Թափոնների Կառավարումը Հայաստանում
Թափոնների Կառավարումը Հայաստանում
Ամսաթիվ՝
Դեկտեմբերի 5, 2018թ․
Նկարագիր՝
Դեկտեմբերի 5 – 7-ը, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնում տեղի ունեցավ շվեդ-հայկական ԿԶՆ Փորձագետների փոխանակման ծրագրի մեկնարկային աշխատաժողովը: Աշխատաժողովի մասնակիցներն էին կառավարության օրենքներ մշակողները և որոշումներ կայացնողները: Հայաստանում Թափոնների կառավարման քաղաքականության և ռազմավարության եռօրյա մեկնարկային աշխատաժողովի հիմնական նպատակներն էին՝
– առավել խորը հասկանալ և գնահատել Հայաստանում թափոնների կառավարման իրավիճակը,
– ներկայացնել կոշտ թափոնների քաղաքականության մշակման հիմնական ուղղությունները,
– բացահայտել այս ուղղություններով առաջընթաց գրանցելու հիմնական մարտահրավերները,
– կազմել ծրագրի ճանապարհային քարտեզի հիմքը։
Տեսակ՝
Աշխատաժողով
Սոց․ցանցի հղում՝