Շրջակա Միջավայրը և Հայաստանի Պետական Բյուջեն
ՀԱՀ Յակոբեան Բնապահպանական կենտրոնը կազմակերպել է 3 սեմինարների շարք՝ «Շրջակա միջավայրը և Հայաստանի պետական բյուջեն» խորագրով։
Սեմինարի բանախոսն է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ռազմավարական ծրագրերի մոնիթորինգ»-ի վարչության պետ Աշոտ Հարությունյանը։ Պարոն Հարությունյանը Հայաստանի բնապահպանության ոլորտում տնտեսական միջոցների կիրառման առաջատար մասնագետներից է։
Սեմինարների շարքը քննարկեց պետության կողմից տնտեսական միջոցների, ինչպիսիք են հարկերը, տուրքերը, տուգանքները և նմանատիպ այլ միջոցների օգտագործումը երկրի բնական կապիտալի օգտագործումը կարգավորելու կարևորագույն թեման: Այն նաև ուսումնասիրեց պետական բյուջեի համար այս կապիտալի օգտագործումից գոյացած եկամուտները։
Հայաստանում նման տնտեսական միջոցները բաժանվում են երկու լայն կատեգորիաների՝ բնական ռեսուրսների օգտագործման վճարներ
(և վերջերս օգտակար հանածոների հոնորարներ) և բնապահպանական վճարներ: Յուրաքանչյուր սեմինար կուսումնասիրի մեկ տնտեսական գործիք, իսկ մեկ սեմինար կկենտրոնանա փոփոխությունների կարիք ունեցող ոլորտների և այդ փոփոխության հնարավոր ուղիների քննարկման վրա:
Երկուշաբթի, Հուլիսի 29, «Բնական ռեսուրսների օգտագործման վճարներ և հոնորարներ»
Չորեքշաբթի, Հուլիսի 31, «Բնապահպանական Վճարներ»
Ուրբաթ, Օգոստոսի 2, «Փոփոխության հնարավոր ուղիներ»