Հայաստանում Էներգետիկայի Տրանսֆորմացիայի Ոլորտում Կլիմայական Լուծումների Գիտական Հետազոտությունների Զարգացման Ծրագիր (ԷՏԿԼԳՀԶ)
Ընդհանուր նկարագիր
Հայաստանում էներգետիկայի տրանսֆորմացիայի ոլորտում կլիմայական լուծումների գիտական հետազոտությունների զարգացման ծրագրի տևողությունը 36 ամիս է (2024թ. հունիսից մինչև 2027թ. մայիս) և ֆինանսավորվում է ԵՄ Հորիզոն Եվրոպա ծրագրի կողմից: Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան Բնապահպանական կենտրոնը գլխավորում է ծրագրի կոնսորցիումը, որը ներառում է նաև Հայաստանի, Իռլանդիայի և Իտալիայի ևս վեց գործընկերների։
Ծրագիրը նպատակ ունի նպաստել Հայաստանի գիտահետազոտական կարողությունների զարգացմանը, որը կնպաստի դեպի մաքուր և վերականգնվող էներգիայի անցմանը՝ միաժամանակ զարգացնելով էներգետիկ անվտանգությունը: Ծրագրի նպատակ ունի Հայաստանին Եվրոպական Գիտական Ոլորտում ինտեգրվելու հնարավորություններ ընձեռնել: Այն կապահովի գիտելիքի և լավագույն փորձի փոխանակում և կաջակցի մասնակիցների՝ ԵՄ-ի գիտահետազոտական հաստատությունների և գործընկերների կողմից հատուկ ակադեմիական ցանցերում ներառմանը:
Ծրագիրը կաջակցի գործընկերների միջև գիտական համագործակցությանը՝ ճանաչողական այցեր Իտալիա կամ Իռլանդիա Հայաստանի երիտասարդ հետազոտողների համար, առցանց դասընթացների և հավատարմագրված ծրագրերի մշակում հետազոտողների, ինչպես նաև գիտական ադմինիստրատորների համար, Հայաստանի ներսում կապերի ստեղծում՝ միավորելով տնտեսագետներին, քաղաքական վերլուծաբաններին, տվյալագետներին, բնապահպանության և կլիմայի գիտաշխատողներին և էներգետիկ փորձագետներին․ Եվրոպայկան կապերի ստեղծում, բարձրակարգ լրատվամիջոցներում և գրախոսվող ամսագրերում համատեղ աշխատությունների հրապարակում, Հայաստանում գլոբալ, ակադեմիական կոնֆերանսի կազմակերպում էներգետիկ տրանսֆորմացիայի վերաբերյալ։
Ներկայացրեք Ձեր հարցերը, առաջարկները կամ բողոքները ծրագրի վերաբերյալ
Միացեք STREACS-ի էլ.փոստի ցուցակին՝ նորություններ և թարմացումների համար
Սեմինար | ապրիլի 15, 2025
Ձայնագրություն «21-րդ դարի էներգետիկ շուկայի հարցերը» Նորբերտո Պինյատի
Սեմինար | մարտի 26, 2025
Ձայնագրություն «Էներգետիկ քաղաքականության ծախսերի և օգուտների վերլուծության անցկացու» Նորբերտո Պինյատի
Քննարկում | մարտի 5, 2025
Ձայնագրություն «Էլեկտրական էներգիայի կուտակման համակարգերի զարգացման հեռանկարները Հայաստանում»
Սեմինար | փետրվարի 12, 2025
Ձայնագրություն «Ածխածնի արտանետումները ԵՄ-ում. տարրալուծման և անջատման վերլուծություն» Վինչենցո Բյանկո
Սեմինար | նոյեմբերի 13, 2025
Ձայնագրություն «Էներգետիկ անվտանգությունը Կովկասում» Նորբերտո Պինյատի
Ծրագրի մեկնարկային միջոցառում | հուլիս 23, 2024
Ձայնագրություն Հայաստանի ամերիկյան համալսարանի անդրադարձը
Հայաստանի Ամերիկյան համալսարանը (ՀԱՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊ) և Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտը (ԷԳԿ) ուրախ են հայտարարել Իտալիայի կամ Իռլանդիայի հետևյալ հաստատություններում կարճաժամկետ գիտական առաքելության (մինչև երկու շաբաթ) համար սկսնակ հետազոտողների հայտերի ընդունելության մասին՝
✈ Maynooth University, Ireland
✈ University of Campania, Italy
✈ University of Genoa, Italy
Այս հնարավորությունը խթանում է գիտական համագործակցությունը, հմտությունների զարգացումը և ակադեմիական կապի ստեղծումը սկսնակ հետազոտողների համար: Առաքելությանն աջակցում է Հայաստանում էներգետիկայի տրանսֆորմացիայի ոլորտում կլիմայական լուծումների գիտական հետազոտությունների զարգացման ծրագրին, որի տևողությունը 3 տարի է և այն ֆինանսավորվում է ԵՄ Հորիզոն Եվրոպա ծրագրի կողմից։ Ծրագիրը ձգտում է ամրապնդել գիտական կապերը Հայաստանի և եվրոպական հետազոտական հաստատությունների միջև և նպաստել հայ հետազոտողների կարողությունների զարգացմանը՝ Հայաստանի էներգետիկ տրանսֆորմացիայի և անվտանգության հարցերին լուծում տալու համար:
Կարդացե’ք ՀԱՀ լրատվական բաժնում STREACS-ի սկսնակ հետազոտողների Իռլանդիա և Իտալիա կատարած գիտական առաքելության մասին հոդվածը։
Մանրամասների համար կարող եք կապ հաստատել՝ գրելով հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]:
Ծրագրի կոնսորցիումի գործընկերներն են՝
— ՀԱՀ Յակոբեան Բնապահպանական կենտրոն (ծրագրի ղեկավար)
— Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
— էներգետիկայի Գիտահետազոտական կենտրոն, Հայաստան
— Մեյնութի ազգային համալսարան (Իռլանդիա)
— Լուիջի Վանվիտելիի անվան Կամպանիայի պետական համալսարան (Իտալիա)
— Գենովայի համալսարան (Իտալիա)
— Արտեմատ (Իտալիա)
Աշխատանքային Փաթեթ 1` Ծրագրի Ղեկավարում
Այս ԱՓ-ի նպատակն է համակարգել ծրագրի գործողությունների արդյունավետ և անխափան ղեկավարումը: Ծրագրի կառավարումը և համակարգումը ներառում են ֆինանսական, վարչական և պայմանագրային բաղադրիչների, ներառյալ ռիսկերի հաշվարկումը և կանխումը: Սահմանվել են հստակ կառավարական բաժիններ, որոնք հիմք են հանդիսանում ծրագրի նպատակների իրականացման համար։
Հիմնական նպատակներն են՝
— Ֆինանսական ադմինիստրատիվ և հաշվետվողական կապեր հաստատել ԵԽ-ի հետ
— Ստեղծել և պահպանել ընդհանուր փոխըմբռնում գործընկերների ներսում՝ խթանելով տեղեկատվության փոխանակումը ծրագրի շրջանակներում
— Վերահսկել ծրագրի իրականացման գործընթացը՝ ըստ ծրագրված աշխատանքային պլանի, ներառյալ արդյունքները և նպատակները
— Ապահովել ծրագրի արդյունքների զեկույցներին համապատասխան բարձրորակ փաստաթղթավորում
— Կազմակերպել կոնսորցիումի հանդիպումներ՝ տրամադրելով զեկույցներ և փաստաթղթեր
Աշխատանքային Փաթեթ 2` Հետազոտական Աշխատանք
Այս ԱՓ-ն կմշակի ՀԱՀ-ի և ՀՀ գործընկերների հետազոտական կարողությունների զարգացման հիմնական մեխանիզմները։
Այն նպատակ ունի՝
— Բարելավել հայ գիտաշխատողների դիրքը միջազգային գիտաշխատողների շրջանում
— ԵՄ և Հայաստանյան համալսարանների և գիտական կենտրոնների միջև հիմնել երկարատև համագործակցություն
— Մշակել ԵՄ – Հայաստան միասնական գիտական ներուժ, որը կիրառելի կլինի նաև ծրագրի ավարտից հետո
— Տրամադրել միջաղգային փորձ Հայաստանի սկսնակ և ավագ գիտաշխատողների համար
Աշխատանքային Փաթեթ 3` Կարողությունների Հիմնում
Այս ԱՓ-ի նպատակն է՝
— Բացահայտել հայ գիտաշխատողների և ղեկավարների կարողությունների բացերը
— Գիտաշխատողների և ղեկավարների համար մշակել նորարարական միկրո հավատարմագրեր և ծրագրեր
— Զարգացնել, կիրառել, ստուգել, և ղեկավարել միկրո հավատարմագրերը և ծրագրերը
Աշխատանքային Փաթեթ 4` Շահագրգիռ Կողմերի Ներգրավում
Այս ԱՓ-ն կնախագծի ծրագրում ներգրավված շահագրգիռ կողմերի հավաքագրման և ներգրավման ռազմավարությունները։
Այն նպատակ ունի՝
— Ներգրավել հայաստանյան շահագրգիռ կողմերի, ովքեր տարբեր հայացքներ ունեն Էներգետիկայի և կլիմայի անվտանգության թեմայով
— Բարելավել գիտական խմբերի կողմից իրականացվող հետազոտությոան որակը՝ հիմնվելով շահագրիգիռ կողմերի առաջադրած տեսակետները և փորձը
— Բարձրացնել հետազոտական աշխատանքի արդյունքների կիրառումը, քանի որ շահագրգիռ կողմի համար առաջնային է հայտաբերել հիմնական աշխատանքային խնդիրները
Աշխատանքային Փաթեթ 5` Մասնագիտական գիտաշխատանք
Այս ԱՓ-ն կմշակի Հայաստանի հետազոտական կարողությունները հզորացնելու հիմնական միջոցները, որոնք հիմնված կլինեն հստակ և կիրառելի գիտական աշխատանքների վրա
— Իրականացնել մասնագիտական հետազոտական ծրագիր, որը կկենտրոնանա Հայաստանում էներգետիկ և կլիմայական անվտանգության երկարաժամկետ մարտահրավերների և հնարավորությունների գնահատման վրա
— Հետազոտական ծրագրի արդյունքում ստեղծել քաղաքականության մշակման մեխանիզմներ
— Տրամադրել գործնական մոտեցում ծրագրի մասնակիցների հետազոտական հմտությունների և կարողությունների զարգացման համար
— Տրամադրել գործնական մոտեցում վարչական անձնակազմի ղեկավարման հմտությունները զարգացնելու համար
Աշխատանքային Փաթեթ 6` Հաղորդակցություն, Տարածում, Կիրառում և Կրկնօրինակում
Այս ԱՓ-ն կմշակի միջոցառման փոփոխությունների, արդյունքների և էՏԿԼԳՀԶ-ի գործողությունների արդյունքների ռազմավարությունը, ինչպես նաև կնպաստի Հայաստանում տարբրեր դերակատարների կողմից դրանց շարունակաբար կիրառմանը։
Այն նպատակ ունի՝
— Իրականացնել շահագրգիռ կողմերի ցանցում գիտելիքների տարածում
— ԷՏԿԼԳՀԶ ծրագրի ճանաչողության բարձրացում՝ ծրագրի մեխանիզմները, վերջնարդյունքները հասանելի դարձնելով շահագրգիռ կողմերի ցանցին և ավելի մեծ լսարանին
— Խթանել շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավվածությունը` խրախուսելով նրանց մասնակցությունը ծրագրին և վերջնարդյունքների վերաբերյալ հետադարձ կապ ապահովելով
— Բարձրացնել ծրագրի վերջնարդյունքների ճանաչելիությունը և ազդեցությունը
1․ Հետազոտական աշխատանքի մեթոդաբանություն էնեգետիկայի և կլիմայի անվտանգության հարցում
2․ Հայաստանի գիտաշխատողների և գիտական ղեկավարների պահանջների վերլուծություն
3․ Միկրո ծրագրերի և համակարգերի վերահսկում
4․ Իրականացնել 4 բազմաբովանդակ հետազոտական ծրագրեր էներգետիկայի և կլմիայի անվտանգության թեմայով
5․ Ներգրավման աշխատանքներ, որոնք կնպաստեն էներգետիկայի տրանսֆորմացիայի և անվտանգության հայաստանյան գիտաշխատողների ներգրավմանը Եվրոպայում
6․ Էներգետիկայի և կլիմայի անվտանգության ոլորտում քաղաքանակության մշակում
7․ Էներգետիկայի և Կլիմայի Անվտանգության Միջազգային Գիտական Համաժողով

Մանրամասներին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղմամբ:

Հանրային հեռուստատեսության ռեպորտաժը՝ դիտեք այստեղ։
Ֆեյսբուքյան լուսանկարների ալբոմը՝ դիտեք այստեղ։