Կլիմայի փոփոխության մասին պատկերացում՝ էկոլոգիական ներգրավվածությունը և արվեստը
Միջոցառման մասին՝
Ինչպես գիտնականները, այնպես էլ արվեստագետները, այդ թվում նաև կինոռեժիսորները, արձակագիրները, բանաստեղծները, երաժիշտները, լուսանկարիչները և այլոք, խորապես մտահոգված են կլիմայի փոփոխությամբ: Հաճախ նրանց աշխատանքները արտացոլում են գիտաֆանտաստիկան բնապահպանական աղետի հետ միասին՝ ցույց տալով մեզ, թե ինչպիսի ապագա կարող է մարդկությունը և մոլորակն ունենալ: Ոմանք այս տեսլական նոր ժանրն անվանում են “Cli-Fi” (Կլիմայական Ֆանտաստիկա): Իր ելույթում դր․ Օլսոնը ներկայացրեց և քննարկեց Cli-Fi-ի արվեստի աշխատանքների որոշ օրինակներ, ինչպես նաև քննարկեց, թե ինչպես այդ գործերը կարող են ձևավորել մեր՝ կլիմայի փոփոխության շուրջ երևակայությունը և օգնել մեզ հաղթահարել էկոլոգիական հրատապ մտահոգությունները:
Խոսնակի մասին՝
Ջեյմի Օլսոնը անգլերեն լեզվի պրոֆեսոր է Սբ․ Մարտին համալսարանում, որը փոքրիկ Բենեդիկտյան համալսարան է և գտնվում է Վաշինգտոնում: Իր աշխատանքները և ռուսերեն լեզվից կատարված թարգմանությունները վերջերս հայտնվել են “America Magazine”-ում, “Translation Review”-ում և “American Writers in Exile” ժողովածուում (խմբագիրներ՝ Բիրկենշտեյն և Հաուհարթ): Ջեյմին ստացել է Անգլերեն լեզվի բակալավրի կոչումը Մինեսոտայի Սբ․ Սքոլաստիկա քոլեջից և ասպիրանտի կոչումը Միչիգանի համալսարանից, որտեղ մասնագիտացել է ժամանակակից պոեզիայի ոլորտում։ 2017 թվականին նա ստացել է NEA Թարգմանչական ֆինանսավորում, որն իրեն հնարավորություն է տվել թարգմանել Թիմուր Կիբիրովի աշխատանքը։ Նա այժմ դասավանդում է որպես ԱՄՆ Ֆուլբրայթի գիտնական Թբիլիսիում (Վրաստան):