Անտառների վերաբերյալ Գագաթնաժողով՝ Գլոբալ Ծրագրերը և Հայաստանը
Ամսաթիվ՝
Հոկտեմբերի 20-23, 2019թ․
Նկարագիր՝
2019թ․ հոկտեմբերի 20-23-ը Հայաստանում տեղի ունեցավ «Գագաթնաժողով Անտառների մասին՝ գլոբալ ծրագրերը և Հայաստանը» առաջին գագաթնաժողովը, որի կազմակերպիչներն են Armenia Tree Project-ը (Էյ Թի Փի) և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը։
Համաշխարհային մասշտաբով անտառները կարևոր նշանակություն ունեն կլիմայի փոփոխության դեմ պայքարում, կենսաբազմազանության պահպանման և ջրային անվտանգության ապահովման գործում: Հայաստանը որդեգրել է անտառների պահպանման և վերականգնման օրակարգը՝ պարտավորվելով կրկնապատկել անտառային ծածկույթը մինչև 2050 թվականը։
Գագաթնաժողովի նպատակն է խթանել Հայաստանում անտառների վերաբերյալ քաղաքական որոշումների բաց և լուրջ քննարկում՝ նպատակ ունենալով նպաստել անտառների պահպանման և վերականգնման բարելավումներին Հայաստանում և միջազգային մակարդակում:
Գագաթնաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու լիագումար նիստերին, պանելներին, կոնֆերանսին և Հայաստանի անտառածածկ վայրեր այցելություններին: Տեղի ունեցան նաև այցելություններ տեսարժան վայրեր և հասարակական հավաքներ։
Տեսակ՝
Գագաթնաժողով
Սոց․ցանցի հղում՝
Յութուբյան ալիքի հղում՝ https://www.youtube.com/channel/UCixSnqXa2j_S5XMF-AQBchw/featured