Menu

Համաշխարհային Տնտեսության Փոփոխություններով պայմանավորված Թունավոր Մետաղների Աճը Համայնքներում

Նկարագիր

Վերջին 50 տարիների ընթացքում մետաղների շուկաների վերանայումը բացահայտել է գնային բարձր աճ, որը հանգեցնում է ռիսկային և ոչ խելամիտ պահվածքի, ինչն իր հերթին հանգեցնում է աշխատակիցների և համայնքների շրջանում մեծ թվով թունավորումների: Բնապահպանական տեսանկյունից՝ հանքարդյունաբերության և ձուլարանների պատճառած վնասը մեծապես համապատասխանում է երկրների կողմից սահմանված երաշխիքներին: Վերջին երկու տասնամյակների ընթացքում օգտակար հանածոների արտադրության հետ կապված գործողությունների մեծ մասը բարձր եկամուտ ունեցող երկրներից անցել է զարգացող երկրներ, ինչը հանգեցրել է համայնքներում՝ մետաղների թունավորման պատմության մեջ գրանցված սարսափելի դեպքերին:

2010 թվականին Նիգերիայի հյուսիսային գյուղերում, որտեղ բնակիչները արդյունահանում էին ոսկի, “Médecins Sans Frontières” միջազգային ՀԿ-ն հայտնաբերել է կապարից թունավորման աշխարհի ամենավատ համաճարակը: Վեց ամսում ավելի քան 17 հազար մարդ ծանր թունավորվել է, իսկ 400-500 երեխա մահացել։ Որոշ միջազգային կազմակերպություններ համագործակցել են Նիգերիայի առողջապահական իշխանությունների և տեղական (քաղաքացիական և ավանդական) կառավարությունների հետ՝ տրամադրելով բժշկական, բնապահպանական, տեխնիկական և հանրային առողջության աջակցություն:

Խոսնակի մասին՝

Դր․ Յան ֆոն Լինդերնը TerraGraphics International Foundation-ի (TIFO) համահիմնադիրն է։ Այն հասարակական կազմակերպություն է, որը մասնագիտացած է զարգացող երկրների մարդկանց շրջանում՝ շրջակա միջավայրի աղտոտիչների ազդեցության ներքո առաջացած առողջապահական ռիսկերի նվազեցման գործում: TIFO-ն աջակցել է Նիգերիայի կառավարություններին զարգացող երկրում մինչ այժմ իրականացված առողջական ամենամասշտաբային աջակցությունը նախագծելու և իրականացնելու հարցում: Ծրագիրը մշակվել է ԱՄՆ Շրջակա Միջավայրի Պաշտպանության գործակալության (ՇՄՊԳ) «Superfund» արձանագրությունների հիման վրա՝ ադապտացվելով տեղական մշակութային և սոցիալ-տնտեսական համակարգին և տեխնիկական հնարավորություններին։

Դոկտոր ֆոն Լինդերնը ստացել է բակալավրի կոչում Քիմիական Ճարտարագիտության ոլորտում Քարնեգի-Մելոն համալսարանից և մագիստրոսի կոչում Յեյլի համալսարանի Բնապահպանական Գիտություն և Ճարտարագիտության ոլորտից: Նա ունի մարդու առողջության ռիսկերի գնահատման և շրջակա միջավայրի բարելավման 40 տարվա փորձ և ղեկավարել է հինգ միջազգային ծրագրեր Չինաստանում, Ռուսաստանում, Դոմինիկյան Հանրապետությունում, Սենեգալում և Զամֆարայում (Նիգերիայ): Իր աշխատանքը արժանացել է ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի GreenStar մրցանակի՝ մարդասիրական ծառայությունների համար։ Նա նաև արժանացել է Յեյլի համալսարանի Անտառային և Բնապահպանական Ուսումնասիրությունների բաժնի վաստակավոր շրջանավարտների մրցանակի: Դոկտոր ֆոն Լինդերնը ծառայում է ԱՄՆ ՇՄՊԳ գիտական ​​խորհրդում և ուսումնասիրում է ԱՄՆ-ի կարգավորող առաջատար քաղաքականության գիտական ​​հիմքերը: