Նորարարական Նախագիծ
Միջոցառման մասին`
Տիգրան Ճորոխյանը քննարկել է Հայաստանի ԿԶՆ (Կայուն Զարգացման Նպատակ) ինովացիոն լաբորատորիայում իրականացվող աշխատանքը։ Լաբորատորիայի նպատակն է նորմալիզացնել նորարարության և փորձարկումների մշակությը կայուն զարգացման քաղաքականության մշակման համար։ ԿԶՆ Նորարարական Լաբորատորիան Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնությունն է, որը ֆինանսավորվում է Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից: Լաբորատորիան նպատակ ունի էլ ավելի խթանել Հայաստանի զարգացման պոտենցիալը և արագացնել «Օրակարգ 2030»-ի իրագործումը: ԿԶՆ Նորարարական Լաբորատորիայի աշխատակազմը իրականացնում է խիստ ակադեմիական հետազոտություններ և ներկայացնում է քաղաքականության մշակման և կայուն զարգացման «մշակված» նախատիպեր, լուծումներ և օրինակներ։
Լաբորատորիան փորձարկումներ է իրականացնում՝ քաղաքականությանն առնչվող պատկերացումների և կանոնակարգերի նախագծումն ապահովելու համար: Այն ունի նորարարական նախագծերի մշակման լայնամասշտաբ աշխատանքային փորձ, որն ուղղված է բարդ սոցիալական, բնապահպանական և տնտեսական մարտահրավերների հաղթահարմանը:
Մանրամասների համար այցելեք www.sdglab.am:
Խոսնակի Մասին՝
Տիգրան Ճորոխյան, ԿԶՆ Նորարարական Լաբորատորիայի ղեկավար