Menu

ԱՏՀ Գիտաժողով

Ամսաթիվ`

Նոյեմբերի 30, 2018թ․

Նկարագիր`

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՓՈՐՁԵՐ

Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեն և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ԱՏՀ և Հեռահար զոնդավորման 1 լաբարատորիան կազմակերպում են մեկօրյա հանդիպում «Հայաստանում արդյունավետ կառավարման համար աշխարհագրական տեղեկատվական համակարգերի օգտագործման փորձերը» թեմայով։

Աշխատաժողովի նպատակն է բացահայտել Հայաստանում ԱՏՀ-ի կիրառմանն ուղղված փորձերը հանրային քաղաքական որոշումների կայացման և կառավարման հարցում: Հանդիպումը կփորձի բացահայտել առկա ԱՏՀ քարտեզագրման նախաձեռնությունների համապատասխանեցման ուղիները, որի վերջնական նպատակն բարելավել երկրում քարտեզագրման տվյալների բազան:

Մենք հրավիրել ենք Հայաստանի շահագրգիռ բոլոր կազմակերպություններին, հետազոտողներին և ձեռնարկություններին, այդ թվում՝ պետական ​​կամ ինքնակառավարման մարմիններին, ուսումնական հաստատություններին, հետազոտական ​​կազմակերպություններին և այլն, որպեսզի նրանք ներկայացնեն (5-10 րոպե) իրենց ընթացիկ և նախատեսվող գործունեության մասին:

 

Տեսակ՝

Գիտաժողով

 

Սոց․ցանցի հղում՝

Facebook