Թափոնների քանակի և բաղադրության ուսումնասիրություն (WQCS)

Ծրագրի տևողությունը

2019-ի մարտից սեպտեմբեր

 

Ծրագրի նկարագրությունը

Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը ՀՀ կառավարության հետ համատեղ սկսել է Թափոնների քանակի և բաղադրության ուսումնասիրությունը (WQCS), որը ֆինանսավորվում է ՀԱՀ Մանուկեան Սիմոն հետազոտական հիմնադրամի (MSRF) կողմից:

Ծրագիրն ուսումնասիրել է քաղաքային կոշտ թափոնների, շինարարական և քանդման թափոնների, արդյունաբերական թափոնների, էլեկտրական և էլեկտրոնային թափոնների, գյուղատնտեսական և այգեգործական թափոնների, բժշկական թափոնների, ավտոմոբիլային թափոնների քանակը և բաղադրությունը՝ ըստ մարզերի և համայնքների տեսակների:

Հայաստանի կառավարության բարեփոխումների ծրագիրը նպատակ ունի ԵՄ – Հայաստան «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) շրջանակներում հասնել ԵՄ օրենսդրական համապատասխանեցմանը, որն իր հերթին կնպաստի 2030 օրակարգի շրջանակներում կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ)՝ Հայաստանի հանձնառությունների կատարմանը:

Այս հետազոտությունն իրականացվել է Մանուկյան Սիմոն հետազոտությունների հիմնադրամի (MSRF) դրամաշնորհի աջակցությամբ` Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ: Հետազոտության մեջ արտահայտված կարծիքները պատկանում են միայն հեղինակին և պարտադիր չէ, որ արտացոլեն մյուս կողմերից որեւէ մեկի պաշտոնական քաղաքականությունը կամ դիրքորոշումը:

 

Ծրագրի հաշվետվություն

Ներբեռնել ծրագրի հաշվետվությունը։

 

Հարություն Ալպետյան՝ ազգային փորձագետ
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
Էլ. հասցե՝ alpetyan[at]aua.am, ace[at]aua.am
Հեռախոս՝ +374 60 612 693

– Ուսումնասիրության շրջանակում ներառված յուրաքանչյուր թափոնների հոսքի քանակի, կազմի և, անհրաժեշտության դեպքում, կալորիականության գնահատում:
– Ուսումնասիրության շրջանակում ներառված թափոնների յուրաքանչյուր հոսքի կառավարման լուծումների վերաբերյալ առաջարկներ:
– Հայաստանի աղբավայրերի վերլուծություն՝ պարզելու դրանցում կուտակվող թափոնների տարեկան քանակը և թափոնների տեսակավորման տնտեսատեխնիկական նպատակահարմարությունը։
– Թափոնների հավաքման, տեսակավորման, փոխադրման և վերամշակման սխեմաների վերաբերյալ առաջարկներ, ներառյալ գործարանների և աղբավայրերի տեղակայումը` համաձայն վերջին տեխնոլոգիաների և ԵՄ լավագույն փորձի, կանոնակարգերի և ստանդարտների:
– Թափոնների կրճատման, ինչպես նաև տնտեսական շրջանառության մեջ երկրորդական նյութական ռեսուրսների ներգրավման գործընթացը առավելագույնի հասցնելու առաջարկներ:
– Ինստիտուցիոնալ շրջանակի բարելավման առաջարկներ`նշված լուծումների և տեխնոլոգիաների մեջ ներդրումները խթանելու նպատակով այլ գործողությունների առաջարկում, որոնք լիովին կբավարարեն ծրագրում սահմանված նպատակները:

Ծրագրի վերջնական հաշվետվություն
– Ուղեցույց թափոնների քանակի և կազմի ուսումնասիրության կատարմար ձևի վերաբերյալ
– Թափոնների բաղադրության ուսումնասիրության վերաբերյալ ուսուցողական տեսանյութ
– Թափոնների քանակի և կազմի ուսումնասիրություն կատարման վերաբերյալ տեղական թիմի անդամների համար ուսուցման անցկացում
– Ֆոկուս խմբերի քննարկումներ Հայաստանում վտանգավոր թափոնների կառավարման վերաբերյալ
– Թափոնների կայուն կառավարման վերաբերյալ հանրության համար ներկայացում և քննարկումների կազմակերպում Հայաստանում

ՀԱՀ Մանուկեան Սիմոն հետազոտական հիմնադրամ