Menu

Անդրսահմանային ջրային ռեսուրսների համագործակցություն Կուր-Արաքսյան ավազանում՝ մարտահրավերներ և հնարավորություններ

Միջոցառման մասին՝

Դր․ Արամ Գևորգյանը համառոտ ներկայացրել է Կուր-Արաքասյան ավազանի ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում վերջին 20 տարիների անդրսահմանային համագործակցությունը: Նա կարևորել է Հայաստանի և հարևան երկրների միջև անդրսահմանային համագործակցության հնարավոր արդյունքները, առաջացող մարտահրավերները և ներկայիս զարգացումները։

Խոսնակի մասին՝

Դր. Գևորգյանը տվյալների կառավարման, ԱՏՀ-ի, տեղեկատվական համակարգերի կառուցման և բնապահպանական որոշումների կայացման և կառավարման համար հեռահար զոնդավորման տեխնոլոգիաների օգտագործման փորձառու մասնագետ է: Որպես տվյալների կառավարման, ԱՏՀ և տեղեկատվական համակարգերի փորձագետ, ջրային ռեսուրսների կառավարման, աղետների ռիսկի նվազեցման և կենսաբազմազանության պահպանման ոլորտների մասնագետ ունի ավելի քան 22 տարվա աշխատանքային փորձ տարբեր ազգային, տարածաշրջանային և միջազգային նախագծերում։

Իր գործունեությունը ներառում է շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում տեղեկատվական համակարգերի զարգացումը Հարավային Կովկասում, Ղրղզստանում և Տաջիկստանում, ԵՄ Ջրային ռեսուրսների օրենքի մոտեցումներին համապատասխան գետավազանային կառավարման պլանների պատրաստումը, հեռահար զոնդավորման տվյալների վրա հիմնված հողային ծածկույթի և հողօգտագործման դասակարգումը, ինչպես նաև մեկ տարվա միջազգային փորձի արդյունքում կենսաբազմազանության մաքրման մեխանիզմի զարգացումը Քեմբրիջի (Մեծ Բրիտանիա) UNEP-WCMC կազմակերպությունում:

Դր․ Գևորգյանը Երևանի Պետական ​​համալսարանի Ինֆորմատիկայի և Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի, (1992-1997թթ.), Կենտրանական Եվրոպական համալսարանի (Հունգարիա) Բնապահպանական գիտությունների և Քաղաքականության (1998-1999թթ.) բաժնի  և ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կենսաբանություն բաժնի ասպիրանտ է (2001թ.):