Menu

Կայուն սպառումը և սոցիալական փոփոխությունները: Միջամտություն առօրյա կենսակերպին

Ոչ կայուն սպառման մոդելները կարող են բացասաբար ազդել սոցիալական և բնապահպանական ազդեցության, հատկապես կլիմայի փոփոխության վրա: Կան սպառման որոշակի ոլորտներ, որոնք ավելի մեծ ազդեցություն ունեն, քան մյուսները, ինչպիսիք են, օրինակ, շարժունակությունը, մսի սպառումը և տնային ջեռուցումը:
Այս աշխատաժողովում նախ կներկայացվեն շրջակա միջավայրի տեսանկյունից էական նշանակություն ունեցող առօրյա կյանքի դինամիկան հասկանալու սոցիոլոգիական մոտեցումները, որոնք են, օրինակ՝ տեղաշարժումը, սննդի պատրաստումը կամ տանը հարմարավետ հանգստանալը: Խմբերում աշխատելով, մասնակիցները կմշակեն ոչ կայուն փորձ և դրան միջամտելու ուղիներ՝ հաշվի առնելով սոցիալական նորմերը, նյութական պայմանավորվածությունները, հմտություններն ու կարողությունները, ի թիվս այլ գործոնների:

Աշխատաժողովի նպատակն է հասկանալ, թե ինչպես կայուն սպառման դինամիկան կարող է ներգավվել սոցիալական, ինստիտուցիոնալ և նյութական ոլորտներում: Միայն արդյունավետ տեխնոլոգիաների միջոցով վարքագծի փոփոխության վրա ազդելու արշավները բավարար չեն: Անհրաժեշտ է փոփոխությունը ընկալել իր ողջ բարդություններով: Վերջնական արդյունքը կհամարվի առավել կայուն սպառման համար ստեղծված սոցիալական փոփոխությունների նախաձեռնության առաջին քայլ:

Խոսնակի մասին`

Մարլին Սահակյանը Ժնևի (Շվեյցարիա) համալսարանում սոցիոլոգիայի պրոֆեսոր է։ Իր սոցիոլոգիական ուղղվածությունն ընդգրկում է սպառման ուսումնասիրությունների և կայունության ոլորտը: Նա համակարգում է էներգետիկայի, սննդի և բարեկեցության վերաբերյալ հետազոտական նախագծեր՝ հաճախ աշխատելով միջառարկայական թիմերի հետ: Նա 2012 թվականին հիմնել է «SCORAI Europe» կայուն սպառման հետազոտությունների և գործողությունների ցանցը, և հանդիսանում է Եվրոպական սոցիոլոգիական ասոցիացիայի սպառման հետազոտական ցանցի համանախագահ: Նա նաև Բրիստոլի համալսարանի հրատարակչության հետ համատեղ նոր թողարկված «Consumption & Society» ամսագրի համախմբագիրն է:

Թիրախային խմբերն են տեղի կառավարման մարմիները և քաղաքացիական հասարակության կազմակերպության ներկայացուցիչները:

Առկա է հայերեն և անգլերեն համաժամանակյա թարգմանություն: