Էներգետիկ համայնքներ՝ Քաղաքացիների կողմից առաջարկվող էներգետիկ գործողություններ, որոնք կնպաստեն մաքուր էներգիայի անցմանը
Միջոցառման մասին՝
Միջոցառման ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաներրը՝
1․ E-Control-ի, Կարգավորման և գների վերահսկման բաժնի և փորձագետների ներկայացում,
2․ Էներգետիկ համայնքներ։
3․ Քաղաքացիների կողմից առաջարկվող էներգետիկ գործողությունների իրակացում, որոնք կնպաստեն էներգիայի մաքուր անցմանը և տեղական համայնքներում էներգաարդյունավետության բարձրացմանը:
Էներգետիկ համայնքները կազմակերպում են հավաքական և քաղաքացիների կողմից առաջնորդվող էներգետիկ գործողություններ, որոնք օգնում են մաքուր էներգիայի անցման ճանապարհ գծել և շահագրգռել քաղաքացիներին։ Դրանք նպաստում են վերականգնվող էներգետիկայի նախագծերի հանրության կողմից ընդունման հավանականությանը և հեշտացնում են մասնավոր ներդրումների ներգրավումը։ Միևնույն ժամանակ, համայնքները կարող են քաղաքացիներին ուղիղ օգուտներ տրամադրել՝ էներգաարդյունավետությունը բարձրացնելով, էլեկտրաէներգիայի արժեքը նվազեցնելով և տեղական աշխատավայրերի հնարավորություններ ստեղծելով։
EU4Energy Ավստրիայի էներգետիկայի կարգավորող մարմնի՝ E-Control-ի Կարգավորման և Գների վերահսկման բաժնի փորձագետներ։ Բաժնի գլխավոր գործառույթներն են՝
– էլեկտրաէներգիայի և գազի ոլորտներում ցանցային օպերատորների համար ծախսերի և վճարների որոշման ընթացակարգերի իրականացում և մշակում,
– կանոնակարգերի իրականացում, որոնք բարձրացնում են ցանցային օպերատորների արդյունավետությունը,
– Ցանցային օպերատորների ներդրումային գործունեությունը ապահովելու համար համակարգերի մշակում,
– Վճարումների մոդելների և կառուցվածքների հետագա զարգացում,
– Բաժանումների վերահսկողություն,
– CEER-ի, ACER-ի հետ համագործակցություն և այլ միջազգային կառույցներում ներկայացուցչության ապահովում,
– Ավստրիայի էներգետիկ շուկայի տնտեսական, ֆինանսական և էներգետիկ տնտեսության վերլուծություններ:
Խոսնակների մասին՝
Կարին Էմբերգերը Ավստրիայի էներգետիկայի կարգավորող մարմնի կարգավորման և գների վերահսկման փոխտնօրեն է (E-Control)։ Նա ղեկավարում և համակարգում է աուդիտի մենեջերներին, ծախսերի աուդիտը և ընկերությունների այցելությունները էլեկտրաէներգիայի և գազի փոխանցման համակարգերի և բաշխիչ համակարգերի օպերատորների կողմից: Սակագնային ընթացակարգերի օպտիմալացման համար նա մասնակցում է ՏՏ ներդրման ծրագրերի ևս: Նրա գործունեության շրջանակներում կարևոր խնդիր է սակագնային կառուցվածքի գնահատումն ու վերանախագծումը, ինչպես նաև ցանցին հարմար սակագնային կառուցվածքի հետագա զարգացումը: Նախքան E-Control-ին միանալը, Էմբերգերն աշխատել է էլեկտրաէներգիայի մատակարարների հետ Ավստրիայում, Շտիրիայում: Նա բիզնեսի կառավարման և էներգետիկ համակարգերի մագիստրոսի կոչում է ստացել:
Սիլվիա Դեյանովան 2017 թվականից աշխատում է E-Control-ում որպես կանոնակարգման և աուդիտի փորձագետ։ Նա զբաղվում է գազի և էլեկտրաէներգիայի ավելի քան 10 բաշխման համակարգերի (ԲՀ) ծախսերի աուդիտով, ԲՀ-ների հետագա ծախսերի և եկամուտների հաշվարկով, ԲՀ-ների համեմատությամբ և KPI-ների վերլուծությամբ, և նոր սականգնային պլանների մշակմամբ։ Մինչ այդ, նա զբաղեցնում էր Ernst & Young-ում հաշվապահի օգնականի պաշտոնը։ Նա Միջազգային Բիզնեսի մագիստրոսի կոչում է ստացել Վիեննայի համալսարանում, և ֆինանսների և հաշվապահության՝ Վիեննայի Տնտեսագիտության և Բիզնեսի համալսարանում: Դեյանովան հավաստագրված հաշվապահ է:․