Բնապահպանական Ապագա
Ամսաթիվ
Մայիսի 24, 2021թ․
Նկարագիր՝
Կատարելով տարբեր մասշտաբի աշխատանքներ՝ շրջակա միջավայրի ձևավորումից մինչև կենսաբանական նյութեր, Արուսյակ Գաբրիելյանը, ով դիզայնի դասախոս է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Ճարտարապետության և կինոյի ֆակուլտետում (ՃԿՖ), կկիսվի կլիմայի ուսումնասիրման աշխատանքով։ Նա և իր նախագծային-հետազոտական ուսանողների թիմը առաջադիմում են ՃԿՖ Landscape Futures Lab-ում՝ ընդհանուր ոլորտի այլ ուշագրավ օրինակների հետ միասին։ Հիմնվելով մեզ շրջապատող կենսաֆիզիկական աշխարհի ներկայիս ճգնաժամային իրավիճակի վրա՝ Արուսյակի ելույթը կանդրադառնա վերականգնվող և դիմացկուն ապագա ստեղծելու համար դիզայնի և նյութական նորարարության կիրառմանը:
Խոսնակի Մասին՝
Արուսյակ Գաբրիելանը (ասպիրանտ) վերապատրաստված ճարտարապետ, լանդշաֆտային ճարտարապետ, մեդիա արվեստագետ և ֆուտուրիստ է: Նա լանդշաֆտային ճարտարապետության + քաղաքաշինության դոցենտ է Ճարտարապետության դպրոցում, Մեդիա արվեստի մասնաճյուղի ֆակուլտետում + փորձագետ Կինոարվեստի դպրոցում, և Landscape Futures Lab-ի տնօրենը (Հարավային Կալիֆորնիայի համալսարան): Ակադեմիական շրջանակներից դուրս Արուսյակը Լոս Անջելեսում դիզայներական գործակալության դիզայներ, հիմնադիր-տնօրենն է։ Այն մրցանակակիր դիզայնով զբաղվող գործակալություն է: Նախքան դա, Արուսյակը աշխատել է Նյու Յորքի Snøhetta կազմակերպությունում տարբեր ճարտարապետական և լանդշաֆտային նախագծերի վրա, ներառյալ Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարանի և Գվադալախարայի շրջակա միջավայրի գիտության թանգարանի ընդլայնումը: Արուսյակի աշխատանքը արժանացել է դիզայնի բազմաթիվ մրցանակների, հրապարակումների և ցուցահանդեսների:
2021 թվականին Արուսյակը ստացավ Creative Armenia-AGBU 2021թ․ ֆինանսավորում։ Այն Creative Armenia-ի և AGBU-ի կողմից մեկնարկած մեկամյա ծրագիր է, որը ժամանակակակից արվեստագետներին տրամադրում է ֆինանսավորման, մենթորության, ոլորտի կապերի և առաջխաղացման հնարավորություններ:
Կազմակերպիչների Մասին՝
Հայաստանի Ամերիկյան համալսարանի գիտահետազոտական կենտրոնը` ՀԱՀ Յակոբեան Բնապահպանական կենտրոնը, զբաղվում է շրջակա միջավայրի պաշտպանությամբ և վերականգմամբ՝ հետազոտությունների, կրթության և համայնքի իրազեկման միջոցով: ՀԱՀ Յակոբեան կենտրոնի աշխատանքի հիմնական ուղղությունները ներառում են բնական ռեսուրսների կայուն կառավարումը, կենսաբազմազանությունը և պահպանումը, կառուցապատված միջավայրի կանաչապատումը, մաքուր էներգիան և էներգաարդյունավետությունը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաները և շրջակա միջավայրը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք acenew.aua.am:
Creative Armenia-ն հայ ժողովրդի համար նախատեսված արվեստի համաշխարհային հիմնադրամ է, որը բացահայտում, զարգացնում և աջակցում է նորարական տաղանդներին: Հիմնադիր խորհրդի կազմում ընդգրկված են Սերժ Թանկյանը, Էրիկ Էսրաիլյանը, Արսինե Խանջյանը, Էրիկ Բոգոսյանը, Կարլա Կարապետյանը, Սիմոն Աբկարյանը և Մայքլ Արամը։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք www.creativearmenia.org:
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) աշխարհի ամենամեծ շահույթ չհետապնդող կազմակերպությունն է, որը նվիրված է հայկական ժառանգության պահպանմանը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով: Ամեն տարի ՀԲԸՄ-ն աշխատում է բարելավել 500,000 մարդկանց կյանքը Հայաստանում, Արցախում և հայկական Սփյուռքում: 1906 թվականից ի վեր, ՀԲԸՄ-ն հավատարիմ է մնացել իր գերագույն նպատակին` ստեղծել հիմք հայության զարգացման համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք www.agbu.org:
Խոսնակի մասին՝
Դր․ Արուսյակ Գաբրիելյան
Տեսակ՝
Հանրային զրույց
Սոց․ ցանցի հղում՝