Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն
Շվեդիայի կողմից ֆինանսավորվող 4-ամյա ծրագիրը նպատակ ունի բարելավել Հայաստանի թափոնների կառավարման ոլորտը՝ բարձրացնելով թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման կարողությունները հետևյալ 3 բաղադրիչների միջոցով.
1. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրում (աջակցություն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը իրականացնել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պահանջը)
2. Սևան քաղաքում և այլ համայնքներում սկզբնաղբյուրում թափոնների տեսակավորման համակարգի ներդրում (աջակցություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը)
3. Ոլորտում կարողությունների զարգացում՝ իրականացնելու Բաղադրիչ 1-ը և Բաղադրիչ 2-ը, ինչպես նաև տարածելու ստացված վերջնարդյունքները։
Ծրագրի իրականացման ժամանակաշրջան՝ օգոստոս, 2022թ. – հուլիս, 2026թ.
Ներկայացրեք Ձեր հարցերը, առաջարկները կամ բողոքները ծրագրի վերաբերյալ
Հիմնական շահակիրներ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Սևանի համայնքապետարան
Այլ շահակիրներ
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ Վիճակագրության կոմիտե
Սևան համայնքում մասնավոր հատված
Գործարար համայնք (արտադրողներ, թափոնների կառավարողներ, պոտենցիալ ԱՊԸ)
Գեղարքունիքի մարզում աղբավայրի և աղբահանության օպերատորներ
Վերամշակողներ
Ոլորտի ՀԿ-ներ
Կրթական հաստատություններ
ԶԼՄ ներկայացուցիչներ
Վերջնարդյունք 1.1 – ԱԸՊ մոդելի սահմանում որոշ թափոնների հոսքերի համար (որպես օրենսդրական փաթեթի ձևավորման հիմք)
Վերջնարդյունք 1.2 – ԱԸՊ օրենսդրության առաջին նախագծի մշակում
Վերջնարդյունք 1.3 – ԱԸՊ համակարգի պահանջների համաձայն թափոնների տվյալների կառավարման համակարգի տեխնիկական առաջադրանքի մշակում
Վերջնարդյունք 1.4 – Թափոնների տվյալների կառավարման համակարգի համար անհրաժեշտ սարքավորումների գնում
Վերջնարդյունք 1.5 – ԱԸՊ համակարգի մշտադիտարկման և հաշվետվության մեխանիզմների մշակում (ԱԸՊ օրենսդրության և միջազգային լավագույն փորձի համապատասխան)
Վերջնարդյունք 1.6 – ԱԸՊ համակարգի ներդրման ճանապարհային քարտեզի մշակում
Վերջնարդյունք 2.1 – Սկզբնաղբյուրում թափոնների տեսակավորման ազգային մոդելի (Ուղեցույց) մշակում
Վերջնարդյունք 2.2 – Սևան համայնքում մոդելի իրականացման տեղական գործառնական պլանի մշակում
Վերջնարդյունք 2.3 – Գնումների կառավարման և տեխնիկական փաստաթղթերի մշակում
Վերջնարդյունք 2.4 – Սևան համայնքում սկզբնաղբյուրում թափոնների տեսակավորման համակարգի համար անհրաժեշտ սարքավորումների գնում և տեղադրում
Վերջնարդյունք 2.5 – Սկզբնաղբյուրում թափոնների տեսակավորման նոր համակարգի գործարկման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ միավորի ստեղծում
Վերջնարդյունք 2.6 – Թափոնների տեսակավորված հավաքման մշտադիտարկման և հաշվետվության համակարգի մշակում
Վերջնարդյունք 3.1 – Ելակետային գնահատումներ՝ թափոնների ոլորտում իրազեկության և կարողությունների բացերը հայտնաբերելու նպատակով (ներբեռնել)
Վերջնարդյունք 3.2 – ՀԱՀ անձնակազմի, ծրագրի գործընկերների և ոլորտի այլ շահակիր կողմերի համար կարողությունների զարգացում՝ գենդերային հավասարության և մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցմամբ
Վերջնարդյունք 3․3 – ԱԸՊ համակարգի ներդրմանն օժանդակող կարողությունների զարգացում ոլորտի շահակիր կողմերի համար՝ ներառյալ դասընթացների, տեխնիկական փաստաթղթերի և ուղեցույցների մշակում
Վերջնարդյունք 3․4 – ՏԻՄ կարողությունների զարգացում՝ թափոնների տեղական կառավարման ավելի մասնակցային (օր. մարդու իրավունքների և գենդերային առումով զգայուն) և կայուն պլանավորման նպատակով
Վերջնարդյունք 3.5 – ՀԿ-ների, այդ թվում՝ կանանց կազմակերպությունների համար կարողությունների զարգացում՝ ծրագրի վերջնարդյունքները մշտադիտարկելու նպատակով
Վերջնարդյունք 3.6 – Թափոնների գործածման և օգտահանման ձեռնարկությունների համար կարողությունների զարգացում՝ թափոնների կառավարմանն ուղղված էկոլոգիապես և սոցիալապես համահունչ (օր. մարդու իրավունքների և գենդերային առումով զգայուն) գործողություններ իրականացնելու համար
Վերջնարդյունք 3.7 – Հանրային իրազեկման բարձրացում՝ 1-ին և 2-րդ բաղադրիչներով իրականացվող աշխատանքներին աջակցելու և ծրագրի նպատակներն իրականացնելու նպատակով
Վերջնարդյունք 3.8 – Քաղաքական երկխոսության խթանում` 1-ին և 2-րդ բաղադրիչների գործողություններին աջակցելու և ծրագրի նպատակներն իրականացնելու նպատակով
Վերջնարդյունք 3.9 – Երկրում թափոնների ներդրումային պլանավորման մեջ 1-ին բաղադրիչի շրջանակներում մշակված տեխնիկական լուծումները կիրառելու նպատակով առաջարկների մշակում
Վերջնարդյունք 3.10 – Երկրում թափոնների ներդրումային պլանավորման մեջ 2-րդ բաղադրիչի շրջանակներում մշակված տեխնիկական լուծումները կիրառելու նպատակով առաջարկների մշակում
Ղեկավար թիմ
Հարություն Ալպետյան, Ծրագրի ղեկավար
Վարդուհի Եսայան, Ծրագրի համակարգող
Անահիտ Հարությունյան, ծրագրի օգնական
Ցոլեր Բեզջյան, Ֆինանսների մասնագետ
Փորձագիտական թիմ
Արուսիկ Օհանյան, ՔՀԿ և երիտասարդների ներգրավման փորձագետ
Դավիթ Մարկոսյան, Թափոնների կառավարման փորձագետ
Էմիլ Մկրտչյան, Համայնքային ներգրավման և դաշտային մասնագետ
Զոն Գլեյզբրուկ, Թափոնների կառավարման և շրջանաձև տնտեսության միջազգային փորձագետ
Հովհաննես Հարությունյան, Ջատագովության փորձագետ
Լիանա Հովհաննիսյան, Կարողությունների զարգացման փորձագետ
Մերի Շերոյան, Տվյալների համակարգերի փորձագետ
Նելլի Մինասյան, Շահակիր կողմերի ներգրավման փորձագետ
Նոննա Բաբայան, Կենսագազի ուսումնասիրության պատասխանատու
Սիլվա Մեսրոպյան, Մասնավոր հատվածի ներգրավման փորձագետ
Սիլվի Մարության, Կրտսեր փորձագետ
Սիրանուշ Հարությունյան, Մոնիտորինգի և գնահատման փորձագետ
Շուշաննա Աբովյան, Հաղորդակցության փորձագետ
Կիրակոս Պարպունաս, ԱԸՊ միջազգային փորձագետ
Ստեղծագործական թիմ
Լուսինե Նավասարդյան, Կրեատիվ խորհրդատու
Իրավական փորձագիտական թիմ
Էմմա Մնացականյան, Կրտսեր իրավական փորձագետ
Հեղինե Գրիգորյան, Իրավական փորձագետ
Մարդու իրավունքների և գենդերային հավասարության փորձագիտական թիմ
Անահիտ Սիմոնյան, Մարդու իրավունքների և գենդերային հավասարության փորձագետ
ՀԱՀ ուսանող-փորձնակ թիմ
Աննահիտ Մանուկյան, Բակալավր՝ Բնապահպանական և կայունության գիտություններ
Էլեն Հովսեփյան, Բակալավր՝ Տվյալագիտություն
Գայանե Աբգարյան, Բակալավր՝ Բնապահպանական և կայունության գիտություններ
Լևոն Սարգսյան, Բակալավր՝ Ինժեներություն
Ռեբեկա Մեսրոպյան, Բակալավր՝ Բնապահպանական և կայունության գիտություններ
Փորձագիտական խորհուրդ
Յադրանկա Իվանովա, ԱԸՊ միջազգային փորձագետ
Ղեկավար խորհուրդ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Հայաստանի ամերիկյան համալսարան
Խորհրդատվական կոմիտե
Հայաստանի ամերիկյան համալսարան (2 ներկայացուցիչ)
Պետական կառավարման համակարգ (3 ներկայացուցիչ)
Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (2-3 ներկայացուցիչ)
Գործարար համայնք (2 ներկայացուցիչ)
Միջազգային զարգացման կազմակերպություններ (2-3 ներկայացուցիչ)
Այս պահին թափուր հաստիքներ առկա չեն։ Խորհուրդ ենք տալիս պարբերաբար այցելել այս էջ՝ ապագա հնարավորությունների մասին տեղեկանալու համար։
Հարցերի դեպքում կապ հաստատեք մեզ հետ՝
Հարություն Ալպետյան, ծրագրի ղեկավար
հեռ. +374 (0) 60 61 2693
էլ.հասցե. [email protected]
Վարդուհի Եսայան, ծրագրի համակարգող
հեռ. +374 (0) 60 61 2896
էլ.հասցե. [email protected]
Անահիտ Հարությունյան, ծրագրի օգնական
հեռ. +374 (0) 60 61 2721
էլ.հասցե. [email protected]





