Menu

Ջրային Ռեսուրսների Համաշխարհային Քաղաքականությունը 21-րդ Դարի Սկզբին

Ջրային ռեսուրսների համաշխարհային քաղաքականությունը 21-րդ դարի սկզբին, խոսնակ՝ Դորոթի Զայսլեր-Վրալստեդ, ԱՎՀ

Հանրային սեմինար, որը կազմակերպվել է ՀԱՀ Յակոբեան Բնապահպանական կենտրոնի կողմից

Ամսաթիվ՝ Ուրբաթ, Մարտի 21, 2014թ․

Ժամ՝ 17։00 – 18։30

Վայր՝ ՓԱՄ, Սենյակ 208E, Հայաստանի Ամերիկյան Համալսարան (Երևան, Բաղրամյան 40)

Եթե ​​20-րդ դարը ամբողջապես նավթի մասին էր, ապա 21-րդ դարը կլինի «ջրի դար»։ Ջրային անդրսահմանային հակասությունները, տեղակա ջրային ռեսուրսներից օգտվելու իրավունքների կորուստը, վտանգված կենդանական տեսակները և նրանց ապրելավայրերը, ինչպես նաև ջրի որակը ընկած են այս թանկարժեք ռեսուրսի արդյունաբերական, գյուղատնտեսական, կենցաղային և ռեկրեացիոն օգտագործման մրցակցային պահանջների հիմքում:

Կոլումբիա գետը, իր ջրբաժանով, որը կամրջում է երկու ազգերի տարածքները, ներառում է այս բոլոր ժամանակակից մտահոգությունները և առաջարկում է ուսումնասիրել օրինակներ, որտեղ հնարավոր է հասկանալ ջրի նկատմամբ նման մրցակցային պահանջների մարտահրավերները: Կենտրոնանալով Միացյալ Նահանգների և Կանադայի միջև կնքված Կոլումբիա Գետի Պայմանագրի վերահաստատման վրա, քննարկմանը կուսումնասիրվեն գործակալների խմբի և իրենց հատուկ հետաքրքրությունները Կոլումբիայում: Քննարկման երկրորդ մասը կուսումնասիրի գլոբալ կառավարման սահմանափակումները՝ աշխարհի ջրային ռեսուրսների նկատմամբ մրցակցային պահանջների լուծման հարցում:

Խոսնակի մասին՝

Դորոթի Զայսլեր-Վրալստեդը Արևելյան Վաշինգտոնի համալսարանի Կառավարության և Միջազգային հարաբերությունների բաժնի պրոֆեսոր է։ Նա վարում է ժամանակակից ջրային քաղաքականության, արդիականացման, բնության և գլոբալիզացիայի վերաբերյալ դասընթացներ: Մինչ այդ նա զբաղեցրել է մի քանի ավագ ադմինիստրատիվ պաշտոններ, այդ թվում նաև ակադեմիական բաժնի ռեկտորի և ուսանողական բաժնի փոխնախագահի պաշտոններ: Նրա հետազոտական աշխատանքը կենտրոնանում է ջրային ռեսուրսների պատմության և քաղաքականության վրա։ Դորոթի Զայսլեր-Վրալստեդը հոդվածներ է հրապարակել Արևմտյան Ամերիկայի ոռոգման համակարգերի, ջրի և արվեստի, ինչպես նաև խոշոր գետերի էսթետիկայի վերաբերյալ: Իր ամենավերջին աշխատությունը համեմատական ​​պատմություն է, որի վերնագիրն է «Գետեր, հիշողություններ և ազգի ձևավորում՝ Վոլգա և Միսիսիպի գետերի պատմությունը»։ Այն լույս կտեսնի 2014 թվականի նոյեմբերին Berghahn Press-ի կողմից: Նա ներկայումս սպասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ԻՀՊ-ի «Շրջակա Միջավայրի Պատմություն՝ Ջուր և Բնիկ Ժողովուրդներ» ամբիոնի/կենտրոնի վերջնական հաստատմանը, որտեղ նա կաշխատի որպես ծրագրի համատնօրեն: Այն կկազմակերպվի Արիզոնայի համալսարանի կողմից: Մինչ իր ակադեմիական կարիերան, նա աշխատել է որպես խորհրդատու պետական ​​գործակալությունում, որտեղ ներկայացրել է հողատերերին ջրային ռեսուրսների իրենց իրավունքները և ստեղծել մասնավոր սեփականություն հանդիսացող ոռոգման թաղամաս: