ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման նոր կայքը` շահագրգիռ կողմերի մասնակցության հնարավորությունները և մարտահրավերները
ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման նոր կայքը` շահագրգիռ կողմերի մասնակցության հնարավորությունները և մարտահրավերները:
ՀԱՀ Պատախանատու հանքարդյունաբերության կենտրոնը և ՀԱՀ Իրավագիտության մագիստրոսական ծրագիրը ՀՀ Արդարադատության նախարարության հետ համատեղ հրավիրում են ձեզ մասնակցելու e-draft.am նոր կայքի հանրային ներկայացմանը: Կայքը հնարավորություն է տալիս ծանոթանալ և մեկնաբանել իրավական ակտերի նախագծերը:
ՀՀ Արդարադատության նախարարության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ կներկայացնեն կայքի գործառույթները: Նաև ժամանակ կհատկացվի քննարկելու կայքի ընձեռած հնարավորություններն ու մարտահրավերները շահագրգիռ կողմերի մասնակցությունը խրախուսելու և բարձրացնելու նպատակով:
Ներկայացնող
Դիանա Ղազարյան, ՀՀ Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչություն
Կայքը ստեղծվել է ՀՀ Արդարադատության նախարարության կողմից՝ ԵՄ հովանավորությամբ:
Մաս 1՝
Մաս 2՝