Էկոհամակարգային Ծառայությունների և Հանրային Մասնակցության մասին Դասընթաց՝ ԱՏՀ
GAtES
Ամսաթիվ՝
Սեպտեմբերի 24-28, 2018թ․
Նկարագիր՝
Հոհենհայմի համալսարանը (ՀՀ) և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան Բնապահպանական կենտրոնը GAtES ծրագրի շրջանակներում կազմակերպել են էկոհամակարգային ծառայությունների հանրային մասնակցության (ԱՏՀ) թեմայով դասընթաց: Դասընթացավարներն են Հոհենհայմի համալսարանի պրոֆեսոր Կլաուդիա Բիլինգը և Գեորգ-Օգոստոս-Գյոթինգենի համալսարանի Դր․ Մարիա Գարսիա-Մարտինը (ստորև ներկայացված են կենսագրությունները):
Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝ «Էկոհամակարգային ծառայություններ և դրանց դերը մարդածին լանդշաֆտներում», «Գնահատման հնարավորություններ», «Վճարման սխեմաներ», «Լանդշաֆտի կառավարման ինտեգրացիա», «PPGIS-ի ներածություն», «Հարցազրույցների և հետազոտության տեխնիկաներ», «Վերլուծության հնարավորությունները PPGIS-ում»:
Դասախոսությունները համալրվել են գործնական աշխատանքներով՝ PPGIS հարցման ստեղծում և իրականացում, տվյալների պատրաստում և վիզուալիզացիա, ոչ տարածական և տարածական վերլուծություններ, արդյունքների մեկնաբանում:
Դասախոսների մասին՝
Պրոֆեսոր Կլաուդիա Բիլինգ
Կլաուդիա Բիլինգը զբաղեցնում է Գերմանիայի Հոհենհայմի համալսարանի Գյուղատնտեսության Սոցիալական Գիտությունների ինստիտուտի Հասարակական Փոփոխման և Գյուղատնտեսության ամբիոնի վարիչի պաշտոնը: Նրա աշխատանքը հիմնված է տրանսդիսցիպլինար կայունության հետազոտության վրա և կենտրոնացած է հողօգտագործման և սննդի համակարգերում էկոլոգիական և սոցիալական տարրերի փոխազդեցության վրա։ Նա աշխատում է այնպիսի կոնցեպտների հետ, ինչպիսիք են մշակութային լանդշաֆտները և սոցիո-էկոլոգիական դիմադրողականությանը, ինչպես նաև կատարում է փորձի վրա հիմնված հետազոտություններ բազմաթիվ համագործակցային ծրագրերի շրջանակներում (կենտրոնանալով Կենտրոնական և հարավ-արևմտյան Եվրոպայի վրա)։
Կլաուդիա Բիլինգը գրում և հրապարակում է հողային ծածկույթի կառավարման և կայունության մասին։ Քեմբրիջի համալսարանի հրատարակչության հետ միասին խմբագրել է երկու գիրք (“Resilience and the Cultural Landscape” 2012 թվականին,”The Science and Practice of Landscape Stewardship” 2017 թվականին)։ Նա նաև աշխատում է որպես “Conservation Letters” ամսագրի խմբագիր:
Կլաուդիա Բիլինգը հետդոկտորական կոչում է ստացել (“Habilitation”) Լանդշաֆտային Կառավարման ոլորտում և դոկտորի կոչում Անտառների և Բնապահպանության կառավարման ոլորտում (Ֆրայբուրգի համալսարան, Գերմանիա): Նա ստացել է իր կոչումը (մագիստրոսի կոչմանը համարժեք) Անտառային Գիտությունների ոլորտում Գյոթինգենի համալսարանում (Գերմանիա):
Գիտաշխատող Մարիա Գարսիա-Մարտին
Մարիա Գարսիա-Մարտինը հետասպիրանտական գիտաշխատող է Գյոթինգենի և Կասելի համալսարանների «Գյուղատնտեսության մեջ սոցիալ-էկոլոգիական փոխազդեցությունների» ամբիոնում: Նա նաև համագործակցում է Հոհենհեյմի համալսարանի «Հասարակական փոփոխությունների և գյուղատնտեսության» ամբիոնի հետ, որն իրականացվում է DAAD-ի կողմից ֆինանսավորվող GAtES (Գերմանա-հայկական ցանց էկոհամակարգային ծառայությունների համար հանրային մասնակցության ԱՏՀ-ի՝ որպես կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման միջոց) համագործակցական ծրագրի շրջանակներում:
Նա ստացել է Հողի պլանավորման և տեղական կայուն զարգացման բաժնի (Աշխարհագրության բաժին, Universidad Autonoma de Madrid) մագիստրոսի կոչում և Լանդշաֆտային կայունության բաժնի (Բնության պահպանության և լանդշաֆտային էկոլոգիայի ամբիոն, Ֆրայբուրգի համալսարան) ասպիրանտի կոչում։
Խոսնակի մասին՝
Կլաուդիա Բիլինգ, Հոհենհայմի համալսարան, Մարիա Գարսիա-Մարտին, Գյոթինգենի և Կասելի համալսարաններ
Տեսակ՝
Դասընթաց
Սոց․ցանցի հղում՝