«Հայաստանում թափոնների քաղաքականություն» ծրագրի մրցույթներ
Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակում Հայաստանի ամերիկյան Համալսարանը (ՀԱՀ) կատարում է ապրանքների և ծառայությունների գնումներ։ Այս էջը ստեղծվել է ընթացիկ և սպասվող մրցույթների հայտարարությունների տարածման նպատակով։
Ծրագրի շրջանակում իրականացվող բոլոր գնումներն իրականացվում են համաձայն ՀԱՀ գնումների քաղաքականության և Sida-ի Գնումների ուղեցույցի (SPG) պահանջների։
Բոլոր մանրամասներն ու պահանջները ներկայացված են տվյալ էջում հրապարակված համապատասխան փաստաթղթերում։ Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլ. փոստով՝ [email protected]։
ՓԱԿՎԱԾ Է
Հայաստանի ամերիկյան համալսարան հիմնադրամը (ՀԱՀ) հայտարարում է բաց մրցույթ պլաստիկ թափոնամանների ձեռքբերման նպատակով։
Սույն մրցույթն իրականացվում է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակներում։
Մրցույթը կանցկացվի մեկ փուլով, որից հետո կկնքվի պայմանագիր Հայաստանի ամերիկյան համալսարան հիմնադրամի և մրցույթի հաղթող կազմակերպության միջև: Մրցույթին կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան որակավորում և տվյալ ոլորտում աշխատանքային փորձ: Տենդերի հրավերը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով։
Հետաքրքրված հայտատուները մրցութային փաստաթղթերի ամբողջական էլեկտրոնային փաթեթը կարող են ստանալ ս.թ. սեպտեմբերի 11-ից մինչև հոկտեմբերի 11-ը ընկած ժամանակահատվածում, որի համար անհրաժեշտ է դիմել [email protected] էլ․հասցեով։
Տենդերի տպագիր տարբերակն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի ամերիկյան համալսարան, մինչև 2024 թվականի հոկտեմբերի 29-ը, ժամը 15.00 (Երևանի ժամանակով, +4 GMT)։
Շահագրգիռ հայտատուներից ստացված հարցերի և լրացուցիչ տեղեկությունների վերաբերյալ հարցումների պատասխաններն ու պարզաբանումները հասանելի կլինեն սույն կայքէջում։
ՓԱԿՎԱԾ Է
Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) հրավիրում է մասնակցելու «Սևանում թափոնների տեսակավորում» ծրագրի համար իրազեկման քարոզարշավի մշակման և իրականացման նպատակով հայտարարված բաց մրցույթին։
Մրցույթի մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է ներբեռնել մրցույթի հրավերը։
Սույն մրցույթն իրականացվում է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակներում։
Հետաքրքրված հայտատուները մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը կարող են ստանալ ս.թ. օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 15-ը, որի համար անհրաժեշտ է դիմել [email protected] էլ․հասցեով։ Կոնտակտային անձ՝ Կարեն Համբարձումյան։
Մրցույթի փաթեթի տպագիր տարբերակն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի ամերիկյան համալսարան, մինչև 2024 թվականի օգոստոսի 30-ը, ժամը 15.00 (+4 GMT)։
Շահագրգիռ հայտատուներից ստացված հարցերի և լրացուցիչ տեղեկությունների վերաբերյալ հարցումների պատասխաններն ու պարզաբանումները հասանելի կլինեն հետևյալ հղումով ս.թ. օգոստոսի 23-ին։
ՓԱԿՎԱԾ Է
Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) հայտարարում է մրցույթ՝ կենսագազի ենթակառուցվածքների զարգացման նախնական իրագործելիության ուսումնասիրության իրականացման համար Հայաստանում։ Մրցույթին մասնակցելու հրավեր են ստանում փորձառու և որակավորված խորհրդատուները, կապալառուները և մատակարարները՝ ներկայացնելու իրենց առաջարկները՝ ըստ Տեխնիկական առաջադրանքի (ՏԱ), որը կարող եք ստանալ՝ գրավոր դիմում ուղարկելով հետևյալ էլ․ հասցեին՝ [email protected]։ Կոնտակտային անձ՝ Կարեն Համբարձումյան։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ հունիսի 10-ին տեղի է ունեցել մրցույթի ներկայացման պայմանների փոփոխություն։ Հունիսի 10-17-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային եղանակով հայտերի ներկայացումը անհնարին կլինի։ Դրա փոխարեն անհրաժեշտ կլինի, որպեսզի մրցութային փաթեթը տպագիր տարբերակով հասնի Պայմանագրային մարմնին՝ ՀԱՀ-ին, մինչև 2024թ. հուլիսի 8-ը։ Մանրամասների համար խնդրում ենք դիմել ՏԱ-ին, որը հնարավոր է ստանալ նշված էլ․ փոստով դիմելու միջոցով։
Այս մրցույթը անցկացվում է Շվեդիայի ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը։
ՓԱԿՎԱԾ Է
Հայաստանի ամերիկյան համալսարան հիմնադրամը (ՀԱՀ) հայտարարում է բաց մրցույթ պլաստիկ թափոնամանների և աղբահան մեքենայի ձեռքբերման նպատակով։
Սույն մրցույթն իրականացվում է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակներում։
Մրցույթը կանցկացվի մեկ փուլով, որից հետո կկնքվի պայմանագիր Հայաստանի ամերիկյան համալսարան հիմնադրամի և մրցույթի հաղթող կազմակերպության միջև: Մրցույթին կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան լիցենզիա և տվյալ ոլորտում աշխատանքային փորձ: Տենդերի հրավերը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով։
Հետաքրքրված հայտատուները մրցութային փաստաթղթերի ամբողջական էլեկտրոնային փաթեթը կարող են ստանալ ս.թ. հունիսի 25-ից մինչև հուլիսի 22-ը ընկած ժամանակահատվածում, որի համար անհրաժեշտ է դիմել [email protected] էլ․հասցեով։
Տենդերի տպագիր տարբերակն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի ամերիկյան համալսարան, մինչև 2024 թվականի օգոստոսի 8-ը, ժամը 15.00 (+4 GMT)։
Շահագրգիռ հայտատուներից ստացված հարցերի և լրացուցիչ տեղեկությունների վերաբերյալ հարցումների պատասխաններն ու պարզաբանումները հասանելի են հետևյալ հղումով։