Menu

Ջեռուցումը և գյուղական տնային տնտեսությունները Հայաստանում

GAtES

Ամսաթիվ` Մայիսի 26, 2021թ․

Նկարագիր`

Միջոցառման մասին` ՀԱՀ Յակոբեան Բնապահպանական կենտրոնը, Հոհենհայմի համալսարանը և ԳՄՀԸ-ն համատեղ կազմակերպում են հանրային քննարկումներ «Ջեռուցումը և գյուղական տնային տնտեսությունները Հայաստանում» թեմայով։ Միջոցառմանը կիրականացվեն Ալիսա Բուգիի, Հոհենհայմի համալսարանի և Սիրանուշ Գալստյանի, ԳՄՀԸ-ի, ECOserve Environmental ծրագրի քննարկումները, ինչպես նաև հարցուպատասխանի հատված: Քննարկումները տեղի կունենան չորեքշաբթի օրը՝ 2021 թվականի մայիսի 26-ին, ժամը 15։00 – 16։00, 1։00-2:00 եվրոպական ժամանակով՝ Zoom-ի միջոցով: Կիրականացվի անգլերենից հայերեն համաժամանակյա թարգմանություն։

Առաջին քննարկման նկարագիր

Վերնագիր՝ Էներգետիկ մշակույթը Հայաստանի գյուղերում՝ ուսումնասիրելով ջեռուցման և սննդի պատրաստման համար վառելիքի օգտագործումը գենդերային տեսանկյունից

Խոսնակ՝ Ալիսա Բուգի

Ի՞նչն է ազդում հայկական գյուղական համայնքներում ջեռուցման և սննդի պատրաստման մեջ տարբեր վառելիքների օգտագործմանը:
Ա․ Բուգիի ելույթը ուսումնասիրում է այս հարցը՝ օգտագործելով մի հայեցակարգ, որը հայտնի է էներգետիկ մշակույթ անվանմամբ: Բուգին կներկայացնի Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերում առկա նյութական մշակույթի, գործելակերպի, նորմերի և արտաքին ազդեցության մասին արված իր բացահայտումները: Նա կքննարկի գենդերային, բնապահպանական վարքագիծը և առողջական ազդեցությունների դերը էներգետիկ վարքագծի զարգացման հարցում: Դրանից զատ, նա կառաջարկի գյուղական համայնքներին աջակցելու ամբողջական լուծումներ դեպի ավելի մաքուր և մատչելի էներգիայի անցումն ապահովելու համար:

Միջոցառումը կազմակերպվել է «Գերմանա-հայկական ցանց՝ էկոհամակարգային ծառայությունների համար հանրային մասնակցության ԱՏՀ-ի՝ որպես կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման միջոց (GAtES)» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվում է DAAD-ի՝ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության միջոցով՝ Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության միջոցներով:

Խոսնակի մասին՝

Ալիսա Բուգին Հոհենհայմի համալսարանի Լանդշաֆտային Էկոլոգիա բաժնի շրջանավարտ է և իր թեզը պաշտպանել է GAtES նախագծի շրջանակներում: Նա ծնվել է Կանադայում, սակայն ապրել է Գերմանիայում և Հնդկաստանում։ Ալիսան հետաքրքրված է կլիմայի, կենսաբազմազանության և սոցիալական արդարության վերաբերյալ միջմշակութային հետազոտություններով և հատկապես հետաքրքրված է մարդու և բնության փոխհարաբերության միջոցով հասարակության բարելավման ուսումնասիրությամբ։ Նա սիրում է աշխատել մասնակցային մոտեցումներով, որոնք կարող են բացահայտել մարդկանց համոզմունքները և մտքերը։ Իր թեզը պաշտպանելուց հետո Ալիսան տեղափոխվել է Հյուսիսային Կանադա, որտեղ նա աշխատել է՝ հեշտացնելով բնիկ ժողովուրդների համայնքների պահպանության պլանավորումը:

Երկրորդ քննարկման նկարագիր

Վերնագիր` Հայաստանի անտառների պաշտպանության համար գյուղական կենցաղի կայուն էներգիա՝  ECOserve ծրագրի կարևորագույն և գործնական փորձառությունները

Խոսնակ՝ Սիրանուշ Գալստյան, ԳՄՀԸ, ECOserve բնապահպանական ծրագիր, խորհրդատու

ECOserve ծրագրի մեկ հատված զբաղվում է գյուղական կենցաղում ջեռուցման համար վառելափայտի (և թրիքի) կիրառումը, նվազեցումը կամ փոխարինումը ապահովող էներգաարդյունավետության և այլընտրանքային էներգիայի մոտեցումներով: Ծրագրի շրջանակներում Հայաստանի Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերի փորձնական ընտրված հինգ համայնքներում իրականացվել են մի շարք ուսումնասիրություններ։ GAtES-ի և ECOserve-ի համագործակցության միջոցով իրականացվել է սոցիալ-տնտեսական հետազոտություն` ուղղված գյուղական կենցաղում ջեռուցման փորձի, նախասիրությունների և հեռանկարների բացահայտմանը: Գյուղական համայնքներում էներգաարդյունավետության և այլընտրանքային էներգիայի խթանումը կարող է նվազեցնել վառելափայտի օգտագործումը և պաշտպանել Հայաստանի անտառները։ Այն պահանջում է ազգային միջոլորտային համակարգի և համապատասխան շահագրգիռ կողմերի ներգրավվածություն:

«Բնական ռեսուրսների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պաշտպանություն՝ հանուն գյուղական կայուն զարգացման Հարավային Կովկասում» (ECOserve) ծրագիրն իրականացվում է ԳՄՀԸ-ի և գործընկերների՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի և էկոնոմիկայի նախարարությունների հետ համատեղ։

Խոսնակի մասին՝

Սիրանուշ Գալստյանն ավելի քան 15 տարի զբաղվում է բնական ռեսուրսների կառավարման, կենսաբազմազանության, անտառների և նմանատիպ թեմաների շուրջ միջազգային համագործակցությամբ։ Ներկայումս, որպես ԳՄՀԸ-ի ECOserve բնապահպանական ծրագրի խորհրդական, նա զբաղվում է գյուղերում օգտագործվող էներգետիկայի թեմաներով, որոնք կապված են բնական ռեսուրսների օգտագործման հետ, ինչպես նար հատուկ ուշադրություն է դարձնում անտառների պաշտպանությանը: Նա ունի մագիստրոսի կոչում Բնապահպանական գիտությունների և Քաղաքականության ոլորտում, ինչպես նաև մասնակցել է բնապահպանների և առաջնորդների համար նախատեսված Կլաուս Թոփֆերի կրթաթոշակային ծրագրին:

 

Խոսնակի մասին՝

Սիրանուշ Գալստյան, Ալիսա Բուգի

 

Տեսակ՝

Հանրային զրույց

 

Սոց․ցանցի հղում՝

Facebook