Գործարար համայնքը և թափոնների կայուն կառավարումը
Ամսաթիվ
Հունիսի 12, 2020թ․
Նկարագրություն
2020 թվականի հունիսի 12-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան շրջակա միջավայրի կենտրոնը, Հայաստանի ամերիկյան առևտրային պալատը (AmCham) և նրա Արագ Շարժվող սպառողական ապրանքների (FMCG) կոմիտեի թափոնների կառավարման աշխատանքային խումբը, Եվրոպական բիզնես ընկերությունը (Հայաստան, EBA) և Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միությունը (ՀԱԳՄ) համատեղ կազմակերպել են «Գործարար համայնքը և թափոնների կայուն կառավարումը» թեմայով վեբինար։
Վեբինարը հանդիսանում է AmCham-ի FMCG կոմիտեի թափոնների կառավարման աշխատանքային խմբի նախաձեռնության մի մասը: Այն հաջորդեց 2019 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած կոշտ թափոնների կառավարման միջազգային դեպքերի ուսումնասիրությանը նվիրված բաց քննարկմանը, որտեղ ոլորտի առաջատար փորձագետները ներկայացրեցին Հայաստանի համար նախատեսված լավագույն փորձը և ընդգծեցին պատասխանատու գործարար միջավայր ստեղծելու համար կառավարության և մասնավոր հատվածի միջև երկխոսության կարևորությունը։
Տեսակ՝
Վեբինար