Menu

Շրջակա միջավայրի պահպանության և մարդու իրավունքների մասին օրենք` համաձայն Հայաստանի ԵՆՊ-ի 

Միջոցառման մասին՝ 

Վեբինարի նպատակն է ընդհանուր ինֆորմացիա տրամադրել շրջակա միջավայրի պաշտպանության և միջազգային ներդրումային իրավունքի, ինչպես նաև իրավական դաշտի մասին, որում տեղի է ունենում ներդրումների պաշտպանության և մարդու իրավունքների փոխազդեցությունը: Խոսնակները կվելրուծեն երկկողմանի ներդրումային պայմանագրերի ուժեղ և թույլ կողմերը՝ որպես համընդհանուր սոցիալական պատասխանատվության սահմանման և կարգավորման գործիքներ։ Նրանք նաև կներկայացնեն Հայաստանի որոշ ԵՆՊ-ների ներկա վիճակ, կգնահատեն Հայաստանի իշխանությունների համար արվող ընդհանուր քայլերը, դրանք բնապահպանական և մարդու իրավունքների նպատակներին ավելի արդյունավետ համապատասխանեցնելու համար։

Խոսնակների մասին՝

Կամիլա Գամբարինի՝ Գամբարինին Withers LLP-ի դատական ​​և արբիտրաժային թիմի ավագ գործընկեր է: Նա ստացել է երկակի որակավորում որպես փաստաբան (Իտալիա) և որպես իրավաբան (Անգլիա և Ուելս)։ Նա միջազգային արբիտրաժային և հանրային միջազգային իրավունքի մասնագետ է և հանդիսանում է Միջազգային Արբիտրաժի Կանոնադրական Ինստիտուտի անդամ: Նա հաճախորդներին ներկայացրել է միջազգային առևտրային և ներդրումային արբիտրաժներում՝ ICSID, UNCITRAL, ICC, LCIA, CIAC և CAM կանոնների հովանու ներքո:

Լևոն Գոլենդուխին՝ Գոլենդուխինը միջազգային կազմակերպության՝ Eversheds Sutherland-ի վեճերի լուծման գործընկեր է: Նախքան Eversheds Sutherland-ին միանալը, նա աշխատել է համաշխարհային իրավաբանական ընկերությունում, որտեղ նա խորհդատվություն է տրամադրել հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և տրանսպորտի ոլորտների վերաբերյալ այնպիսի հաճախորդների, ինչպիսիք են ինքնիշխան պետությունները և մասնավոր ընկերությունները: Դրանից զատ, Գոլենդուխինը հեղինակել է միջազգային ներդրումային իրավունքի և ներդրող-պետության արբիտրաժի թեմաներով հրապարակումներ, ինչպես նաև հանդիսանում է Ամերիկյան Իրավաբանների ասոցիացիայի Միջազգային Ներդրումների և Զարգացման կոմիտեի համանախագահ:

Ջուլիան Շոյ՝ Շոյը հանդիսանում է Քյոլնի համալսարանի հանրային և միջազգային իրավունքի, ինչպես նաև միջազգային ներդրումային իրավունքի կրտսեր պրոֆեսոր և Քյոլնի Միջազգային ներդրումային իրավունքի կենտրոնի (ՔՄՆԻԿ) գլխավոր մենեջեր: Նա իրավաբանություն է սովորել Քյոլնի և Փարիզի համալսարաններում (Պանթեոն-Սորբոն), մասնագիտանալով միջազգային տնտեսական իրավունքի ոլորտում, և ստացել է Գերմանիայում փաստաբանությամբ զբաղվելու համար հատուկ որակավորում: