Menu

Թափոնաթոն

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը, Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակում, 2025 թվականի հուլիսի 13-ից 20-ը իրականացրեց «Թափոնաթոն» երիտասարդական նորարարության շաբաթը։

Այս նախաձեռնությունը միավորել էր ՀՀ տարբեր մարզերից ավելի քան 30 մոտիվացված, ակտիվ և նախաձեռնող  երիտասարդների՝ թափոնների կառավարման ոլորտում նորարար լուծումներ գտնելու համար։

Նորարարության և համագործակցության շաբաթ

«Թափոնաթոն»-ը ներառեց փորձագետների կողմից անցկացվող սեմինարներ, մենթորների հետ խորհրդատվական հանդիպումներ և թիմային նախագծերի մշակման ստեղծագործ աշխատանքներ։ Օգտագործելով դիզայն մտածողության, շրջանաձև տնտեսության և կայուն ձեռներեցության սկզբունքները՝ մասնակիցները անդրադարձան թափոնների քանակի նվազեցմանը, սննդային թափոնի կանխարգելմանը և բնապահպանական կրթությանը։

Նախագծերը

  • Green Vibes — Դրախտիկ համայնքում վերամշակված նյութերից պատրաստված էկո ցանկապատեր և կանաչ տարածքների ստեղծում
  • AshAway — դյուրակիր և նորաձև մոխրամաններ ծխախոտի թափոնների կրճատման նպատակով
  • EcoNauts — էկո-թեմատիկ կրթական սեղանի խաղեր երեխաների համար
  • Green Vibes — բջջային հավելված, որը կապում է սննդի ավելցուկ ունեցող սննդի կետերին սպառողների հետ
  • Eco-Wonders — դպրոցական թղթի վերամշակման մրցույթներ
  • Kanach Kensikner — համայնքային կոմպոստացման մոդել՝ գյուղատնտեսական թափոնների կառավարման համար։

 

«Թափոնաթոն»-ի ֆոտոալբոմը ֆեյսբուքում:

Այլ մանրամասները՝ հոդվածում: