Ակադեմիայի մասին | Մենթորների դասընթաց | Երիտասարդության և քաղհասարակության դասընթաց | Երիտասարդության և քաղհասարակության քայլը՝ նախագծային առաջարկների մշակում |  Երիտասարդության և քաղհասարակության քայլը՝ նախագծերի իրականացում | Եզրափակիչ փառատոն | Նյութեր |  Կապ

Գետիկի հովտում տեղի ունեցած «Երիտասարդության և քաղհասարակության» դասընթացից հետո յուրաքանչյուր մասնակցի հնարավորություն տրվեց մենթորների օգնությամբ մշակելու կայուն էներգետիկայի վերաբերյալ նախագծի առաջարկ, որը կարող էր իրականացնել իրենց համայնքներում:

Ստեղծվեց հանձնաժողով, որի օգնությամբ մշակվեցին նախագծային առաջարկները գնահատելու չափանիշներ ևգնահատվեցին ներկայացված առաջարկները: Մշակվեց մի փաստաթուղթ, որն իր մեջ պարունակում էր նախագիծը գնահատելու չափանիշները, ինչպես նաև կարևոր ժամկետներ, տեղեկատվություն նախագծի առաջարկի իրավասության վերաբերյալ, ինչպես նաև ընտրության ընթացքի վերաբերյալ (լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք այստեղ):

Այնուհետև ծրագրի առաջարկները գնահատվեցին ըստ հանձնաժողովի կողմից մշակված չափորոշիչների: Որպես ընտրության գործընթացի մաս սահմանվեց շեմ՝ համաձայն որի ֆինանսավորման հավակնելու համար նախագիծը միջինում պետք է ստանար առավելագույն միավորների 50%-ից ավելին:

Ծրագրի այս փուլում ներկայացվեց 14 նախագծի առաջարկ:

Հանձնաժողովի կողմից գնահատականները ստանալուց հետո Կայուն էներգետիկայի ակադեմիայի կազմակերպիչները հոկտեմբերի 27-ին Ճամբարակում հանդիպում կազմակերպեցին առաջարկներ ներկայացրած խմբերի ներկայացուցիչների հետ: Նպատակն էր ավելի լավ պատկերացում կազմել նախագծերի իրականացման վերաբերյալ խմբերի ակնկալիքների մասին (ներառյալ այն, թե որքանով են նախագծերն իրագործելի մինչև 2018թ. դեկտեմբերի 1-ին կայանալիք Եզրափակիչ փառատոնը): Հանդիպման ընթացքում նաև քննարկվեց ակադեմիայի և ծրագրերի ազդեցությունն ու արդյունավետությունը էլ ավելի բարձրացնելու հնարավորությունները: Հանդիպումից հետո ներքոնշյալ ցուցանիշների հիման վրա կազմվեց հաղթող նախագծերի նախնական ցանկը՝

  1. Հանձնաժողովի կողմից տրված ամենաբարձր գնահատականները 
  2. Որոշակի ժամկետում նախագիծն իրագործելու հնարավորությունը («Ակադեմիա 2018»-ի դեպքում ՝ 4 շաբաթվա ընթացքում)

Ներկայացված 14 նախագծային առաջարկներից նախնական կերպով ընտրվեց 11-ը:

Հաղթող նախագծերի խմբերի հետ հետամուտ աշխատանք էր կատարվեց՝ նախագծերը բարելավելու առաջարկներով: Նախագծերի վերաբերյալ տրամադրվում էին առաջարկներ և նկատառումներ՝ դրանց ազդեցությունը մեծացնելու համար: Հաղթող նախագծերն իրականացնող խմբերը համապատասխան փոփոխություններ կատարեցին իրենց նախագծերում և մասնակցեցին Ակադեմիայի շրջանակներում կազմակերպված դասընթացներին՝ փոքր դրամաշնորհ ստանալու նպատակով:

Արդյունքում 11 նախապես ընտրված խմբերից 9-ը ներկայացրեցին նախագծերի փոփոխված առաջարկներ և ստացան փոքր դրամաշնորհ՝ նախագծերն իրագործելու համար:

Խմբերն ավարտեցին իրենց նախագծերը և պատրաստվեցին ներկայացնելու կատարված աշխատանքը 2018թ. դեկտեմբերի 1-ին կայանալիք Եզրափակիչ փառատոնի ընթացքում: