Menu

Հանքարդյունաբերության Իրավական և Քաղաքական Նախադրյալները՝ Շվեդիայի օրինակը

 

ՍԵՄԻՆԱՐԻ ՄԱՍԻՆ

ՀԱՀ-ի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը և Լուլիայի տեխնոլոգիական համալսարանը, Շվեդիայի դեսպանատան (Երևան) աջակցությամբ, առաջարկում են եռօրյա ինտենսիվ մասնագիտական ​​զարգացման սեմինար՝ «Հանքարդյունաբերության իրավական և քաղաքական նախադրյալները՝ Շվեդիայի օրինակը»:

Սեմինարը նախատեսված է պետական ​​պաշտոնյաների, գիտնականների և քաղաքացիական հասարակության անդամների համար, ովքեր հետաքրքրված են Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի կառավարմամբ:

Սեմինարը կվարեն Լուլիայի տեխնոլոգիական համալսարանի (Շվեդիայի առաջատար ակադեմիական հաստատություն, որը մասնագիտանում է հանքարդյունաբերության ոլորտում) փորձագետները: Հրավիրված երեք փորձագետներն են՝

– Մարիա Պետերսոն, դասախոս

– Լարս Բակստրյոմ, դոցենտ

– Գրեգորի Պոլցեր, հետասպիրանտական գիտաշխատող

3-օրյա սեմինարն անվճար է։

Գրանցումը պարտադիր է։ Գրանցվե՛ք այստեղ։

Մասնակցության վկայականը հասանելի կլինի սեմինարին ամբողջությամբ մասնակցած և ավարտական ​​գրավոր քննությունն ավարտած անձանց համար:

Հասանելի կլինի անգլերեն և հայերեն համաժամանակյա թարգմանություն։

Տվյալ այցը հանդիսանում է որպես Լուլիայի տեխնոլոգիական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայաստանի այլ հաստատությունների միջև երկարաժամկետ համագործակցության հաստատման առաջին քայլ։

ՕՐԱԿԱՐԳ

ՕՐ 1՝ Երկուշաբթի, Փետրվարի 11, 2019 թ․

17:00-18:00 Լեռնահանքային արդյունաբերության իրավական նախադրյալներ (I) – սեփականության իրավունք, օգտակար հանածոների օգտագործման իրավունքներ, ուսումնասիրություն, թույլտվություն և այլն։ Դր․ Լարս Բակստրյոմ, Լուլիայի տեխնոլոգիական համալսարանի դոցենտ

18:00-18:15 Ընդմիջում

18:30-19:30 Հանքարդյունաբերության իրավական նախադրյալներ (II)՝ բնապահպանական գնահատում և լիցենզավորում։ Դր․ Մարիա Պետերսոն, Լուլիայի Տեխնոլոգիական համալսարանի դասախոս

ՕՐ 2՝ Երեքշաբթի, Փետրվարի 12, 2019 թ․

17:00-18:00 Ջրային ռեսուրսների կառավարում՝ իրավական կողմ՝ «սեփականության իրավունքներ», ջրային ռեսուրսների գործառնություններ և ջրի ինտեգրված կառավարում։ Դր․ Մարիա Պետերսոն, դասախոս, Լուլիայի Տեխնոլոգիական համալսարան

18:15-18:30 Ընդմիջում

18։30 – 19։30 Բյուրոկրատների դերը հանքավայրի մշակման հարցում՝ ինստիտուցիոնալ ծրագրի ազդեցությունը։ Դր․ Գրեգորի Պոլցեր, հետասպիրանտական գիտաշխատող, Լուլիայի Տեխնոլոգիական համալսարան

ՕՐ 3՝ Չորեքշաբթի, Փետրվարի 13, 2019թ․

17:00-18:00 Հանքարդյունաբերության հանրային ընդունում – վիճարկվող և չվիճարկվող նախագծերը հաստատող գործոնների համեմատություն։ Դր․ Գրեգորի Պոլցեր,  հետասպիրանտական գիտաշխատող, Լուլիայի Տեխնոլոգիական համալսարան

18:00-19:00 Հավաստագրման քննություն և վկայականների հանձնում

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ

Մարիա Պետերսոն
Պրոֆեսոր Մարիա Պետերսոնը Տնտեսագիտության մագիստրոս է և մասնագիտացած է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների իրավունքի ոլորտում: Նրա հետազոտական աշխատանքը հիմնականում կենտրոնացած է բնական ռեսուրսների կառավարման և օգտագործման մեջ օրինական գործառույթների վրա՝ հաճախ հիմնվելով կլիմայի փոփոխության վրա: Պետերսոնի հետազոտական աշխատանքների օրինակները ներառում են համեմատական ​​իրավունքը, վերականգնվող էներգիայի զարգացումը, ներառյալ հողմային և հիդրոէներգետիկան, էներգիայի պլանավորման և թույլտվության գործընթացները, հանքարդյունաբերությունը, անտառների կառավարումը, ներառյալ ջրային ռեսուրսների խնդիրները և կենսաբազմազանության պաշտպանությունը։ Պետերսոնը նաև Լուլիայի տեխնոլոգիական համալսարանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների իրավունքի մագիստրոսական ծրագրի պատասխանատուն է:

Լարս Բակստրյոմ
Դոցենտ Լարս Բակստրյոմը մասնագիտացած է անշարժ գույքի իրավունքի ոլորտում, ինչպես նաև հատուկ ուշադրություն է դարձնում հանքարդյունաբերության իրավունքին, ներառյալ օգտակար հանածոների և սեփականության իրավունքներին առնչվող հարցերին: Բակստրյոմը Լուլիայի Տեխնոլոգիական համալսարանի իրավագիտության բակալավրի ծրագրի պատասխանատուն է:

Գրեգորի Պոլցեր
Գրեգորի Պոլցերը, Լուլիայի Տեխնոլոգիական համալսարանի քաղաքագիտության հետասպիրանտական գիտաշխատող է: Իր ուսումնասիրությունը կենտրոնանում է ռեսուրսների ոլորտում օրինականության վրա, մասնավորապես փոխգործակցության և արդյունքների միջև փոխհարաբերությունների վրա: Իր կատարած ուսումնասիրությունների մեծ մասը անդրադառնում է շվեդական և կանադական հանքարդյունաբերությանը:

ՄԵԴԻԱ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

CivilNet – Շվեդիան որպես պատասխանատու հանքարդյունաբերության օրինակ – Գրեգորի Պոլցեր և Մարիա Պետերսոն