմ
Արփինե Հարոյան, Հաղորդակցության փորձագետ
Կիրակոս Պարպունաս, ԱԸՊ միջազգային փորձագետ
Զոն Գլեյզբրուկ, Թափոնների կառավարման և շրջանաձև տնտեսության միջազգային փորձագետ

Ստեղծարար թիմ
Deem Communications, խորհրդատվություն
Նունե Խուդավերդյան, դիզայներ

Իրավական փորձագիտական թիմ
Սրբուհի Ղազարյան, Իրավական փորձագետ
Օլիմպիա Գեղամյան, Իրավական փորձագետ
Հեղինե Գրիգորյան, Իրավական փորձագետ
Աննա Կարապետյան, Իրավական փորձագետ
Էմմա Մնացականյան, Կրտսեր իրավական փորձագետ

Մարդու իրավունքների և գենդերային հավասարության փորձագիտական թիմ
Անահիտ Սիմոնյան, Մարդու իրավունքների և գենդերային հավասարության ազգային ավագ փորձագետ
Խանում Գևորգյան, Գենդերային հավասարության և բազմաչափ աղքատության ազգային կրտսեր փորձագետ
Լորա Պրոկիչ, Գենդերային հավասարության միջազգային փորձագետ

Փորձագիտական խորհուրդ
Յադրանկա Իվանովա, ԱԸՊ միջազգային փորձագետ

Ղեկավար խորհուրդ
Փոխվարչապետի գրասենյակ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Հայաստանում ամերիկյան համալսարան

Խորհրդատվական կոմիտե
Հայաստանում ամերիկյան համալսարան (2 ներկայացուցիչ)
Պետական կառավարման համակարգ (3 ներկայացուցիչ)
Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (2-3 ներկայացուցիչ)
Գործարար համայնք (2 ներկայացուցիչ)
Միջազգային զարգացման կազմակերպություններ(2-3 ներկայացուցիչ)

Ծրագիրը փնտրում է հետևյալ մասնագետների.

– Շահակիրների ներգրավման փորձագետ

– Հետազոտությունների համակարգող (տեսնել մանրամասները և դիմել)

– Համայնքային կապերի մասնագետ (տեսնել մանրամասները և դիմել)

– Կրտսեր փորձագետ (տեսնել մանրամասները և դիմել)

– Դաշտային մասնագետ (տեսնել մանրամասները և դիմել)