Menu

Բալթիկ Ծովի Տարածաշրջանի Ջրային Մարմինների Հանրային Մոնիտորինգ

Միջոցառման Մասին՝

Աննա Ուշակովան ներկայացրեց իր կողմից համակարգվող Riverwatch քաղաքացիական գիտության ​​նախագիծը։ Նա քննարկեց ընդհանուր ջրային ռեսուրսների էկոլոգիական խնդիրները Բալթյան և հայկական տարածաշրջաններում, ինչպիսիք են էվտրոֆիկացումը, ծանր մետաղներով աղտոտվածությունը և կլիմայի փոփոխության ազդեցությունը: Նա նաև բացատրեց, թե ինչպես քաղաքացիները կարող են նպաստել ջրային էկոհամակարգերի մոնիտորինգին, ըմբռնմանը և պահպանմանը: Ուշակովան մանրամասնեց, թե ինչպես է նման արշավը կազմակերպվում, ինչպես են քաղաքացիները մասնակցում և թե ինչպես են տվյալները տարածվում։ Նա նաև քննարկեց, թե ինչպես է տվյալ նախագիծը համապատասխանում Բալթիկ ծովում իրականացվող ջրային ռեսուրսների այլ նախագծերին:

Խոսնակի Մասին՝

Աննա Ուշակովան բնապահպան է և ունի Բնապահպանական քաղաքականության և կայուն զարգացման միջազգային համագործակցության մագիստրոսի կոչում: Նա աշխատում է որպես ուսուցչուհի, Riverwatch ծրագրի համակարգող (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան) և Մաքուր Բալթյան Դաշկացության ծովային ոլորտում կատարվող աշխատանքների ղեկավար:

Սահիկաշարը հասանելի է այստեղ։