Կենսաթափոնների Իրական Լաբորատորիա Սևան Համայնքում
Իրականացվում է Շվեդիայի ֆինանսավորմամբ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան Բնապահպանական Կենտրոնի «Հայաստանում Թափոնների Կառավարման Քաղաքականություն» ծրագրի շրջանակում։
Սևանում գործող Կենսաթափոնների Իրական Լաբորատորիան ՀԱՀ-ի իրական լաբորատորիայի մոդելի գործնական կիրառումն է՝ ուղղված կայուն զարգացման խնդիրների լուծմանը՝ համակարգային մտածողության միջոցով։ Այն ծառայում է որպես սոցիալական նորարարության հարթակ՝ խթանելու միջոլորտային համագործակցությունը դասախոսների, ուսանողների, համայնքային իշխանությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև։
Լաբորատորիան տրամադրում է վերահսկվող միջավայր, որտեղ Սևանի կենսաթափոնների կառավարման խնդիրը դիտարկվում է կառուցվածքային ձևով, մինչդեռ իրական կյանքի փոփոխականները մնում են բաց և զարգացող։ Այն հանդիսանում է տարածք, որտեղ համադրվում են տարբեր դիտանկյուններ՝ համակարգը խորությամբ հասկանալու, հարմարվող լուծումներ նախագծելու և համայնքի կողմից սեփականացվող ու երկարատև ազդեցություն ունեցող փոփոխություններ նախաձեռնելու համար։
Նպատակներն ու Խնդիրները
Իրական Լաբորատորիայի նպատակն է՝
- Խթանել համակարգային փոփոխություն Սևանի կենսաթափոնների կառավարման ոլորտում՝ խաչաձև համագործակցության միջոցով։
- Ստեղծել խնդրի ամբողջական պատկերացում՝ համակարգի դերակատարների շարունակական ներգրավմամբ և համատեղ վերլուծությամբ։
- Մշակել փոխկապակցված և կիրառելի լուծումներ՝ տեղական իրականացման և համայնքային հսկողության հնարավորությամբ։
- Հաստատել ուսուցման և հարմարվող զարգացման ցիկլ՝ փորձարկումները կատարելագործելու, մասշտաբայնացնելու և ապագա քաղաքականությունների ձևավորումն ապահովելու նպատակով։
Մեթոդաբանություն և Համակարգային Մտածողության Գործիքներ
Ուսումնասիրության շրջանակում որպես հայեցակարգային մոդել ընտրվել է Շուկայի Համակարգի Շրջանաձև Մոդելը։ Այն կառուցվածքային ձևով քարտեզագրում է բոլոր դերակատարներին՝ միաժամանակ բացահայտելով աջակցող գործառույթներն ու կառավարման կանոնները, որոնք անհրաժեշտ են արդյունավետ համակարգի ձևավորման համար։ Այս տարրերը ներառում են ենթակառուցվածքներ, տեղեկատվություն, հմտություններ և տեխնոլոգիաներ, հարակից ծառայություններ, ինչպես նաև կանոնակարգեր, ստանդարտներ, օրենքներ և ոչ ֆորմալ նորմեր։ Ուսումնասիրության արդյունքները և առաջարկությունները համակարգված են հենց այս կատեգորիաներով՝ համապատասխան դերակատարների ներգրավմամբ։
Լաբորատորիան գործում է չորս փուլով՝ հիմնված համակարգային մտածողության և հարմարվող ուսուցման վրա։ «Հայաստանում Թափոնների Կառավարման Քաղաքականություն» ծրագիրը Սևանում կիրառել է իրական լաբորատորիայի հետևյալ փուլերը՝
- Դերակատարների Քարտեզագրում
- Թիմը նույնացրել է համակարգի հիմնական դերակատարներին՝ հանրային, մասնավոր, ակադեմիական և քաղաքացիական հատվածներից։
