Աջակցություն ՔՀԿ-ներին ԱՃԹՆ-ում

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (EITI) բնական ռեսուրսների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է: ԱՃԹՆ-ն իրականացնող երկրները պետք է բացահայտեն տեղեկատվություն հարկային վճարումների, լիցենզիաների, պայմանագրերի, արտադրության և ռեսուրսների արդյունահանման հետ կապված այլ հիմնական տարրերի վերաբերյալ: Քաղաքացիական հասարակության էական մասնակցությունը երկրի ԱՃԹՆ անդամ դառնալու կարողության կարևոր մասն է: ԱՃԹՆ-ի էական տարրը բազմաշահառու խմբի ձևավորումն է, որը պետք է ներառի կառավարության, հանքարդյունաբերության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

ՀԱՀ-ի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը 2015 և 2016 թվականներին կազմակերպել է հանդիպումներ և քննարկումներ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար՝ մասնակցելու ԱՃԹՆ գործընթացին և ի վերջո ընտրելու իրենց ներկայացուցիչներին ԱՃԹՆ-ի ազգային բազմաշահառու խմբում (MSG):

Գործողությունների և քննարկումների արձանագրություններն են՝

Հանդիպման արձանագրությունները և գրանցման ցուցակներ
Ներկայացված նյութեր
ԱՃԹՆ բազմաշահառուների խմբի ընտրություններ
Կառավարությանը ուղղված նամակներ