Menu

Waste Sorting in Sevan

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում մեկնարկել է սկզբնաղբյուրում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման նոր համակարգը, որի նպատակն է բարելավել համայնքում թափոնների կառավարումը և ձևավորել տեսակավորման մշակույթ՝ համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությամբ։

Սևան քաղաքում թափոնների տեսակավորման համակարգի ներդրմանն աջակցում է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից՝ Սևանի համայնքապետարանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ։ Վերամշակելի թափոնների տեսակավորված հավաքումն իրականացնելու է «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ն։

Շուրջ 300,000 եվրոյին համարժեք աջակցության շրջանակում Սևան համայնքին նվիրաբերվել է եվրոպական արտադրության 1,680 թափոնաման և մեկ թափոնատար մեքենա։ Թափոնների տեսակավորման նոր ծառայությունը կմատուցվի Սևան քաղաքի ողջ բնակչությանը։

Ներդրված համակարգը նախատեսում է նաև Սևանի համայնքային ծառայությունների կարողությունների զարգացում, աշխատակազմի վերապատրաստում և ԵՄ փորձի ինտեգրում։ Համայնքապետարանը և գործընկերները կիրականացնեն իրազեկման և հաղորդակցման արշավներ՝ բնակիչների մասնակցությունը խթանելու և տեսակավորման մշակույթն ամրապնդելու համար։

Լրացուցիչ տեղեկատվության համար ծանոթացեք թափոնների տեսակավորման ուղեցույցին։

 


ՊԼԱՍՏԻԿ, ԹՂԹԵ, ՄԵՏԱՂՅԱ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՎՈՐՈՒՄԸ

 

ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՏԵՍԱԿԱՎՈՐԵԼ ՊԼԱՍՏԻԿ ԹԱՓՈՆԸ

ԿԱՐԵԼԻ Է, ՎԵՐԱՄՇԱԿՎՈՒՄ Է
✅ Ջրի և այլ ըմպելիքի շիշ
✅ Պոլիէթիլենային տոպրակ
✅ Հիգիենայի պարագաների տարա
✅ Մրգի պլաստիկ արկղ
✅ Մեկանգամյա օգտագործման սպասք (PP, PET մակնշմամբ)
ՉԻ ԿԱՐԵԼԻ, ՉԻ ՎԵՐԱՄՇԱԿՎՈՒՄ
❌ Մեկանգամյա օգտագործման սպասք (PS մակնշմամբ)
❌ Խմորեղէնի պլաստիկ տարա
❌ Ձավարեղենի և մակարոնեղենի փաթեթավորում
❌ Սննդի փաթեթավորման ժապավեն
❌ Մանկական խաղալիքներ
❌ Ձայնասկավառակներ (CD)
❌ Մետաղյա մասեր պարունակող իրեր
❌ Ավտոմեքենաների պահեստամաս

 

ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՏԵՍԱԿԱՎՈՐԵԼ ԹՂԹԵ ԹԱՓՈՆԸ

ԿԱՐԵԼԻ Է, ՎԵՐԱՄՇԱԿՎՈՒՄ Է
✅ Տպագիր թուղթ
✅ Ամսագիր
✅ Տետր
✅ Ստվարաթուղթ
✅ Հավկիթի ստվարաթղթե տարա
✅ խմորեղենի տուփ
✅ Փաթեթավորման (kraft) թուղթ
✅ Թղթե տոպրակ
✅ Ծխախոտի տուփ
ՉԻ ԿԱՐԵԼԻ, ՉԻ ՎԵՐԱՄՇԱԿՎՈՒՄ
❌ ՀԴՄ կտրոն
❌ Լամինացված թուղթ
❌ Բնական հյութի և կաթի փափուկ տուփ
❌ Թաց անձեռոցիկ
❌ Զուգարանի թուղթ

ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՏԵՍԱԿԱՎՈՐԵԼ ՄԵՏԱՂՅԱ ԹԱՓՈՆԸ

ԿԱՐԵԼԻ Է, ՎԵՐԱՄՇԱԿՎՈՒՄ Է
✅ Այլումինե տարա
✅ Սննդի այլումինե տարա
✅ Այլումինե փայլաթիթեղ (ֆոլգա)
ՉԻ ԿԱՐԵԼԻ, ՉԻ ՎԵՐԱՄՇԱԿՎՈՒՄ
❌ Սննդային և ճարպի հետքերով տարա
❌ Մեխեր և այլ մետաղյա փոքր իրեր
❌ Խոշոր մետաղական իրեր (սպասք, սանտեխնիկա, մետաղական խողովակներ և այլ)
❌ Գազի լիցքավորման տարաներ
❌ Աէրոզոլային տարաներ

 

 


ԱՊԱԿՅԱ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՎՈՐՈՒՄԸ

 

ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՏԵՍԱԿԱՎՈՐԵԼ ԱՊԱԿՅԱ ԹԱՓՈՆԸ

ԿԱՐԵԼԻ Է, ՎԵՐԱՄՇԱԿՎՈՒՄ Է
✅ Գունավոր և թափանցիկ շիշ
✅ Գունավոր և թափանցիկ տարա
✅ Ապակու ջարդոն
 
ՉԻ ԿԱՐԵԼԻ, ՉԻ ՎԵՐԱՄՇԱԿՎՈՒՄ
❌ Կերամիկական սպասք
❌ Ավտոմեքենայի ապակի
❌ Էկրան (հեռուստացույցի, համակարգչի)
❌ Եվրո պատուհաններ
❌ Լամպ
❌ Հայելի