Կայուն էներգետիկայի ակադեմիա 2018

Ծրագրի տևողությունը

2018

 

Ծրագրի նկարագրությունը

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակը և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը համատեղ կազմակերպում են «Կայուն էներգետիկայի ակադեմիա 2018»-ը: 2019-ին Ակադեմիայի միջոցառումները տեղի ունեցան Գետիկի հովտում՝ ընդգրկելով բնակավայրեր Գոշ գյուղից մինչև Վահան գյուղ: Մասնակցության համար հրավիրվել են մասնակիցներ Սևանա լճի շրջակայքից այլ համայնքների բնակիչներ (օրինակ, Դրախտիկը, Ծափաթաղը և այլն): Գետիկի հովտում անցկացվող «Կայուն էներգետիկայի ակադեմիա 2018»-ի տեղային համակարգողն էր Ճամբարակ զարգացման հիմնադրամը:

Կայուն էներգետիկայի ակադեմիա 2018-ի թեման էր «Երիտասարդության և քաղհասարակության քայլը դեպի կայուն էներգետիկա գյուղական համայնքներում՝ նախագծերի իրականացում» «Ակադեմիաի 2018»-ի նպատակն է համայնքների երիտասարդներին և այլ քաղաքացիներին հնարավորություն տալ կիրառել էներգարդյունավետ լուծումներ՝ բարելավելով իրենց կյանքը և պահպանելով շրջակա միջավայրը: Ակադեմիայի երկարաժամկետ նպատակն է ստեղծել երիտասարդ մասնագետների և ուսանողների համայնք, որոնք կհամալրվեն շենքերի, թաղամասի/համայնքի և ազգային մակարդակներում կայուն էներգետիկ լուծումներ խթանելու և իրականացնելու համար:

Նորայր Պէնօհանեան՝ դասախոս, Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ծրագրերի համակարգող
Էլ. հասցե՝ n.benohanian(at)aua.am, ace[at]aua.am
Հեռախոս՝ +374 60 612694

a. Մենթորների դասընթաց
b. «Երիտասարդության և քաղհասարակության» դասընթաց
c. «Երիտասարդության և քաղհասարակության»՝ ծրագրի առաջարկի մշակում
d. «Երիտասարդության և քաղհասարակության»՝ ծրագրի իրականացում
e. «Կայուն էներգետիկայի ակադեմիա 2018»-ի եզրափակիչ փառատոն

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակ