Menu

Բնապահպանական Իրավունքները և Սահմանադրական Բարեփոխումները Հայաստանում

Միջոցառման Մասին՝

ՀԱՀ Յակոբեան Բնապահպանական կենտրոնը և ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, Սոցիոլոգիայի և Իրավունքի ինստիտուտը միասին կազմակերպել են քննարկում՝ «Բնապահպանական իրավունքները և սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» թեմայով։ Միջոցառման նպատակն էր կիսվել Հայաստանի՝ բնապահպանական ոլորտում կատարվող սահմանադրական բարեփոխումների շրջանակի մասին գիտելիքներով, քննարկել շրջակա միջավայրի պաշտպանության ինստիտուցիոնալացումը և ելնելով Իռլանդիայի Քաղաքացիական Ժողովի փորձից, ներկայացնել Քաղաքացիական Մասնակցության սահմանադրական բարեփոխումների շրջանակը։