Արագ Զարգացող Աշխարհում Ածխածնի Ցիկլի Ուսումնասիրումը Քաղցրահամ Ջրային Էկոհամակարգերում
Ամսաթիվ՝
Փետրվարի 5, 2020թ․
Նկարագիր՝
Զրույցի ընթացքում կքննարկվի քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի դերը ածխածնի բաժանման և վերամշակման գործում: Վերլուծման ենթակա են այս գործընթացների վրա ազդող երկու հիմնական գործոն՝ կլիմայի փոփոխությունը և սննդանյութերի ավելացված ներհոսքը + օրգանական ածխածինը: Զրույցի ավարտին կառաջարկվեն քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի և դրանց կառավարման քաղաքականության վերաբերյալ հեռանկարներ: Հայաստանում քաղցրահամ ջրային համակարգերի վիճակի և խնդիրների վերաբերյալ հետագա քննարկումները խրախուսվում են։
Խոսնակի մասին՝
Դր․ Կարապետ Գազանճեանը ջրային ռեսուրսների բնապահպան է, ով զբաղվում է ջրային համակարգերում ածխածնի դինամիկայի ուսումնասիրությամբ: Նա հետաքրքրված է բնապահպանության առաջընթացին աջակցելու, կրթության և իրազեկման աճն ապահովելու, ինչպես նաև պահպանության, կայունության և զարգացման ծրագրերով: Դր․ Գազանճեանը 2019 թվականին Բեռլինի Հումբոլդտի համալսարանում ստացել է լիմնոլոգիայի գիտությունների ասպիրանտի կոչում, իսկ 2012 թվականին Բեյրութի Ամերիկյան համալսարանի ծովային կենսաբանության բաժնի մագիստրոսի կոչում:
2013-ից 2018 թվականներին նա աշխատել է Լայբնիցի քաղցրահամ ջրերի բնապահպանության և ներքին ձկնորսության ինստիտուտում (ԲՁԻ, Բեռլին, Գերմանիա): Նա համագործակցել է մի քանի եվրոպական գիտահետազոտական ինստիտուտների հետ՝ ածխածնի ամբողջական լանդշաֆտների բյուջեների հաշվարկման գործում: Որպես գիտնական, 2014-2015թթ․ նա նաև աշխատել է Նիդերլանդների Բնապահպանական ինստիտուտում (NIOO-KNAW), որտեղ զբաղվել է լճերի վրա ազդող կլիմայի փոփոխության ուսումնասիրությամբ: Նախկինում նա ձկնորսության վերաբերյալ հետազոտություններ է իրականացրել Լիբանանում և երկու տարի եղել է որպես Greenpeace-ի օվկիանոսների քարոզարշավի անդամ և աշխատել է բնապահպանական իրազեկման և Միջերկրական ծովում ծովային պահպանվող տարածքների ստեղծման ուղղությամբ:
Խոսնակի մասին՝
Դր․ Կարապետ Գազանճեան
Տեսակ՝
Հանրային զրույց
Սոց․ցանցի հղում՝