Հանրային մասնակցություն՝ ԱՏՀ և էկոհամակարգային ծառայություններ
GAtES
Ամսաթիվ՝
Մայիսի 11, 2018թ․
Նկարագիր՝
ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱՀ-ի և Հոհենհայմի համալսարանի (Գերմանիա) միջև համագործակցության նոր ծրագրի ներդրում: Էկոհամակարգային ծառայությունների հայեցակարգը դարձել է կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման ռազմավարության կաևորագույն գործիք։ Այն արդյունավետ գործիք է բնապահպանության և դրա արժեքների մասին հանրային իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև տեղեկատվության, պլանավորման և որոշումների կայացման համար: Հանրային մասնակցության ԱՏՀ մոտեցումները էկոհամակարգային ծառայությունների հարցում հատկապես առանցքային են միջազգային մակարդակում, քանի որ դրանք թույլ են տալիս կիրառել էկոհամակարգային տվյալները կենսաֆիզիկական տվյալների (կենսաբազմազանություն, էրոզիա և այլն) և փորձագետների կողմից կազմված կառավարման համակարգերի հետ։
“GAtES” նոր ծրագիրը, որը 4-ամյա համագործակցության ծրագիր է ՀԱՀ-ի և Հոհենհայմի համալսարանի (Գերմանիա) միջև, զբաղվում է այդ նոր գաղափարների իրականացմամբ։ Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի ակադեմիական համայնքին՝ էկոհամակարգի հայեցակարգի և PPGIS-ի վրա հիմնված մեթոդների վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելու, ինչպես նաև դրանց կիրառումը կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման հարցում կիրառելու համար։
ԽՈՍՆԱԿԻ ՄԱՍԻՆ՝
Կլաուդիա Բիլինգը զբաղեցնում է Գերմանիայի Հոհենհայմի համալսարանի Գյուղատնտեսության Սոցիալական Գիտությունների ինստիտուտի Հասարակական Փոփոխման և Գյուղատնտեսության ամբիոնի վարիչի պաշտոնը: Նրա աշխատանքը հիմնված է տրանսդիսցիպլինար կայունության հետազոտության վրա և կենտրոնացած է հողօգտագործման և սննդի համակարգերում էկոլոգիական և սոցիալական տարրերի փոխազդեցության վրա։ Նա աշխատում է այնպիսի կոնցեպտների հետ, ինչպիսիք են մշակութային լանդշաֆտները և սոցիո-էկոլոգիական դիմադրողականությանը, ինչպես նաև կատարում է փորձի վրա հիմնված հետազոտություններ բազմաթիվ համագործակցային ծրագրերի շրջանակներում (կենտրոնանալով Կենտրոնական և հարավ-արևմտյան Եվրոպայի վրա)։
Կլաուդիա Բիլինգը գրում և հրապարակում է հողային ծածկույթի կառավարման և կայունության մասին։ Քեմբրիջի համալսարանի հրատարակչության հետ միասին խմբագրել է երկու գիրք (“Resilience and the Cultural Landscape” 2012 թվականին,”The Science and Practice of Landscape Stewardship” 2017 թվականին)։ Նա նաև աշխատում է որպես “Conservation Letters” ամսագրի խմբագիր:
Կլաուդիա Բիլինգը հետդոկտորական կոչում է ստացել (“Habilitation”) Լանդշաֆտային Կառավարման ոլորտում և դոկտորի կոչում Անտառների և Բնապահպանության կառավարման ոլորտում (Ֆրայբուրգի համալսարան, Գերմանիա): Նա ստացել է իր կոչումը (մագիստրոսի կոչմանը համարժեք) Անտառային Գիտությունների ոլորտում Գյոթինգենի համալսարանում (Գերմանիա):
Տեսակ՝
Հանրային զրույց
Սոց․ցանցի հղում՝