Պլաստիկի Նորարարությունը և Վերամշակումը Մեծ Բրիտանիայում
Ամսաթիվ՝
Օգոստոսի 22, 2018թ․
Նկարագիր՝
Դոկտոր Կարնիկ Թարվերդին ներկայացրեց Մեծ Բրիտանիայում պլաստիկ զանգվածի և դրա վերամշակման նորարարությունները: Նա քննարկեց վերամշակման տարբեր մեթոդների առավելություններն ու թերությունները: Խոսեց նաև Բրունելի համալսարանի կողմից ստեղծված պլաստիկ զանգվածի նույնականացման նոր մեթոդների մասին, որոնք թույլ են տալիս ունենալ կատարելագործված վերամշակում: Վերջում նա ներկայացրեց իր տեսակետները վերամշակման մեթոդների և կենսապոլիմերների ապագա օգտագործման վերաբերյալ: Դր․ Թարվերդին համառոտ ներկայացրեց Բրունելի համալսարանը (Լոնդոն) և Նյութերի մշակման Վոլֆսոնի կենտրոնը, որը հենց ինքն է ղեկավարում:
ԽՈՍՆԱԿԻ ՄԱՍԻՆ՝
Պրոֆեսոր Կարնիկ Թարվերդին էքստրուզիայի տեխնոլոգիաների տնօրենն է Վոլֆսոնի Նյութերի մշակման կենտրոնում (Նյութերի և արտադրության ինստիտուտ, Լոնդոնի Բրունելի համալսարանի մեխանիկական, օդատիեզերական և քաղաքացիական ճարտարագիտության բաժին): Դր. Թարվերդին ունի մեծ փորձ և մասնագիտացված է կայուն անօրգանական կոմպոզիտների մշակման և օգտագործման մեջ, որը թույլ է տալիս ունենալ շենքերի արդյունաբերության համար ինժեներական մասերի շարունակական արտադրություն և փաթեթավորման համար պոլիմերների նորարարական օգտագործում, ներառյալ վերամշակված կոմպոզիտների օգտագործումը և նանոնյութերի օգտագործումը օրգանական և անօրգանական հիմքով նյութերի կազմը զարգացնելու համար: Պրոֆեսոր Թարվերդին ներգրավված է Միացյալ Թագավորության կառավարության և Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող բազմաթիվ նախագծերում և առաջիններից է եղել շարունակական էքստրուզիոն խառնուրդի, պրոֆիլների և թաղանթների կոմպոզիտների և ակտիվ թաղանթների արտադրության և շահագործման մեջ։ Նա ունի բազմաթիվ արտոնագրեր և հրապարակել է 80 աշխատություններ ազգային և միջազգային ամսագրերում՝ արդյունաբերության կայուն կոմպոզիտների արտադրության և գնահատման համար միացությունների և մեքենաների մշակման ոլորտում: Պրոֆեսոր Թարվերդին դասախոսում է մագիստրոսներին Առաջադեմ Նյութերի Մշակում առարկան, ներառյալ նանոլցոնիչների օգտագործումը պոլիմերներում, ինչպիսիք են օրգանական կավը և ածխածնային նանոխողովակները, ներառյալ կենսա (քայքայվող) պոլիմերների օգտագործումը նավթային պոլիմերների փոխարեն: Նա մի քանի մասնագիտական կազմակերպությունների անդամ է, որոնցից են «Պլաստիկով զբաղվող Ճարտարագետների Միություն»-ը և «Քիմիական Արդյունաբերության հասարակություն»-ը:
Խոսնակի մասին՝
Կարնիկ Թարվերդի, Վոլֆսոնի Նյութերի մշակման կենտրոնի Նյութերի և արտադրության ինստիտուտի «Էքստրուզիոն տեխնոլոգիաներ»-ի բաժնի տնօրեն, Լոնդոնի Բրունելի համալսարանի (Մեծ Բրիտանիա) «Մեխանիկական, օդատիեզերական և քաղաքացիական ճարտարագիտության» բաժնի տնօրեն
Տեսակ՝
Հանրային զրույց
Սոց․ցանցի հղում՝