Ինչպե՞ս գրել հաջողակ դրամաշնորհային ծրագիր
Հանդիպման մասին՝
Սույն թվականի հունվարի 27-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Ինչպե՞ս գրել հաջողակ դրամաշնորհային ծրագիր» հանդիպումը։ Հանդիպումը վարեց ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը։
Հունվարի 1-ից ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնում մեկնարկել է EU Horizon Europe-ի կողմից ֆինանսավորված OTTERS նախագիծը` «Սոցիալական վերափոխում ջրային տնտեսության ոլորտում՝ «քաղաքացի գիտնականների» ներգրավվման միջոցով»։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1 միլիոն Եվրո։ Հայաստանի ամերիկյան համալսարանը գլխավորելու է 10 երկրներից բաղկացած կոնսորցիումը։
Խոսնակի մասին՝
Ալեն Ամիրխանյանը 2013թ-ից հանդիսանում է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն։ 2014 թվականին նա հիմնել է ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը և հանդիսանում է վերջինիս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։ Նա դասավանդում է բնապահպանական առարկաներ ՀԱՀ բակալավրի և մագիստրատուրայի բաժիններում։ Մինչև ՀԱՀ տեղափոխվելը Ալեն Ամիրխանյանը հանդիսանում էր Մայքլ Փորտերի Initiative for a Competitive Inner City կազմակերպության հետազոտությունների կենտրոնի ավագ փոխնախագահը։ Ալեն Ամիրխանյանը էներգիայի արդյունավետության, ինչպես նաև տնտեսական և քաղաքային զարգացման հարցերի շուրջ խորհրդատվական ծառայություններ է մատուցել Համաշխարհային բանկին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրին և Brookings Institution հետազոտական խմբին։
Ներկայումս նրա ակադեմիական հետաքրքրությունները ներառում են քաղաքային բնապահպանական կայունությունը, արհեստական միջավայրի «կանաչապատումը» և շրջանաձև տնտեսությունը, քանի որ այն առնչվում է քաղաքների «կանաչապատման» հետ։ Ալենն ունի մագիստրոսի աստիճան քաղաքային պլանավորում մասնագիտացմամբ, որը ստացել է Մասաչուսեթսի Տեխնոլոգիական համալսարանի Քաղաքային Ուսումնասիրությունների և Պլանավորման բաժնից։
