Մասնակցությունը որպես Կայունության Խթանման միջոց Քաղաքային և Գյուղական Հողատարածքների Կառավարման Հարցում․ Թեման՝ Ուսուցման, Հետազոտության և Իրազեկման Ոլորտներում ներառելու Գաղափարներ
GAtES
Ամսաթիվ՝
Մայիս – Հուլիս 2021թ․
Նկարագիր՝
ՍԵՄԻՆԱՐԻ ՄԱՍԻՆ
Սեմինարի նպատակն է ներկայացնել և քննարկել հանրության մասնակցության միջոցները և դրանց ինտեգրումը բնապահպանական գիտությունների ոլորտում համապատասխան ակադեմիական ուսուցման, հետազոտության և իրազեկման աշխատանքների մեջ:
Մասնակիցները հնարավորություն կունենան քննադատական պատկերացում կազմել հանրային մասնակցության մասին, թե՛ դասընթացներում, թե՛ հետազոտություններում կիրառման և արդիականության վերաբերյալ, ինչպես նաև հնարավորություն կունենան փորձարկել և գնահատել հանրային մասնակցության միջոցները պրոֆեսոր Կլաուդիա Բիլինգի և Դր․ Մարիա Գարսիա-Մարտինի գլխավորությամբ: Հատկանշական է այն, որ ուսուցումը Հայաստանի ակադեմիական հաստատությունների մասնակիցներին հնարավորություն կտա ունենալ աշխատաժողովի քննարկվող թեմայի շուրջ գիտելիքների և փորձի փոխանակում։
Մասնակիցները՝
– Կծանոթանան բնության/լանդշաֆտների և մարդու բարեկեցության միջև կապն ապահովող հիմնական հասկացություններին,
– Կհասկանան, թե ինչպիսի դեր է ստանձնում հասարակության մասնակցության հողային տարածքի կայուն կառավարման մեջ և ինչպիսի ինտեգրման մոտեցումներ կարող են լինել հետազոտության, կառավարման և պլանավորման մեջ մասնակցային տարրեր ներառելիս,
– Կբացահայտեն և կփորձարկեն ուսուցման, հետազոտության և իրազեկման շրջանում մասնակցային մոտեցումների ինտեգրման հնարավորությունները
Օրակարգը հասանելի է՝ https://ace.aua.am/…/faculty…/gates2021-workshop/
Խոսնակի մասին՝
Դր․ Կլաուդիա Բիլինգ, Դր․ Մարիա Գարսիա-Մարտին
Տեսակ՝
Սեմինար
Սոց․ցանցի հղում՝