Menu

ԱՏՀ և Հեռահար Զոնդավորում Շրջակա Միջավայրի Պահպանման համար՝ Greenpeace-ի լուծումները

Զրույցի Մասին՝

Զրույցը կկենտրոնանա շրջակա միջավայրի վերլուծության և պահպանման համար օգտագործվող ԱՏՀ և հեռահար զոնդավորման վրա: Greenpeace Global Mapping Hub-ի թիմը ԱՏՀ-ն և հեռահար զոնդավորումն օգտագործում է անտառային լանդշաֆտների քարտեզագրման, հրդեհների վերլուծության և կլիմայի գլոբալ փոփոխության վիզուալիզացիայի համար, ինչպես նաև փորձում է ներգրավել մարդկանց՝ շրջակա միջավայրի պահպանության միջոցառումներում առաջնորդի աջակցության և քարտեզագրման միջոցով: Դր. Կոմարովան կքննարկի, թե ինչպես են թվային և ստատիկ քարտեզներն օգնում ներկայացնել շրջակա միջավայրին սպառնացող վտանգները, ինչպես մարդիկ կարող են ստանալ արբանյակային պատկերների տվյալներ և որտեղ դրանք կարող են օգտագործվել, ինչպես են ծավալուն տվյալները օգնում խուսափել ձեռքով քարտեզագրումից, և ինչու մեզ դեռ չի հաջողվում քարտեզագրել աշխարհում տեղի ունեցող բոլոր երևույթները: Ներկայացված լուծումները կարող են հետաքրքիր լինել ինչպես բնապահպանությամբ զբաղվող գիտնականների, այնպես էլ ակտիվիստների համար։

Դր․ Կոմարովան նաև կներկայացնի, թե ինչպես է Greenpeace-ը Ռուսաստանում և համաշխարհային մակարդակով համատեղում տեխնոլոգիաները, գիտական ​​համագործակցությունը և համայնքի կառուցումը՝ բնապահպանների աջակցության և ոլորտի զարգացման համար։

Խոսնակի Մասին՝

Աննա Կոմարովան (Բուսական էկոլոգիայի և աշխարհագրության ոլորտի ասպիրանտ, 2017թ․) Greenpeace Global Mapping Hub-ի կարողությունների զարգացման համակարգողն է և Ռուսաստանում՝ ԱՏՀ Պահպանման ընկերության ղեկավարը: Նա, 2005 թվականից օգտագործում է  ԱՏՀ և հեռահար զոնդավորման տեխնոլոգիաները շրջակա միջավայրի պահպանման համար և ունի մի շարք աշխատություններ, որոնք բուսական համայնքների քարտեզագրման (նաև ներառված է Կովկասի տարածաշրջանը, որն իրականացվել է Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանի հետ համագործակցության և իր իսկ դոկտորական հետազոտության և հողածածկույթի փոփոխության հետաքննության շնորհիվ), գլոբալ անտառային լանդշաֆտների դինամիկայի և հրդեհային քարտեզագրման մասին են։