ՀԱՀ Հանքարդյունաբերության Համաժողով – Հանքարդյունաբերություն և Սոցիալ-տնտեսական Զարգացում՝ Հայաստանի Նախընտրությունը
Հանքարդյունաբերություն և սոցիալ-տնտեսական զարգացում՝ Հայաստանի նախընտրությունը
Նոյեմբերի 30-ին Երևանում միջազգային և տեղացի փորձագետները կմասնակցեն Հայաստանում հանքարդյունաբերության և սոցիալ-տնտեսական քաղաքականության թեմայով մեկօրյա համաժողովին:
ՀԱՀ-ը կազմակերպում է միջոցառում, որը Հայաստանին հասանելի նախընտրությունները գնահատելու նպատակ ունի և ձգտում է հավասարակշռություն մտցնել տնտեսական շահույթի, սոցիալական հավասարության և առողջ շրջակա միջավայրի միջև: Համաժողովը տեղի կունենա ՀԱՀ Մանուկեան սրահում, ժամը 9:30-17:30 (Երևանի ժամանակով): Այն ուղիղ հեռարձակվելու է առցանց՝ https://ace.aua.am/mining հղումով։
Վերջին տասնամյակում Հայաստանի կառավարությունը հանքարդյունաբերությունը դարձրել է Հայաստանի տնտեսական աճն ապահովող առաջնահերթություն։ Այնուամենայնիվ, հանրային լուրջ բանավեճ տեղի չի ունեցել, որը կուսումնասիրեր հանքարդյունաբերության վերաբերյալ Հայաստանի համար հասանելի քաղաքական նախընտրությունները։ Այս համաժողովի միջոցով ՀԱՀ-ը հույս ունի խթանել ռեֆլեկտիվ հանրային դիսկուրս՝ համախմբելով փորձագետների ամբողջ աշխարհից, ովքեր կներկայացնեն իրենց վերլուծությունները և կքննարկեն Հայաստանի համար հասանելի սոցիալ-տնտեսական քաղաքական նախընտրությունները:
Մեկօրյա համաժողովը կսկսվի Ավստրալիայի Քվինսլենդի համալսարանի Հանքարդյունաբերության ոլորտի Սոցիալական պատասխանատվության կենտրոնի տնօրեն դր․ Սալիմ Ալիի՝ հիմնական բանախոսի ելույթով: Դր․ Ալին կխոսի տնտեսական աճի և սոցիալական զարգացման մեջ հանքարդյունաբերության նշանակության միջազգային փորձի մասին: Ելույթից հետո փորձագետները համառոտ կներկայացնեն Հայաստանում հանքարդյունաբերության վիճակագրական տվյալները: Այնուհետև կանցկացվեն Հայաստանի մասին պանելային երեք քննարկումներ: Առաջին խումբը կուսումնասիրի, թե արդյոք հանքարդյունաբերությունը կարող է առանցքային դեր խաղալ Հայաստանի տնտեսական աճի մեջ, իսկ երկրորդը կկենտրոնանա Հայաստանի շրջակա միջավայրի և հանրային առողջապահության հարցում հանքարդյունաբերական ազդեցության վրա։ Երրորդ և վերջին քննարկումը կուսումնասիրի, թե արդյոք հանքարդյունաբերության ոլորտի հայաստանյան իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը նպաստում է սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Այս հարցերը կքննարկվեն Հայաստանում և դրա սահմաններից դուրս երկրի սոցիալ-տնտեսական և բնապահպանական ապագայի համար հանքարդյունաբերության հնարավոր օգուտների և ռիսկերի վերաբերյալ աճող անհանգստությունների հետ միասին: Մինչ այս սոցիալական, բնապահպանական և հանրային առողջության մտահոգությունները ստվերվել են այն փաստարկով, որ Հայաստանը չունի ընտրութան լայն շրջանակ, և հանքարդյունաբերությունը լինելու է նրա զարգացող տնտեսության աճի շարժիչ ուժը: Վերջին երկու տասնամյակում, սակայն, միջազգային հարթակում տեղի են ունեցել հանքարդյունաբերության ոլորտի բազմաթիվ կառուցողական զարգացումներ: Արդյունաբերության ոլորտը կատարելագործվել է, մինչդեռ միջազգային կազմակերպությունները և կառավարությունները ընդունել են էկոլոգիապես մաքուր և սոցիալապես ավելի արդար հանքարդյունաբերության չափանիշներ:
Այս համաժողովը նպատակ ունի ծառայել որպես կառուցողական և մեծ ազդեցություն ունեցող օրինակ, որով ՀԱՀ-ը կարող է նպաստել Հայաստանում հանրային քաղաքական բանավեճերին: Մեկօրյա միջոցառումը բաց է հանրության համար։
Կոնֆերանսի սահիկաշարերը ու քննարկումները հասանելի կլինեն նաև YouTube-ում: Լրացուցիչ տեղեկությունների և թարմացումների համար այցելե՛ք https://ace.aua.am/mining:
Համաժողովը, որը բաց է բոլորի համար, նաև կհեռարձակվի ուղիղ եթերով: Բանախոսների տեսանյութերը և պանելային քննարկումները կտեղադրվեն YouTube-ում։
Համաժողովը մասամբ հովանավորվել է Հայաստանում ՄԱԶԾ-ի և ԱՄՆ ՄԶԳ/Counterpart International-ի կողմից:
Օրակարգ
9:30 – 9:45 Ողջույնի խոսք և ներածություններ (ՀԱՀ նախագահ, համաժողովի համահեղինակներ, կառավարության ներկայացուցիչ)
9:45-10:45 ՀԻՄՆԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ «Հանքարդյունաբերության դերը տնտեսական աճի և սոցիալական զարգացման մեջ՝ միջազգային հեռանկար», դր․ Սալիմ Ալի, Քվինսլենդի համալսարան, Ավստրալիա, Հանքարդյունաբերության Սոցիալական Պատասխանատվության կենտրոնի տնօրեն
10:45-11:00 Հարցուպատասխան հիմնական բանախոսի հետ
11:00-11:25 Սուրճի ընդմիջում
11:25-11:45 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԿԵՐԸ. «Հայաստանի հանքարդյունաբերության վիճակագրական տվյալներ, ՀԱՀ աշխատակազմ
11:45-13:15 ՊԱՆԵԼ 1. «Արդյո՞ք հանքարդյունաբերությունը կարող է առանցքային դեր զբաղեցնել Հայաստանի տնտեսական աճի մեջ»
13:15-14:00 Ընդմիջում
14:00-15:30 ՊԱՆԵԼ 2. «Հանքարդյունաբերությունը և Հայաստանի բնապահպանական և հանրային առողջությունը՝ ազդեցություն և նվազեցում»
15:30-17:00 ՊԱՆԵԼ 3. «ՀՀ հանքարդյունաբերության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակ։ Արդյո՞ք այն նպաստում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը»:
17:00-17:30 Եզրափակիչ խոսքեր։ Հիմնական եզրակացության և ապագա գործողությունների սահմանում
Տեսահոլովակ 1
Տեսահոլովակ 2
Տեսահոլովակ 3
Տեսահոլովակ 4
Տեսահոլովակ 5
Տեսահոլովակ 6
Տեսահոլովակ 7
Տեսահոլովակ 8
https://ace.aua.am/mining-and-socio-economic-policy-armenias-choices/