Menu

Աշխարհատարածական Տեղեկատվություն՝ Կարևոր Գործիք Գլոբալ Մարտահրավերների Լուծման համար

Դասախոսության Մասին՝

Դասախոսությունը կքննարկի աշխարհատարածական տեղեկատվական համակարգերի օգտագործումը՝ գլոբալ կայունության մարտահրավերներին, ներառյալ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին անդրադառնալու համար: Այս համակարգերը ներառում են արդեն իսկ առկա (օրինակ՝ GEO, GEOSS, Copernicus, Inspire), ինչպես նաև նոր նախաձեռնությունները, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Գլոբալ աշխարհատարածական տեղեկատվության կառավարման և թվային Belt and Road նախաձեռնությունները: Բանախոսը կքննարկի գեոինֆորմատիկայի, քարտեզագրողների և հեռահար զոնդավորման կարևորության մասին Օրակարգ 2030 և Sendai Framework թիրախների և ցուցիչների համար: Մասնակիցների հետ նաև կքննարկվի վերոնշյալ գործունեության իրականացման համար անհրաժեշտ Հայաստանյան ներուժը։

Խոսնակի Մասին՝

Դր․ Միլան Կոնեցնին քարտեզագրության և գեոինֆորմատիկայի պրոֆեսոր է Մասարիկի համալսարանում (Բռնո, Չեխիա): Նրան հրավիրել են դասախոսելու Հոնկոնգի Չինական համալսարանում, Հենանի համալսարանում, Կայֆենգում և Շենժենի համալսարաններում (Չինաստան), Վիեննայի համալսարանում (Ավստրիա), Constantine the Philosopher և այլ համալսարաններում: Այժմ նա Նանկինի համալսարանի պրոֆեսոր է (Նանկին, Չինաստան):

2003-2007 թվականներին նա եղել է Միջազգային քարտեզագրական ասոցիացիայի (ՄՔԱ) նախագահ։ Հիմնադրել և աշխատել է որպես ՄՔԱ-ի քարտեզագրության հանձնաժողովի նախագահ, զբաղվել է վաղ նախազգուշացման և ճգնաժամերի կառավարման հարցերով, իսկ 2019 թվականի հուլիսից շարունակել է աշխատանքը որպես փոխնախագահ։ Նա եղել International Society for Digital Earth-ի նախագահի պաշտոնակատար և փոխնախագահ, ինչպես նաև հանդիսանում է Եվրասիական գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս և փոխնախագահ:

Նա աշխարհի առաջին ԱՏՀ դասագրքի (համահեղինակ K.Rais, 1985 թ.) հեղինակն է։ Ղեկավարել/մասնակցել է ներքին և միջազգային հետազոտական ​​նախագծերին, ինչպիսիք են «Դինամիկ գեովիզուալիզացիան ճգնաժամերի կառավարման մեջ» (Չեխիայի կրթության և երիտասարդության նախարարություն) կամ ԵՄ-Չինաստան «Աղետների ռիսկի կառավարում» նախագիծը (Եվրոպական հանձնաժողով և Չինաստանի պետական ​​բյուրո), որի վերնագիրն է՝ «Տվյալների դարաշրջանում ռիսկերի և ճգնաժամերի կառավարման համար նախատեսված դինամիկ քարտեզագրում»։ Այն իրականացվել է Նանկինի (Չինաստան) և Մասարիկի համալսարանների (Չեխիա) կողմից, չինական և չեխական միջկառավարական Գիտության և տեխնոլոգիաների համագործակցության ծրագիր 2017.04 – 2019.12թթ.։

Նա ավելի քան 120 հետազոտական ​​աշխատանքների և 7 գրքերի հեղինակ/համահեղինակ է և մոտ 20 ԱՏՀ քարտեզագրության, վաղ նախազգուշացման և աղետների ռիսկի կառավարման միջազգային գիտաժողովների նյութերի խմբագիր: Վերջին աշխատանքներն են «Թվային Երկիր՝ Թվային Երկիրը աղետների նվազեցման հարցում» ձեռնարկի 15-րդ գլուխը (2020թ․) և մեկ ենթագլուխ «Աշխարհատարածական հետախուզությունը Չեխիայի COVID-19 մարտահրավերների դեմ պայքարում», 393-398 էջեր (Abbas Rajabifard Greg Foliente Daniel Paez, eds.), COVID-19 համաճարակը, աշխարհատարածական ինֆորմացիան և համայնքային դիմադրողականության կիրառումը և ուսուցումը (Taylor & Francis Group, 2021թ.)։