- Համայնքի Կարծիքների Հավաքագրում և Համակարգի Ընկալում
- Իրականացվել է 9 խմբային քննարկում համայնքի անդամների, երիտասարդների, տարեցների, մանկավարժների, պետական հաստատությունների, ՀԿ-ների և բիզնեսների ներկայացուցիչների մասնակցությամբ։
- Քարտեզագրվել է Սևանի կենսաթափոնների կառավարման ներկայիս վիճակը, և ստացվել են խորքային պատկերացումներ։
- Վերլուծության արդյունքում ձևավորվել են 6 հավաքական պերսոնաներ և 13 նարատիվ քարտեզներ, որոնք արտացոլում են թե՛ տեսանելի, և թե՛ թաքնված պատմություններ՝ թափոնների վարքագծի, արժեքների ու համակարգային խոչընդոտների վերաբերյալ։

- Խմբային Վերլուծություն և Համատեղ Ստեղծագործում
- Կազմակերպվել է համատեղ ստեղծագործական աշխատաժողով՝ պետական, քաղաքացիական, մասնավոր և փորձագիտական հատվածների ներկայացուցիչների մասնակցությամբ։
- Մասնակիցները միասին հաստատել և հարստացրել են ձեռք բերված պատկերացումները։ Այնուհետև, խառը խմբերում մշակվել են փոխկապակցված լուծումների նախատիպեր՝ ուղղված Սևանի կենսաթափոնների կառավարման մարտահրավերներին։
- Նախատիպավորում և Ուսուցում
- Հաջորդ քայլերն են՝ աջակցել դերակատարներին համատեղ իրականացնելու մշակված նախատիպերը՝ շարունակական մոնիթորինգի և հարմարվող ուսուցման միջոցով։
- Բոլոր փուլերից ստացված արդյունքները կդառնան հավաքական ինտելեկտուալ գործընթացի մաս՝ նպաստելով տեղեկացված որոշումների ընդունմանը, նախատիպերի կատարելագործմանը և մասշտաբային կիրառմանը։
Օգտագործված Գործիքակազմ
- Դերակատարների քարտեզագրում և ներգրավման շրջանակ
- Համայնքային կարծիքների հավաքագրման գործիքներ (հարցազրույցի ուղեցույցներ, պերսոնաների ձևավորման կաղապարներ, նարատիվ քարտեզներ)
- Համատեղ ստեղծագործության ուղեցույց և Սոցիալական Բիզնես Մոդելի Թղթապանակ
- Մոնիթորինգի, Գնահատման և Ուսուցման (MEL) շրջանակ
- Հավաքական Ինտելեկտի Ձևավորման Գործիքակազմ
Վերջնական Նպատակ
Իրական Լաբորատորիան նպատակ ունի հնարավորություն տալ համայնքի բնակիչներին համատեղ ստեղծել, իրականացնել և սեփականացնել կենսաթափոնների կառավարման կայուն լուծումներ։ Համակարգային մտածողության, միջոլորտային համագործակցության և մասնակցային ուսուցման հիման վրա՝ լաբորատորիան նպաստում է վարքային ու մշակութային փոփոխությանը՝ մասնատված ջանքերից դեպի հավաքական, հարմարվող և մասշտաբային գործողություններ՝ ուղղված կայուն թափոնների կառավարմանը Հայաստանում։
Լաբորատորիայի շրջանակում փորձարկվող փոքրածավալ լուծումները կարող են խթանել ներքևից վեր ձևավորվող պահանջարկ՝ ավելի լայնածավալ համայնքային կամ մարզային նախաձեռնությունների համար, ինչպիսին է, օրինակ, կենսաթափոններից կենսագազ արտադրող կենտրոնացված կայանի ստեղծումը։
Այս մոտեցման մասին ավելին իմանալու համար այելեք այս կայքը՝ www.enoll.org/living-labs
Դիտե’ք Կենսաթափոնների համատեղ լուծումների աշխատաժողովի ֆոտոալբոմը ֆեյսբուքում:
Այլ մանրամասները՝ հոդվածում: